040.1310.171115
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 նոյեմբերի 2015 թվականի N 1310-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 677-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1063-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 18-ի «Տեսչական մարմինների կառավարման խորհուրդների աշխատակարգի օրինակելի ձևը, կառավարման խորհուրդների անդամ` հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացվող ընդհանուր պահանջները և անդամների առաջադրման և թեկնածուներից խորհրդի անդամներ ընտրելու կարգը հաստատելու մասին» N 677-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը «Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության --------------նախարարը (նախարարի տեղակալը),» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ» բառերով:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմին ստեղծելու, շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կանոնադրությունը, կառուցվածքը, ամրակցվող գույքի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 524-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1063-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետում «ինն» բառը փոխարինել «տասն» բառով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՆ