105.0276.051015
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«05» 10 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10515412
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
29 սեպտեմբերի 2015 թվականի N 276-Ն
i
«ՍԱՏԱՆԻ ԿԱՄՈՒՐՋ» ԲՆԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ը» կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Սատանի կամուրջ» բնական կամուրջ բնության հուշարձանի անձնագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
բնապահպանության նախարարի
2015 թ. սեպտեմբերի 29-ի
N 276-Ն հրամանի
ԱՆՁՆԱԳԻՐ «ՍԱՏԱՆԻ ԿԱՄՈՒՐՋ» ԲՆԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ
1. Դասակարգումը`
Տիպ` Երկրաբանական, ենթատիպ` արտածին:
2. Տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները
Գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Տաթև գյուղական համայնքի վարչական սահմանում` Տաթև գյուղից մոտ 2.5 կմ հս-արլ Հալիձոր գյուղական համայնքի վարչական սահմանագծին հարակից, Որոտան գետի կիրճի ամենից խոր մասում, Որոտան գետի ամենախոր կիրճը գտնվում է Տաթև-Հարժիս (700-800 մ) հատվածում: Բարձրությունը ծովի մակարդակից 1000 մ: Կոորդինատներ` X-8608348; Y-4363242*
.____________________________________________.
|Սահմանային| Կոորդինատները |Գծային |
|կետեր |_________________________|չափերը |
| | Y | X |(մետր) |
|__________|____________|____________|_______|
| Ա |8608395.6251|4363354.5040| |
|__________|____________|____________| 8.22|
| Բ |8608403.0432|4363350.9717|_______|
|__________|____________|____________| 4.98|
| Գ |8608403.8059|4363346.0524|_______|
|__________|____________|____________| 28.22|
| Դ |8608393.5691|4363319.7538|_______|
|__________|____________|____________| 65.67|
| Ե |8608378.7428|4363255.7829|_______|
|__________|____________|____________| 12.92|
| Զ |8608373.491 |4363243.9746|_______|
|__________|____________|____________| 18.61|
| Է |8608369.8005|4363225.7343|_______|
|__________|____________|____________| 20.60|
| Ը |8608354.7228|4363211.6964|_______|
|__________|____________|____________| 9.14|
| Թ |8608345.5883| 463211.8530|_______|
|__________|____________|____________| 20.00|
| Ժ |8608327.6716|4363220.7478|_______|
|__________|____________|____________| 5.81|
| Ի |8608322.722 |4363223.3367|_______|
|__________|____________|____________| 10.19|
| Լ |8608317.4379|4363232.1917|_______|
|__________|____________|____________| 31.59|
| Խ |8608335.1661|4363258.3338|_______|
|__________|____________|____________| 6.78|
| Ծ |8608338.9733|4363263.9480|_______|
|__________|____________|____________| 20.55|
| Կ |8608346.5074|4363283.0661|_______|
|__________|____________|____________| 1.68|
| Հ |8608353.5574|4363297.0720|_______|
|__________|____________|____________| 12.10|
| Ձ |8608361.0616|4363306.5643|_______|
|__________|____________|____________| 17.14|
| Ղ |8608368.1007|4363322.1926|_______|
|__________|____________|____________| 15.47|
| Ճ | 860833.6433|4363336.6349|_______|
|__________|____________|____________| 12.45|
| Մ |8608381.8984|4363345.9593|_______|
|__________|____________|____________| 10.34|
| Յ |8608390.4615|4363351.7533|_______|
|__________|____________|____________| |
| Ն |8608395.651 |4363354.5040| 5.85|
|__________|____________|____________|_______|
| Ընդ. | | | 352.30|
.____________________________________________.
*) Կոորդինատային համակարգը` WGS-84, մետրական ցանցով
3. Նկարագրությունը, չափագրությունը և վիճակը
«Սատանի կամուրջ» բնական կամուրջը հանրապետական նշանակության գիտաճանաչողական գեղատեսիլ հուշարձան է: «Սատանի կամուրջ» բնական կամուրջը գոյացել է դարերի ընթացքում ածխաթթու կալցիումի նստվածքներից (տրավերտիններից) և տաք (250 C) հանքային ջրերից, որոնց աղբյուրը նույն տեղում է: Տրավերտինների կուտակումները գոյացել են գետի երկու ափերին և կազմել կամարաձև բնական կամուրջ, որից կախված են եղել զարմանահրաշ ձևերի բազում կաթիլածին շթաքարեր, որոնք գրեթե իսպառ ոչնչացվել են բազմաթիվ այցելուների կողմից: Այստեղ է գտնվում երկրաբանական մեկ այլ հուշարձան: Բարակ շիթով արտահոսող հանքայնացած ջրերը զառիթափի լանջին առաջացրել են տրավենտինային քարափ, որը քարե ջրվեժի տպավորություն է թողնում: Շրջակայքում կան բազմաթիվ հանքային աղբյուրներ, որոնք առաջացրել են շթաքարեր: Աղբյուրների ջրերը գունավորել են ձորի պատերը վարդագույն, դեղին և կանաչ գույներով: Դարերի ընթացքում կրաքարային կուտակումները հավաքվելով կազմել են այս հզոր քարե կամար-կամուրջը, որի եզրերից կախված են հանքային աղբյուրների առաջացրած շթաքարերը (ստալակտիտներ), իսկ բնական կամրջի տակ գտնվող ժայռային սանդղակաձև խորշերից ներքև են թափվում գեղատեսիլ ջրվեժներ: Հանքային աղբյուրները գտնվում են հենց կամրջի տակ, որոնք լցվում են Որոտան գետը և այն դարձնում ավելի հորդառատ: Դրա շնորհիվ առաջին հայացքից թվում է, թե կամրջի տակով հոսում է սակավաջուր գետակ, սակայն փոխարենը կամրջից դուրս է գալիս ջրառատ Որոտանը: Հավանաբար, հենց այստեղից էլ ծագել է կամրջի անվանումը: Այդ կամրջով է անցնում Գորիս-Տաթև ավտոճանապարհը:
«Սատանի կամուրջ» բնական կամրջի տակ գտնվող բուժիչ հատկություններով օժտված տաք հանքային ջրերը գոյացրել են ջրավազաններ: Այդ տարածքը նման է ստալակտիտային հսկայական քարանձավի: Հայտնի է, որ դեռ հնագույն ժամանակներում հայ մեծահարուստներն անպայման ամռան ամիսներին այցելում էին այս հրաշագեղ քարանձավը` բուժիչ լոգանք ընդունելու:
Ըստ ավանդազրույցի «Սատանի կամուրջ» բնական կամրջի տակով անցնողին երջանիկ կյանք է սպասվում: «Սատանի կամուրջ» բնական կամրջի երկարությունը մոտ 30 մետր է, լայնությունը` 50-60: Բնական կամուրջը հանդիսանում է Տաթևը Գորիս քաղաքին միացնող ամենից կարճ ճանապարհահատվածը:
Կամրջի բարձրությունը գետի մակերևույթից կազմում է շուրջ 50 մ: Նրա տակ կախված են տրավերտինե սյուներ` վիթխարի ստալակտիտներ: «Սատանի կամուրջ» բնական կամրջի վրա և շրջակայքում կան հանքային աղբյուրներ, որոնց ջրի ընդհանուր քանակը կազմում է օրական 500-600 լիտր: Նրանց ջերմաստիճանը 250 է:
Աղբյուրների ակունքների մոտ հնագույն ջրավազանների տեղում կառուցվել են փոքրիկ ջրավազաններ, որտեղ բնակչությունը օգտագործում է ջուրը բուժման նպատակով:
4. Սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը
1) Ըստ Հավելված 1-ում ներկայացված սխեմատիկ քարտեզի` գետի հյուսիսային ձախ մասի «Ա» (Y=8608395.6251, X=4363354.5040) կետից սահմանագիծը «Բ» կետով (Y=8608403.0432, X=4363350.9717) անցնում է 13.2 մ, հասնում գետի աջ ափի վրա գտնվող «Գ» կետին (Y=8608403.8059, X=4363346.0524): Այստեղից թեքվելով հարավ-արևմուտք, գետի հոսանքի ուղղությամբ, լանջով կամաց-կամաց լայնանալով անցնում է «Դ-Ե-Զ» սահմանագծերով 125.42 մ, հասնում Հալիձոր, Տաթև կամրջի մոտ ճանապարհի եզրին գտնվող «Է» կետին (Y=8608369.8005, X=4363225.7343), այնուհետև «Է» կետից թեքվում նույն ուղղությամբ, հատում ճանապարհը, թեքվելով հյուսիս-արևմուտք, հատում և շրջանցում գետը, անցնում է «Ը-Թ-Ժ-Ի» սահմանակետերով 65.74 մ, հասնում գետի մյուս կողմում ճանապարհի եզրին գտնվող «Լ» սահմանակետին (Y=8608317.4379, X=4363232.1917): «Լ» սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատելով Տաթև գնացող ճանապարհը կամրջի եզրի մոտ գտնվող «Խ» սահմանակետով հոսանքի հակառակ ուղղությամբ սահմանագիծը անցնում է «Ծ-Կ-Հ» սահմանակետերով 86.7 մ, հասնում ձորի մեջ գտնվող «Ձ» սահմանակետին (Y=8608361.0616, X= 4363306.5643): Ձորի մեջ գտնվող «Ձ» սահմանակետից սահմանագիծը գետի ձախակողմյան մասով, հոսանքի հակառակ ուղղությամբ թեքվում է հյուսիս-արևելք, անցնելով «Ղ-Ճ-Մ-Յ» սահմանակետերով 61.25 մ, հասնում գետի եզրին գտնվող «Ա» սահմանակետին:
2) Ըստ Հավելված 2-ում ներկայացված սխեմատիկ քարտեզի` պահպանման գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 0.5 հա: Պահպանման գոտու սահմանների ընդհանուր երկարությունը 352.30 մ է:
5. Տվյալներ սեփականատիրոջ և հողօգտագործողի մասին
ՀՀ Սյունիքի մարզի Տաթև գյուղական համայնք: Տաթև գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող (ըստ նպատակային նշանակության), հատուկ պահպանվող տարածքների հողեր` բնության հուշարձան (հիմք` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. մարտի-11-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև գյուղական համայնքի հողերի օգտագործման սխեման հաստատելու մասին» N 313-Ն որոշման հավելված):
6. Պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները
1) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի համաձայն հուշարձանի և դրա պահպանման գոտու տարածքում արգելվում են`
Ա. Հիդրոտեխնիկական, շինարարական, հատակախորացման, հորատման, պայթեցման աշխատանքները.
Բ. Հողային և բուսական ծածկույթի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումները.
Գ. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով).
Դ. Օգտակար հանածոների հանքավայրերի, երևակայումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.
Ե. Նմուշներ վերցնելը.
Զ. Ծառերի և թփերի հատումները.
Է. Աղտոտումը.
Ը. Ջրային ռեժիմի խախտումը.
Թ. Բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն:
2) Թույլատրվում է`
Ա. Քաղաքացիների հանգիստը.
Բ. Գիտական ուսումնասիրությունները, մոնիթորինգը (այդ թվում` քաղաքացիների հանգստի կազմակերպման սպասարկման ծառայությունների մոնիթորինգը).
Գ. Ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.
Դ. Էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները.
Ե. Զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը:
7. Տվյալներ պահպանություն իրականացնող սուբյեկտի մասին
ՀՀ Սյունիքի մարզի Տաթև գյուղական համայնք:
Հավելված 1
«Սատանի կամուրջ» բնական
կամուրջ բնության հուշարձանի
անձնագրի
Հավելված 2
«Սատանի կամուրջ» բնական կամուրջ
բնության հուշարձանի անձնագրի
______________________________
ԻՐՏԵԿ - սխեմաները չեն բերվում