121.0590.300715
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«30» 07 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12115----
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
18 հունիսի 2015 թվականի N 590-Ն
i
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 107-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1527-Ն որոշման 1-ին հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետով և նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի օգոստոսի 17-ի N 651-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել արտակարգ իրավիճակներին արձագանքող հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարության պետին` սույն հրամանը սահմանված ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2010 թվականի նոյեմբերի 4-ի «Արտակարգ իրավիճակներին արձագանքող հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 107-Ն հրամանը:
Հավելված
ՀՀ տարածքային կառավարման
և արտակարգ իրավիճակների
նախարարի
2015 թվականի հունիսի 18-ի
N 590-Ն հրամանի
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արտակարգ իրավիճակներին արձագանքող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում (այսուհետ` ոլորտ) համակարգող խորհրդակցական մարմին:
2. Հանձնաժողովին հաշվետու են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, մարզային և Երևան քաղաքի ոլորտում համակարգող խորհրդակցական մարմինները (հանձնաժողովները):
3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
4. Հանձնաժողովին կից` հանձնաժողովի անդամների կողմից լիազորված ներկայացուցիչների ընդգրկմամբ կարող են ստեղծվել աշխատանքային խմբեր:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Հանձնաժողովի խնդիրներն են`
1) արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացման բնագավառում պետական քաղաքականության իրականացման համար առաջարկությունների մշակումը.
2) աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, հետևանքների նվազեցման և վերացման միջոցառումները համակարգված ու օպերատիվ ապահովելու նպատակով առաջարկությունների ներկայացումը:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
7. Հանձնաժողովի նիստերը հիմնահարցերի վերաբերյալ անցկացվում են եռամսյակը մեկ, իսկ ընթացիկ հարցերի վերաբերյալ` ըստ դրանց առաջացման անհրաժեշտության:
8. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
9. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպում և նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը:
10. Հանձնաժողովն իր նիստերի ընթացքում ընդունում է որոշումներ:
11. Հանձնաժողովի որոշումները հանձնաժողովի նախագահի կողմից ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:
12. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:
13. Հանձնաժողովի որոշման վերաբերյալ հանձնաժողովի անդամը կարող է ունենալ հատուկ կարծիք, որը կցվում է նիստի արձանագրությանը:
14. Հանձնաժողովի անդամներից մեկը կարող է հանձնաժողովի նախագահի կողմից նշանակվել հանձնաժողովի նախագահի տեղակալ և վերջինիս բացակայության ժամանակ փոխարինել նրան:
15. Հանձնաժողովն ունի քարտուղար, որը չի հանդիսանում հանձնաժողովի անդամ: Հանձնաժողովի քարտուղարն արձանագրում է հանձնաժողովի նիստերը և նախապատրաստում է հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը: