Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳԱՂՏՆԱԳՐՄ ...

 

 

113.0009.210715

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»        07            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11315300

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

9 հուլիսի 2015 թվականի N 9-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը` համաձայն հավելված 1-ի:

2. Գաղտնի:

 

Հավելված 1

ՀՀ պաշտպանության նախարարի

2015 թ. հուլիսի 9-ի

N 9-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ

 

._____________________________________________________________________.

|I. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ       |

|_____________________________________________________________________|

|1  |                        2                                        |

|_____________________________________________________________________|

|1.  Ռազմավարական պլաններ և  ծրագրեր                                  |

|_____________________________________________________________________|

|2. |Զորքերը մարտական պատրաստականության բերելու միջոցառումների բնույթը|

|   |բացահայտող տեղեկություններ                                       |

|___|_________________________________________________________________|

|3. |Ամփոփ տեղեկություններ զորքերի մարտական կարողությունների մասին    |

|___|_________________________________________________________________|

|4. |Ղեկավար հրահանգներ.                                              |

|   |- ընդհանուր օպերատիվ դիրեկտիվներ                                 |

|   |- ընդհանուր մարտական հրամաններ                                   |

|___|_________________________________________________________________|

|5. |Մարտական կառավարման համակարգի կառուցվածքի, բաղկացուցիչ տարրերի,  |

|   |կառավարման (ղեկավարման) կետերի հիմնական մարտավարատեխնիկական      |

|   |բնութագրերը բացահայտող տեղեկություններ                           |

|___|_________________________________________________________________|

|6. |Ընդհանրացված տեղեկություններ կառավարման (ղեկավարման) կետերի,     |

|   |արձակման կայանքների աշխատանքների և  կազմակերպման կարգի վերաբերյալ|

|___|_________________________________________________________________|

|7. |Պլանային կամ հաշվետու տեղեկություններ ինժեներական ապահովման      |

|   |վերաբերյալ                                                       |

|___|_________________________________________________________________|

|8. |Շտաբային մարզումների, զորավարժությունների և  զորախաղերի          |

|   |նախապատրաստման ու անցկացման ժամանակ մշակվող փաստաթղթեր           |

|_____________________________________________________________________|

|II. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՊԻ ԵՎ ԱՎՏՈՄԱՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  |

|_____________________________________________________________________|

|9. |Տեղեկություններ կապի համակարգի կառուցվածքի, տարրերի, ծավալման,   |

|   |շահագործման և  ապահովման վերաբերյալ                              |

|___|_________________________________________________________________|

|10.|Տեղեկություններ կապի և  ԱԿՀ անվտանգության ապահովման              |

|   |միջոցառումների և  վիճակի մասին                                   |

|_____________________________________________________________________|

|III. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ                       |

|_____________________________________________________________________|

|IV. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ             |

|_____________________________________________________________________|

|11.|Տեղեկություններ ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների և    |

|   |սարքավորումների (կայանների) նշանակության, քանակի ու նրանց        |

|   |մարտավարատեխնիկական հնարավորությունների վերաբերյալ` ըստ          |

|   |տեղեկատվության գաղտնիության աստիճանի                             |

|___|_________________________________________________________________|

|12.|Տեղեկություններ ռադիոէլեկտրոնային պայքարի կազմակերպման,          |

|   |իրականացման, ինչպես նաև  փոխհամագործակցության վերաբերյալ         |

|_____________________________________________________________________|

|V. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ                     |

|_____________________________________________________________________|

|13.|Տվյալներ թռիչքների ռադիո, ռադիոտեղորոշման միջոցների              |

|   |լուսատեխնիկական ապահովման մարտական աշխատանքի մասին               |

|___|_________________________________________________________________|

|14.|Ամփոփ տվյալներ օդային տրանսպորտով փոխադրվող ռազմական նշանակության|

|   |բեռների մասին                                                    |

|_____________________________________________________________________|

|VI. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶՈՐՔԵՐԻ ՏԵՂԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  |

|_____________________________________________________________________|

|VII. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶՈՐՔԵՐԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ        |

|ՎԵՐԱԲԵՐՅԱԼ                                                           |

|_____________________________________________________________________|

|15.|Տեղեկություններ շարժական ռազմական հիդրոօդերևութաբանական          |

|   |կայանների (ստորաբաժանումների) տեղակայման և  աշխատանքի մասին      |

|_____________________________________________________________________|

|VIII. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ               |

|_____________________________________________________________________|

|16.|Զորահավաքային պլան և  ծավալման ուրվագիծ                          |

|___|_________________________________________________________________|

|17.|Պատերազմի ժամանակահատվածում զորամիավորումների, միավորումների,    |

|   |զորամասերի ցանկ                                                  |

|___|_________________________________________________________________|

|18.|Ամփոփ տվյալներ զորահավաքային զորակոչի և  ներկայացված             |

|   |զորահավաքային ռեսուրսների վերաբերյալ                             |

|___|_________________________________________________________________|

|19.|Տեղեկություններ ՀՀ զինված ուժերի պահեստազորի` ընդհանուր հաշվառման|

|   |մեջ գտնվող զինապարտների թվաքանակի մասին                          |

|___|_________________________________________________________________|

|20.|Տեղեկություններ սպառազինության, ռազմական տեխնիկայի և             |

|   |նյութատեխնիկական միջոցների զորահավաքային հզորությունների կամ     |

|   |դրանց ստեղծման վերաբերյալ                                        |

|___|_________________________________________________________________|

|21.|Ամփոփ տեղեկություններ զորքերի զորահավաքային ծավալումը            |

|   |սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և  այլ նյութատեխնիկական և   |

|   |ֆինանսական միջոցներով ապահովելու և  դրանց ծախսի մասին            |

|___|_________________________________________________________________|

|22.|Տեղեկություններ սպառազինության, ռազմական տեխնիկայի և  այլ        |

|   |նյութատեխնիկական միջոցների անձեռնմխելի պաշարների պահանջարկի,     |

|   |առկա քանակի, դրանք պահպանության վերցնելու և  պահպանությունից     |

|   |հանելու մասին                                                    |

|_____________________________________________________________________|

|IX. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԻՔԱ - ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ      |

|_____________________________________________________________________|

|23.|Տեղեկություններ հաստիքացուցակների, հաշվեցուցակների և  դրանցում   |

|   |անձնակազմի մարտական և  քանակական կազմի վերաբերյալ` ըստ           |

|   |տեղեկատվության գաղտնիության աստիճանի                             |

|_____________________________________________________________________|

|X. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՎ ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ          |

|ՎԵՐԱԲԵՐՅԱԼ                                                           |

|_____________________________________________________________________|

|XI. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ            |

|ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ                                |

|_____________________________________________________________________|

|24.|Տեղեկություններ, որոնք բացահայտում են պետական ճանաչման միջոցների |

|   |մարտավարատեխնիկական պահանջները, բնութագրերը, ալգորիթմները,       |

|   |ելակետային տվյալները                                             |

|___|_________________________________________________________________|

|25.|Տեղեկություններ սպառազինության և  ռազմական տեխնիկայի,            |

|   |նյութատեխնիկական միջոցների մատակարարման հեռանկարային պլանների    |

|   |վերաբերյալ Նույն տեղեկությունները տարեկան պատվերների, փաստացի    |

|   |մատակարարումների վերաբերյալ                                      |

|___|_________________________________________________________________|

|26.|Սպառազինության և  ռազմական տեխնիկայի, ինչպես նաև  փորձանմուշների |

|   |շահագործման, նորոգման, տեխնիկական սպասարկման աշխատանքների        |

|   |կանոնակարգային փաստաթղթեր (հրահանգներ, ձեռնարկներ,               |

|   |նկարագրություններ, ուղեցույցներ և  այլն)` ըստ տեղեկատվության     |

|   |գաղտնիության աստիճանի                                            |

|___|_________________________________________________________________|

|27.|Տեղեկություններ սպառազինության և  ռազմական տեխնիկայի,            |

|   |նյութատեխնիկական միջոցների պահեստների, կենտրոնական բազաների,     |

|   |ձեռնարկությունների ծանրաբեռնվածության, ծավալների, դրանց          |

|   |անվանացանկի, քանակության, ինչպես նաև  ձեռնարկությունների         |

|   |արտադրական հզորությունների վերաբերյալ                            |

|___|_________________________________________________________________|

|28.|Հատուկ գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների     |

|   |սպառազինության և  ռազմական տեխնիկայի արդիականացման ցանկ          |

|___|_________________________________________________________________|

|29.|Հաշվարկային տարվա ընթացքում ՀՀ-ում արտադրվելիք զենքի, ռազմամթերքի|

|   |և  իրային միջոցների, ինչպես նաև  սպառազինության և  ռազմական      |

|   |տեխնիկայի նորոգման զորահավաքային պահանջարկներ և  առաջադրանքներ   |

|___|_________________________________________________________________|

|30.|Տեղեկություններ զինված ուժերի և  այլ զորքերի համար պլանավորվող   |

|   |սպառազինության և  ռազմական տեխնիկայի գնումների և  կատարվող հատուկ|

|   |գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների վերաբերյալ |

|___|_________________________________________________________________|

|31.|Պետական պատվերի կատարման մասին հաշվետվություն` ըստ տեղեկատվության|

|   |գաղտնիության աստիճանի                                            |

|___|_________________________________________________________________|

|32.|Տեղեկություններ սպառազինության և  ռազմական տեխնիկայի             |

|   |փորձարկումների ու դրանց արդյունքների վերաբերյալ` ըստ             |

|   |տեղեկատվության գաղտնիության աստիճանի                             |

|___|_________________________________________________________________|

|33.|Սպառազինության և  ռազմական տեխնիկայի նախագծային-կոնստրուկտորական,|

|   |ծրագրային, տեխնոլոգիական փաստաթղթեր` ըստ տեղեկատվության          |

|   |գաղտնիության աստիճանի                                            |

|_____________________________________________________________________|

|XII. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ       |

|_____________________________________________________________________|

|34.|Պլանային կամ հաշվետու տվյալներ չափաբանական ապահովման մասին       |

|___|_________________________________________________________________|

|35.|Պլանային կամ հաշվետու տվյալներ սպառազինության և  ռազմական        |

|   |տեխնիկայի մշակվող ու արդիականացվող նմուշների չափաբանական         |

|   |փորձաքննության, դրանց սպասարկման համար անհրաժեշտ միջոցների       |

|   |վերաբերյալ` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի             |

|___|_________________________________________________________________|

|36.|Տեղեկություններ, որոնք բացահայտում են չափման միջոցների ստուգման  |

|   |բովանդակությունը` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի       |

|_____________________________________________________________________|

|XIII. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ              |

|_____________________________________________________________________|

|37.|Զորքերի մարտական պատրաստության պլանավորման փաստաթղթեր            |

|_____________________________________________________________________|

|XIV. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ                |

|_____________________________________________________________________|

|38.|Հաշվետու տվյալներ ընթացիկ ապահովման սննդամթերքի, իրային          |

|   |ունեցվածքի, հրթիռային վառելիքի և  վառելանյութերի հիմնական        |

|   |տեսակների առաքումների ու ծախսերի վերաբերյալ.                     |

|   |- սննդամթերք` եռամսյակային կտրվածքով                             |

|   |- իրային ունեցվածք` տարեկան կտրվածքով                            |

|   |- հրթիռային վառելիք և  վառելանյութ` ամսական կտրվածքով            |

|_____________________________________________________________________|

|XV. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ              |

|_____________________________________________________________________|

|39.|Ամփոփ տեղեկություններ, որոնք բացահայտում են ռազմական             |

|   |փոխադրումներով զորքերի զորահավաքային ծավալումը                   |

|___|_________________________________________________________________|

|40.|Պլանային կամ հաշվետու տվյալներ սպառազինության և  ռազմական        |

|   |տեխնիկայի, նյութատեխնիկական միջոցների փոխադրումների ծավալի,      |

|   |փոխադրվող ապրանքների անվանացուցակի, փոխադրամիջոցների երթուղիների |

|   |և  ուղևորման  ժամկետների վերաբերյալ                              |

|_____________________________________________________________________|

|XVI. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱՔԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  |

|_____________________________________________________________________|

|41.|Տեղեկություններ ռազմական նշանակության արտադրանքի փաստաթղթերի     |

|   |ստացման (ձեռքբերման), փոխանցման վերաբերյալ` ըստ տեղեկատվության   |

|   |գաղտնիության աստիճանի                                            |

|_____________________________________________________________________|

|XVII. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ  |

|ՆԱԵՎ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ                      |

|_____________________________________________________________________|

|42.|Զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերը, պատահարները, ինչպես նաև |

|   |դրանց պատճառները բացահայտող ամփոփ տեղեկությունները` ըստ          |

|   |տեղեկատվության գաղտնիության աստիճանի` պայմանավորված              |

|   |ռազմաքաղաքական և  օպերատիվ իրադրության փոփոխությամբ              |

|___|_________________________________________________________________|

|43.|Զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերի ու պատահարների           |

|   |արդյունքում ի հայտ եկած իրավախախտումների առնչությամբ անցկացված   |

|   |ծառայողական քննության նյութերը բացահայտող տեղեկությունները` ըստ  |

|   |տեղեկատվության գաղտնիության աստիճանի                             |

|_____________________________________________________________________|

|XVIII. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՈՐՔԵՐԻ ԲՆԱԿԱՎՈՐՄԱՆ          |

|ՎԵՐԱԲԵՐՅԱԼ                                                           |

|_____________________________________________________________________|

|44.|Պլանային կամ հաշվետու տվյալներ հիմնական ֆոնդերի մասին            |

|_____________________________________________________________________|

|XIX. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ      |

|_____________________________________________________________________|

|45.|Պահպանման ծախսերի նախագծեր և  նախահաշիվներ                       |

|___|_________________________________________________________________|

|46.|Ֆինանսական հաշվետվություններ                                     |

|___|_________________________________________________________________|

|47.|Տեղեկություններ և  հայտեր պահպանման ծախսերի առանձին հոդվածների   |

|   |վերաբերյալ                                                       |

|___|_________________________________________________________________|

|48.|Պլանային և  հաշվետու տվյալներ պայմանագրային պարտավորությունների  |

|   |և  գործարքների ուղղությամբ` ըստ տեղեկատվության գաղտնիության      |

|   |աստիճանի                                                         |

|_____________________________________________________________________|

|XX. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ                 |

|_____________________________________________________________________|

|49.|Հաշվետու տվյալներ ընթացիկ ապահովման դեղորայքի և                  |

|   |բուժսարքավորումների առաքումների վերաբերյալ                       |

|_____________________________________________________________________|

|XXI. ՏԱՐԲԵՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ                                          |

|_____________________________________________________________________|

|50.|Գրագրություն ծածկագրերի վերաբերյալ` ըստ տեղեկատվության           |

|   |գաղտնիության աստիճանի                                            |

|___|_________________________________________________________________|

|51.|Տեղեկություններ ծածկագրային և  գաղտնագրային սարքավորումների      |

|   |տեխնիկական բնութագրերի վերաբերյալ` ըստ տեղեկատվության            |

|   |գաղտնիության աստիճանի                                            |

|___|_________________________________________________________________|

|52.|Տեղեկություններ, որոնք բացահայտում են պետական ճանաչման միջոցների |

|   |տարբերակիչ ազդանշանները                                          |

|___|_________________________________________________________________|

|53.|Ծածկագրային և  գաղտնագրային կապի միջոցներ, առանձին բաղկացուցիչ   |

|   |մասեր` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի                  |

|___|_________________________________________________________________|

|54.|Ծածկագրային և  գաղտնագրային կապի վերաբերյալ փաստաթղթեր,          |

|   |հրամաններ, հրահանգներ` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի  |

|___|_________________________________________________________________|

|55.|ՊՆ համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության     |

|   |ուղղությունների ընդհանրացված ամփոփ տեղեկություններ,              |

|   |հանրագումարային տվյալներ պարունակող վերլուծական փաստաթղթեր       |

|   |(նյութեր)` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի              |

._____________________________________________________________________.

 

 

pin
Պաշտպանության նախարարություն
09.07.2015
N 9-Ն
Հրաման