040.0750.110715
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 հուլիսի 2015 թվականի N 750-Ն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության տոների օրերի, ինչպես նաև ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2015 թվականի հուլիսի 13-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել 2015 թվականի հուլիսի 18-ը` շաբաթ օր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-ԻՆ