11/07/2015 - 29/02/2016
320.0128.220615
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 06 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32015253
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
4 հունիսի 2015 թվականի N 128-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով, 30-րդ հոդվածի 8-րդ մասով և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի Կոնվենցիայի թիվ 1 հավելվածի դրույթներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների կողմից տրված թռիչքային անձնակազմի անդամների վկայականների ճանաչման կարգը»-ը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2015 թվականի հունիսի 4-ի
թիվ 128-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների կողմից տրված թռիչքային անձնակազմի անդամների վկայականների (այսուհետ` Վկայական) ճանաչման կարգով (այսուհետ` Կարգ) սահմանվում է օտարերկրյա ավիացիոն իշխանությունների կողմից թռիչքային անձնակազմի անդամներին տրված վկայականների ճանաչման ընթացակարգը:
2. Վկայականները Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և կիրառվում են, եթե Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավի անձնակազմի կազմում անհրաժեշտ է ներառել օտարերկրյա պետությունների կողմից տրված վկայականներ կրող ավիացիոն մասնագետներին (այսուհետ` Ավիացիոն մասնագետ):
3. Վկայականի ճանաչման ժամանակ վավերագրում նշվում է այն օդանավի տիպի որակավորման նիշը, որն անհրաժեշտ է ճանաչել:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր վարչություն) կողմից ճանաչվում են հետևյալ վկայականները`
1) օդաչու (ինքնաթիռ, ուղղաթիռ, սավառնակ, ազատ օդապարիկ),
2) շտուրման,
3) բորտինժեներ,
4) բորտուղեկցորդ:
5. Վկայականների ճանաչման արդյունքում տրվում է Կարգի Ձև-2-ով սահմանված վավերագիր (այսուհետ` Վավերագիր):
6. Վկայականների և վավերագրերի վերաբերյալ Գլխավոր վարչության թռիչքային գործունեության վարչությունում (այսուհետ` ԹԳ վարչություն) վարվում է գրանցամատյան, որը ներառում է հետևյալ տեղեկատվությունը`
1) վկայականը կրողի անուն, ազգանունը,
2) վկայականի համարը,
3) վավերագրի տրման ամսաթիվը,
4) վավերագրի գործողության ժամկետը,
5) վավերագրի հերթական համարը,
6) այլ նշումներ:
7. Վավերագրի գործողության ժամկետը չի կարող գերազանցել վկայականի գործողության ժամկետը:
8. Վկայականը կարող է ճանաչվել, եթե.
1) վկայականը տրված է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի Կոնվենցիայի թիվ 1 հավելվածով հաստատված թռիչքային անձնակազմի անդամներին վկայականներ տալու կարգի նվազագույն պահանջներին համապատասխան.
2) թռիչքային անձնակազմի անդամը ունի առնվազն 500 (հինգ հարյուր) թռիչքաժամ տվյալ տիպի օդանավի վրա:
II. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
9. Վկայականների ճանաչման համար Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործող կազմակերպությունը, որի օդանավի անձնակազմի կազմում անհրաժեշտ է ներառել Ավիացիոն մասնագետին (այսուհետ` Հայտատու) Կարգի Ձև-1-ով սահմանված հայտ է (այսուհետ` Հայտ) ներկայացնում Գլխավոր վարչություն:
10. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.
1) Ավիացիոն մասնագետի անձնագրի պատճենը,
2) Վկայականի պատճենը,
3) համապատասխան վերապատրաստումը, որակավորումը և գործնական ուսուցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
4) համապատասխան դասի բժշկական վկայականի պատճենը:
11. Հայտը և կից փաստաթղթերը Գլխավոր վարչություն մուտք լինելուց հետո ուսումնասիրվում են Գլխավոր վարչության աշխատակազմի թռիչքային գործունեության վարչության (այսուհետ` ԹԳ վարչություն) կողմից: Եթե հայտի և կից փաստաթղթերի մեջ առկա են թերություններ, ապա այդ դեպքում դրա մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է Հայտատուին, որը համապատասխան տեղեկացումը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները և կրկին ներկայացնի Գլխավոր վարչություն: Նշված ժամկետում թերությունները չվերացնելու կամ չշտկելու դեպքում հայտը Գլխավոր վարչության կողմից թողնվում է անհետևանք:
12. Հայտը մուտք լինելուց հետո Հայտին կից ներկայացված Ավիացիոն մասնագետի անձնագրի պատճենը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ԹԳ վարչության կողմից ուսումնասիրման նպատակով տրամադրում է Գլխավոր վարչության աշխատակազմի ավիացիոն անվտանգության վարչությանը, որն այն ուսումնասիրում է և 15 աշխատանքային օրվա ընթացքում ԹԳ վարչությանը տրամադրում է եզրակացություն` ավիացիոն անվտանգության տեսանկյունից ավիացիոն մասնագետի վկայականի ճանաչման նպատակահարմարության կամ աննպատակահարմարության վերաբերյալ, միևնույն ժամանակ ԹԳ վարչությունը Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի Կոնվենցիայի թիվ 1 հավելվածի 1-ին գլխի 1.2.2-րդ կետի 1.2.2.2-րդ ենթակետի պահանջների համաձայն` էլեկտրոնային փոստի միջոցով հարցում է կատարում վկայականը տրամադրող պետության լիազոր մարմնին` Վկայականի իսկությունը հավաստելու համար:
13. Կարգի 12-րդ կետում նշված նպատակահարմարության եզրակացությունը և հարցման դրական պատասխանը ստանալուց հետո, Հայտատուին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է Ավիացիոն մասնագետի մասնագիտական համապատասխանության գործընթացի ժամկետների մասին:
14. Մասնագիտական համապատասխանության գործընթացը առնվազն ներառում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառը կարգավորող նորմատիվ-իրավական ակտերի իմացությունը, մարդկային գործոն առարկայի թեստավորումը և անգլերեն լեզվի իմացության չորրորդ մակարդակի թեստավորումը: Նշված թեստավորումների դրական արդյունքների դեպքում Հայտատուին երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է վավերագիր:
15. Կարգի 12-րդ կետում նշված աննպատակահարմարության եզրակացության և/կամ հարցման բացասական պատասխանի, կամ Կարգի 14-րդ կետում նշված թեստավորումներից որևէ մեկի բացասական արդյունքի դեպքում Հայտը մերժվում է, որի վերաբերյալ երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է Հայտատուին:
III. ՎԱՎԵՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
16. Վավերագիրը կազմված է Ա 4 (210x148 մմ ISO 26 միջազգային ստանդարտ) չափի թղթից և բաղկացած է 2 էջից, որի առաջին էջը հանդիսանում է տիտղոսաթերթ, իսկ 2-րդ էջը ենթակա է լրացման:
17. Վավերագիրը լրացվում է հետևյալ կերպ`
1) 1-ին էջ-տիտղոսաթերթ, որի վրա ըստ հաջորդականության հայերեն և անգլերեն լեզուներով տպագրվում են «Հայաստանի Հանրապետություն» բառերը, վավերագիր տվող լիազորված մարմնի անվանումը, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը, «ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ» բառերը.
2) 2-րդ էջը լրացվում է անգլերեն լեզվով, հետևյալ կերպ`
ա. վավերագրի համարը հետևյալ ձևաչափով` Հայտատուին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից տրված (այսուհետ` ԻԿԱՕ) եռանիշ կոդը և հերթական համարը արաբական թվերով (օրինակ` XXX 001-15),
բ. վավերագիրը կրողի ազգանունը և անունը,
գ. վավերագրվող վկայականի տիպը,
դ. վավերագրվող վկայականին օտարերկրյա ավիացիոն իշխանության կողմից տրված համարը,
ե. վավերագրվող վկայականը տվող օտարերկրյա ավիացիոն իշխանության անվանումը և վկայականի տրման ամսաթիվը,
զ. վավերագիր կրողի այն որակավորման նիշը, որը անհրաժեշտ է ճանաչել,
է. վավերագիր կրողի ստորագրությունը,
ը. վավերագիր կրողի գործատուի անվանումը,
թ. նշում այն մասին, որ տվյալ վավերագիրը ուժի մեջ է միայն վավերագրվող վկայականի առկայության դեպքում,
ժ. վավերագրի գործողության ժամկետը,
ժա. վավերագիրը տվող պաշտոնատար անձի ստորագրությունը, հանձնման օրը, ամիսը, տարեթիվը և Գլխավոր վարչության կնիքը:
IV. ՎԱՎԵՐԱԳՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
18. Վավերագրի գործողությունը կասեցվում և դադարեցվում է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով սահմանված դեպքերում` Գլխավոր վարչության պետի 2012 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 212-Ն հրամանով սահմանված «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի մասնագետներին վկայականների տրման կարգ»-ին համապատասխան:
19. Վավերագրի գործողության կասեցման կամ դադարեցման դեպքում Վավերագիր կրողը և նրա գործատուն մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ձևով ծանուցվում է այդ մասին:
20. Կարգի 19-րդ կետում նշված ծանուցումը ստանալու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում Վավերագիր կրողը կամ նրա գործատուն Գլխավոր վարչություն է հանձնում Վավերագրի բնօրինակը:
Ձև 1
._____________________________________________________________________.
|ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՅՏ |
| |
|Application for Verification of a Flight Crew Licence |
._____________________________________________________________________.
(Յուրաքանչյուր վկայականի վավերացման համար օգտագործեք առանձին հայտ)
For each licence a separate application is used
._____________________________________________________________________.
|1 |Ազգանուն | ____________ |Անուն First name:| ____________ |
| |Last name: | | | |
|_____________________________________________________________________|
|Բնակության վայր: |
|Permanent Address: _________________________________________________ |
|_____________________________________________________________________|
|Հեռախոս (բնակարան) |Բջջային հեռախոս: |
|Telephone: ______________________ |Mobile telephone _______________ |
|___________________________________|_________________________________|
|Ծննդյան թիվը | Ծննդավայրը |Քաղաքացիությունը |Էլեկտրոնային |
|Date of Birtհ: | Place of Birth:|Citizenshp |հասցեն |
| | | |E-mail: |
|____/______/_____ | _______________| _______________ |_____________ |
| | | | |
|_____________________________________________________________________|
|2 |Վավերացման ներկայացրած վկայականի տվյալները |
| |Particulars of Licence Presented for Validation |
|_____________________________________________________________________|
|Տրամադրող |Տրման ժամկետը|Վկայականի |Վկայականի N|Վկայականի |
|պետությունը |Date of issue|տեսակը |Licence NO |գործունեության|
|State of issue| |Type of | |ժամկետը |
| | |Licence | |Expiry Date |
|______________|_____________|_____________|___________|______________|
| |____/____/___| | | ____/____/___|
|_____________________________________________________________________|
|Կարգ, դաս, տիպի որակավորումը (որը անհրաժեշտ է ճանաչել) |
|Category, Class, Type rating (to be validated) |
|_____________________________________________________________________|
|Կարգ/Category |Դաս/Class |Տիպի որակավորումը/Type rating|
|____________________|__________________|_____________________________|
| | | |
|____________________|__________________|_____________________________|
| | | |
|____________________|__________________|_____________________________|
| | | |
|_____________________________________________________________________|
|Ընդհանուր թռիչքաժամ (տվյալ տիպի օդանավի վրա) |
|Total flight hours (current A/C type) ___________________________ |
| |
|Վերջին 90 օրվա ընթացքում թռիչքաժամերը |
|Flying հours for the last 90 days ___________________________ |
| |
|Վերջին թռիչքի ամսաթիվը |
|Date of last flight __________/____________/_____________ |
| |
|_____________________________________________________________________|
|3.|Բժշկական Պիտանելիություն Medical Fitness |
|__|__________________________________________________________________|
| |Բժշկական վկայականի դասը |Վերջին բժշկական |Բժշկական վկայականի |
| |Class of Medical |ստուգման ամսաթիվը/ |գործունեության |
| |Certificate held |Date of last Medical |ավարտի ժամկետը/ |
| | |Examination |Medical Certificate|
| | | |Expiry Date |
| |________________________|_____________________|___________________|
| | | | |
| | |____/________/______ |____/________/_____|
| .__________________________________________________________________|
|_____________________________________________________________________|
|4 |ՍՈՒՅՆՈՎ ՀԱՎԱՍՏՈՒՄ ԵՄ, որ տվյալ հայտում նշված տեղեկությունները |
| |ճշգրիտ են: / I հereby declare that the information provided on |
| |this form is correct |
|_____________________________________________________________________|
|Դիմողի | |Ամսաթիվ | |
|ստորագրությունը | |Date | |
|Applicant signature|_____________| |____/________/_____ |
|_____________________________________________________________________|
|5 |Կից անհրաժեշտ է |Օտարերկրյա վկայականի պատճեն / [] |
| |ներկայացնել հետևյալ |Copy of Foreign Licence |
| |փաստաթղթերը. | |
| |Attachments must |Բժշկական վկայականի պատճեն / [] |
| |include all of the |Copy of Medical Licence |
| |following: | |
| | |Վերջին հմտության ստուգման պատճեն / [] |
| | |Copy of Last Proficiency Cհeck |
| | | |
| | |Վերջին վթարափրկարարական վարժանքների [] |
| | |վերապատրաստման վկայականի պատճեն / |
| | |Copy of Last Safety Emergency |
| | |Procedսre training Certificate |
| | | |
| | |Վերջին վտանգավոր ուղեբեռի [] |
| | |տեղափոխման վկայականի պատճեն / |
| | |Copy of Last Dangerous |
| | |Goods Certificate |
|________________________|____________________________________________|
|Պաշտոնական գրառում / |_________________________________________ |
|For official use only |_________________________________________ |
| |_________________________________________ |
| |_________________________________________ |
|_____________________________________________________________________|
|6 | Լրացվում է բաժնի աշխատակցի կողմից / For official use oոly |
|_____________________________________________________________________|
|Տրված վավերագրի|Տրամադրման |ՈՒժի մեջ է/Valid |Նշումներ/ |
|համարը / |ամսաթիվը |_________________________ |Notices |
|Verification |Date of Issue |Սկսած / | Մինչև / | |
|number | |From | Till | |
|_______________|_______________|____________|_____________|__________|
| |___/_____/____ |___/___/____|___/___/____ | |
| | | | | |
| | | | | |
|_____________________________________________________________________|
|Հաստատված է` / Approved ____________________________ |
| name |
| |
|ՀՀ ԿԱ ՔԱԳՎ աշխատակազմի թռիչքային գործունեության վարչության պետ |
|Director of Flight Operations Department of the GDCA at the |
|Government of RA |
| |
| _______________________________ |
| ստորագրություն / signature |
|Ամսաթիվ _______/________/______ |
|Date |
._____________________________________________________________________.
Ձև 2
.___________________________________.
|CERTIFICATE ON VALIDATION N | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
|Last Name: First name: | REPUBLIC OF ARMENIA
|Original licence type: |
|Original Licence number: | General Department of Civil
|State of issue: | Aviation at the Government
|Date of issue: |
|Ratings: | Կառավարությանն առընթեր
|Holder''s signature: | Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր
|Has the right to work for | Վարչություն
|validity: Certificate on |
|validation is valid with | ՀՀ զինանշան
|original Licence |
|only valid till: | ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ
| | ՎԿԱՅԱԿԱՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ
|Signature of issuing |
|Օfficer and date GDCA Stamp| FLIGHT CREW CERTIFICATE ON
|Contact details mail: | VALIDATION
|[email protected] |
.___________________________________.
Page 2 Page 1