041.0610.250999
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 610
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐ Վ. ՇԻՐԽԱՆՅԱՆԻ ՎՐԱ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի երկրորդ բաժնի 75-րդ կետով և 1999 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի գործուղման կապակցությամբ`
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Վ. Շիրխանյանի վրա` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներին առնչվող հարցերի` Հայաստանի Հանրապետության Նախագահի նշված հրամանագրի երկրորդ բաժնի 73-րդ կետի երրորդ պարբերության «ա», «զ», «է», «ժա» ենթակետերի, ինչպես նաև հինգերորդ պարբերության «դ» ենթակետով նախատեսված կազմակերպական միջոցառումների մասով: