040.0489.140515
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 մայիսի 2015 թվականի N 489-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվական դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման 11 հավելվածի NN 11.32 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություն` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերությանը հատկացնելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2015 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 25,507.00 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով), որից` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մայիսյանի համայնքում գտնվող N 353 հորատանցքի վերականգնման համար (կոորդինատական կետերն են X=40o 08' 58.2», Y=44o 06' 05.3», H=870)` 14,250.65 հազ. դրամ (որից` 1,143.65 հազ. դրամը նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, փորձաքննության և հեղինակային հսկողության, իսկ 257.0 հազ. դրամը` տեխնիկական վերահսկողության համար) և N 369 հորատանցքերի վերականգնման համար (կոորդինատական կետերն են X=40o 10' 14.9», Y=44o 06' 32.0», H=878)` 11,256.35 հազ. դրամ (որից` 903.35 հազ. դրամը նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, փորձաքննության և հեղինակային հսկողության, իսկ 203.0 հազ. դրամը` տեխնիկական վերահսկողության համար):
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի ֆինանսավորումը կատարել փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության պայմաններում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ
----------------------------------------------------
ԻՐՏԵԿ - NN 1 և 2 հավելվածները չեն բերվում