Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓ ...

 

 

103.0515.060515

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»        05            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10315159

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

16 ապրիլի 2015 թվականի N 515-Ն

 

i

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 12.1 կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով ընդունված տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության հայտարարագրի գրանցման վճարի չափը` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանի հսկողությունը վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանին:

 

Հավելված

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2015 թվականի ապրիլի 16-ի

N 515-Ն հրամանի

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ

 

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերին (այսուհետ` Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերին) կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով ընդունված տեխնիկական կանոնակարգերին (այսուհետ` Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերին) համապատասխան տրված համապատասխանության հայտարարագրի գրանցման վճարի չափը որոշվում է N 1 և N 2 բանաձևերին համապատասխան.

1) Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերին համապատասխան` (բանաձև N 1)

CՀՀ = 3000 + N X 1000 (ՀՀ դրամ)

2) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխան` (բանաձև N 2)

CԵՏՄ = 4000 + N X 1000 (ՀՀ դրամ)

որտեղ`

N-ը հայտարարագրի վավերության տարիների թիվն է, որը չի կարող գերազանցել 5-ից, ո < =="">

CՀՀ - Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերին համապատասխան տրված համապատասխանության հայտարարագրի գրանցման վճարի չափն է.

CԵՏՄ - Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխան տրված համապատասխանության հայտարարագրի գրանցման վճարի չափն է:

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
16.04.2015
N 515-Ն
Հրաման