040.0363.110415
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 ապրիլի 2015 թվականի N 363-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 27-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի N 707 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացում` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2015 թվականի ծրագիրը և ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» N 27-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
i
1) որոշման N 1 հավելվածի 15-րդ կետում «80000.0» թիվը փոխարինել «88597.0» թվով.
i
2) որոշման N 1 հավելվածը 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-ին կետով.
«14.1. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) քարտուղարության գործունեության ապահովում` միջոցառման շրջանակում կապահովվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի N 707 որոշմամբ հաստատված տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կանոնադրությամբ ՏՏԶԱԽ-ի քարտուղարությանը վերապահված գործառույթների բնականոն իրականացումը:».
i
3) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2015 թվականի ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների իրականացման ժամանակացույցը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.
._____________________________________________________________________.
|3. |Տեղեկատվա- |ՀՀ |2015 թ.|ՀՀ պետական |Տեղեկատվական |
| |կան տեխնո- |էկոնոմիկայի|ընթաց- |բյուջե և |տեխնոլոգիաների |
| |լոգիաների |նախարարու- |քում |օրենքով |զարգացմանն աջակցող |
| |զարգացմանն |թյուն | |չարգելված |խորհրդի (ՏՏԶԱԽ) |
| |աջակցող | | |այլ |քարտուղարության |
| |խորհրդի |«Ձեռնարկու-| |աղբյուրներ |հետագա բնականոն |
| |(ՏՏԶԱԽ) |թյունների | | |գործունեության |
| |քարտուղա- |ինկուբատոր»| | |ապահովում |
| |րության |հիմնադրամ | | | |
| |գործունեու-|(համաձայ- | | | |
| |թյան |նությամբ) | | | |
| |ապահովում | | | | |
._____________________________________________________________________.
«:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ
-------------------------------------------
ԻՐՏԵԿ - NN 1, 2, 3 և 4 հավելվածները չեն բերվում