Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 15 ...

 

 

040.0404.210415

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 ապրիլի 2015 թվականի N 404-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. 2014 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված 5 այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 1,650.0 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի:

3. Սահմանել, որ`

1) սույն որոշման N 1 հավելվածում նշված մարմինները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության) այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները պետք է վճարեն այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպությունների միջոցով.

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրված գումարները պետք է փոխանցվեն Երևանի քաղաքապետարանին` Երևան քաղաքի այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպությունների միջոցով այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելու համար:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թվականի ապրիլի 16-ի

N 404-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ` ԸՍՏ ՍՏԱՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________.

|   |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական   |Առաջին  |Ինն    |Տարի   |

|   |դասակարգման հոդվածների և  դրանք     |կիսամյակ|ամիս   |       |

|   |իրականացնող մարմինների անվանումները |        |       |       |

|___|____________________________________|________|_______|_______|

|   |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                    |750.0   |1200.0 |1650.0 |

|___|____________________________________|________|_______|_______|

|   |այդ թվում`                          |        |       |       |

|___|____________________________________|________|_______|_______|

|1. |ՀՀ տարածքային կառավարման և  արտակարգ|150.0   |240.0  |330.0  |

|   |իրավիճակների նախարարություն         |        |       |       |

|___|____________________________________|________|_______|_______|

|   |որից`                               |        |       |       |

|___|____________________________________|________|_______|_______|

|   |Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին  |150.0   |240.0  |330.0  |

|___|____________________________________|________|_______|_______|

|2. |ՀՀ Արարատի մարզպետարան              |300.0   |480.0  |660.0  |

|___|____________________________________|________|_______|_______|

|   |որից`                               |        |       |       |

|___|____________________________________|________|_______|_______|

|   |Այլ ընթացիկ դրամաշնորհներ           |300.0   |480.0  |660.0  |

|___|____________________________________|________|_______|_______|

|3. |ՀՀ Արմավիրի մարզպետարան             |300.0   |480.0  |660.0  |

|___|____________________________________|________|_______|_______|

|   |որից`                               |        |       |       |

|___|____________________________________|________|_______|_______|

|   |Այլ ընթացիկ դրամաշնորհներ           |300.0   |480.0  |660.0  |

._________________________________________________________________.

 

-------------------------

ԻՐՏԵԿ - NN 2, 3, 4 և 5 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.04.2015
N 404-Ն
Որոշում