Սեղմել Esc փակելու համար:
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐ Գ ...

 

 

100.0006.060315

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»        03            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10015078

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

25 փետրվարի 2015 թվականի թիվ 06-Ն

 

i

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐ ԳՈՐԾԱԾՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԹՄՐԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԸ, ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ի» ենթակետը, 12-րդ կետի «դ» ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևը` համաձայն Հավելված 1-ի.

2) թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի լրացման մեթոդական ուղեցույցը` համաձայն Հավելված 2-ի:

2. Սահմանել, որ թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևերի լրացված թղթային տարբերակները տրամադրվում են ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը` յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ` հաջորդող ամսվա առաջին տասնօրյակում:

 

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

2015 թվականի փետրվարի 25-ի

N 06-Ն հրամանի

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎ

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐ ԳՈՐԾԱԾՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԹՄՐԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

._____________________________________________________________________.

|1. Բժշկական                      |2. Բժշկական օգնություն և           |

|կազմակերպություն                 |սպասարկում տրամադրող բժշկական      |

|ընդունված անձի                   |կազմակերպության անվանում           |

|նույնականացման ծածկագիր _______  |__________________________________ |

|                                 |                                   |

|_________________________________|___________________________________|

|3. Բժշկական կազմակերպություն     |                                   |

|ընդունված անձի բնակության վայր   |                                   |

|(նշել միայն մարզ կամ Երևան)      |                                   |

|_________________________________|                                   |

|                                 |                                   |

|_________________________________|___________________________________|

|4. Ընդունելության օր, ամիս, տարի |5. Ընդունելությանը սպասման         |

|«____»___________20_____ թվական  |ժամանակահատվածը (դիմելու և         |

|                                 |ընդունվելու միջև  ընկած            |

|                                 |ժամանակահատվածը` արտահայտված       |

|                                 |օրերով) օրերի քանակ                |

|_________________________________|___________________________________|

|6. Տարիքը` _______               |7. Սեռը` [] արական [] իգական       |

|_________________________________|___________________________________|

|8. ՈՒղղորդման աղբյուրը.          |9. Ընթացիկ  |Հիմնա-|Երկրոր-|Նշել   |

|1) Ինքնուրույն կամ անհատի        |բժշկական    |կան   |դային  |թմրա-  |

|կողմից                    []     |օգնություն  |(նշել)|(նշել) |միջոցի |

|2) Առողջապահական հատված   []     |և           |      |       |կամ    |

|3) Արդարադատության հատված []     |սպասարկում  |      |       |հոգեմետ|

|4) Իրավապահ հատված        []     |ստանալու    |      |       |(հոգե- |

|5) Այլ (նշել)             []     |նպատակով    |      |       |ներգոր-|

|                      ___________|բժշկական    |      |       |ծուն)  |

|                      ___________|կազմակերպու-|      |       |նյութի |

|                      ___________|թյուն       |      |       |անվա-  |

|                                 |դիմելու     |      |       |նումը  |

|                                 |պատճառ      |      |       |       |

|                                 |հանդիսացող  |      |       |       |

|                                 |թմրամիջոցի  |      |       |       |

|                                 |կամ         |      |       |       |

|                                 |հոգեմետ     |      |       |       |

|                                 |(հոգեներ-   |      |       |       |

|                                 |գործուն)    |      |       |       |

|                                 |նյութի      |      |       |       |

|                                 |տեսակ       |      |       |       |

|                                 |____________|______|_______|_______|

|                                 |1) Ափիոնատիպ|      |       |       |

|                                 |նյութեր     |      |       |       |

|                                 |____________|______|_______|_______|

|                                 |2) Կաննաբի- |      |       |       |

|                                 |նոիդներ     |      |       |       |

|                                 |____________|______|_______|_______|

|                                 |3) Կոկաին   |      |       |       |

|                                 |____________|______|_______|_______|

|                                 |4) Ամֆետա-  |      |       |       |

|                                 |մինատիպ     |      |       |       |

|                                 |խթանիչներ   |      |       |       |

|_________________________________|____________|______|_______|_______|

|10. Գործածման պատմություն.       |5) Ցնորածին |      |       |       |

|1) Արդյո՞ք սա առաջին բուժումն է. |նյութեր     |      |       |       |

|[] Այո [] Ոչ                     |____________|______|_______|_______|

|2) Հիմնական թմրամիջոց կամ հոգեմետ|6) Ցնդող    |      |       |       |

|(հոգեներգործուն) նյութ առաջին    |լուծիչներ   |      |       |       |

|անգամ գործածելու տարիքը. ______  |____________|______|_______|_______|

|3) Վերջին 1 ամսվա ընթացքում      |7) Հանգստաց-|      |       |       |

|հիմնական թմրամիջոց կամ հոգեմետ   |նող և       |      |       |       |

|(հոգեներգործուն) նյութ գործածելու|քնաբեր      |      |       |       |

|օրերի քանակը. ______             |միջոցներ    |      |       |       |

|4) Երբևէ  ներարկման փորձը.       |____________|______|_______|_______|

|[] Այո [] Ոչ                     |8) Ալկոհոլ  |      |       |       |

|5) Ներարկիչի երբևէ  համատեղ      |____________|______|_______|_______|

|գործածում այլ անձի հետ.          |9) Այլ      |      |       |       |

|[] Այո [] Ոչ                     |___________________________________|

|6) Ներարկիչի համատեղ գործածում   |11. Վերջին 1 |Հիմնական |Երկրորդային|

|այլ անձի հետ վերջին 1 ամսվա      |ամսվա        |եղանակ   |եղանակ     |

|ընթացքում. ______                |ընթացքում    |         |           |

|                                 |հիմնական     |         |           |

|                                 |թմրամիջոցի   |         |           |

|                                 |կամ հոգեմետ  |         |           |

|                                 |(հոգեներգոր- |         |           |

|                                 |ծուն) նյութի |         |           |

|                                 |գործածման    |         |           |

|                                 |եղանակը      |         |           |

|                                 |_____________|_________|___________|

|                                 |1) Բերանի    |         |           |

|                                 |միջոցով      |         |           |

|                                 |_____________|_________|___________|

|                                 |2) Ներարկային|         |           |

|                                 |_____________|_________|___________|

|                                 |3) Ծխելու    |         |           |

|                                 |միջոցով      |         |           |

|                                 |_____________|_________|___________|

|                                 |4) Ներշնչելով|         |           |

|_________________________________|_____________|_________|___________|

|12. Տրամադրվող      |Կամա-|Հարկա-|5) Քթի       |         |           |

|բժշկական օգնության  |վոր  |դիր   |միջոցով      |         |           |

|և  սպասարկման       |     |      |_____________|_________|___________|

|ձևերը,              |     |      |6) Այլ       |         |           |

|պայմանները և        |     |      |             |         |           |

|մեթոդները           |     |      |             |         |           |

|____________________|_____|______|___________________________________|

|Արտահիվանդանոցային  |[]   |  []  |Նշել գործածվող այլ թմրամիջոցներ կամ|

|առանց թմրամիջոցների |     |      |հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր   |

|դետոքսիֆիկացիոն     |     |      |(մինչև  3` պայմանավորված դրանց     |

|բուժում             |     |      |խնդրահարույց լինելու աստիճանով).   |

|Հիվանդանոցային առանց|[]   |  []  |__________________________________ |

|թմրամիջոցների       |     |      |__________________________________ |

|դետոքսիֆիկացիոն     |     |      |                                   |

|բուժում             |     |      |                                   |

|Փոխարինող բուժում   |[]   |  []  |                                   |

|Այլ (նշել) ________ |[]   |  []  |                                   |

|_________________________________|___________________________________|

|13. Լրացնող բժիշկ (անուն,        |14. Լրացման օր, ամիս, տարի         |

|ազգանուն և  ստորագրություն`      |«_____»__________20____ թվական     |

|______________________________   |                                   |

|_____________________________________________________________________|

|Թմրամիջոցներ և  հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց     |

|տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և  սպասարկման վերաբերյալ   |

|անհատական հաշվետվական ձևերի  լրացված թղթային տարբերակները տրամադրվում|

|են ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան|

|առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը`    |

|յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ` հաջորդող ամսվա առաջին     |

|տասնօրյակում:                                                        |

._____________________________________________________________________.

 

Հավելված 2

ՀՀ առողջապահության նախարարի

2015 թվականի փետրվարի 25-ի

N 06-Ն հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐ ԳՈՐԾԱԾՈՂ ԱՆՁԱՆՑ ԹՄՐԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի լրացումն իրականացվում է հետևյալ ախտորոշումներով (կոդավորումը` ըստ հիվանդությունների միջազգային դասակարգչի (10-րդ վերանայման) բուժման ընդունված անձանց դեպքում`

1) Հոգեկան և վարքային խանգարումներ ափիոնատիպ նյութերի գործածման հետևանքով (F11),

2) Հոգեկան և վարքային խանգարումներ կաննաբինոիդների խմբի թմրամիջոցների գործածման հետևանքով (F12),

3) Հոգեկան և վարքային խանգարումներ քնաբերների գործածման հետևանքով (F13),

4) Հոգեկան և վարքային խանգարումներ կոկաինի գործածման հետևանքով (F14),

5) Հոգեկան և վարքային խանգարումներ այլ խթանիչների (ներառյալ կոֆեինը) գործածման հետևանքով (F15),

6) Հոգեկան և վարքային խանգարումներ ցնորածին նյութերի գործածման հետևանքով (F16),

7) Հոգեկան և վարքային խանգարումներ ցնդող լուծիչների գործածման հետևանքով (F18),

8) Հոգեկան և վարքային խանգարումներ հոգեներգործուն նյութերի համակցված գործածման հետևանքով (F19):

2. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևը լրացվում է արտահիվանդանոցային կամ հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություն ընդունված անձի (այսուհետ` ընդունված անձ) բուժման վարումն իրականացնող բժշկի կողմից (այսուհետ` բժիշկ):

3. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 1-ին կետում նշվում է բժշկական կազմակերպություն ընդունված անձի նույնականացման ծածկագիրը: Նույնականացման ծածկագիրը ձևավորվում է հետևյալ կարգով.

1) ընդունված անձի մոր անվան երրորդ և չորրորդ տառեր,

2) ընդունված անձի հոր անվան երրորդ և չորրորդ տառեր,

3) ընդունված անձի անվան երրորդ և չորրորդ տառեր (Երեք տառ պարունակող անունների (օրինակ` Անի, Սոս, Կիմ) դեպքում օգտագործվում են անունների երկրորդ և երրորդ տառերը),

4) ընդունված անձի սեռը մատնանշող տառ, արական` «Ա», իգական` «Ի»,

5) ընդունված անձի ծննդյան տարեթվի վերջին երկու թվեր:

4. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 2-րդ կետում նշվում է բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող բժշկական կազմակերպության անվանումը:

5. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 3-րդ կետում նշվում է ընդունված անձի մշտական բնակության վայրը` նշելով միայն մարզի կամ մայրաքաղաք Երևանի անվանումը և բացառելով ընդունված անձի բնակության քաղաքի (բացի` մայրաքաղաք Երևանը), գյուղի, թաղամասի, փողոցի կամ բնակարանի գտնվելու վայրի անվանման (համարի) նշումը: Այսպես,

1) ընդունված անձի հաշվառման և բնակության վայրերի անհամապատասխանության դեպքում նշվում է միայն բնակության վայրը,

2) ընդունված անձի օտարերկրյա պետությունում մշտական բնակության և Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես գտնվելու դեպքում նշվում է միայն մշտական բնակության վայր հանդիսացող օտարերկրյա պետության անվանումը,

3) ընդունված անձի` մշտական բնակության վայր չունենալու դեպքում կատարվում է հետևյալ գրառումը. «չունի մշտական բնակության վայր»:

6. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 4-րդ կետում նշվում է ընդունված անձի բժշկական կազմակերպություն ընդունելության ամսաթիվը հետևյալ հաջորդականությամբ` ամիս, օր, տարեթվի վերջին երկու թվեր:

7. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 5-րդ կետում նշվում է ընդունված անձի ընդունելությանը սպասման ժամանակահատվածը` թվերի միջոցով նշելով օրերի քանակը: Սպասման ժամանակահատվածը տվյալ բժշկական կազմակերպության ծանրաբեռնվածության (օրինակ` հիվանդանոցային բաժանմունքում ազատ մահճակալների բացակայություն) հետևանքով դիմած անձի ընդունելության հետաձգման օրերի քանակն է` դիմելու և ընդունվելու ժամկետների միջև ընկած ժամանակահատվածը` արտահայտված օրերով: Այսպես, բժշկական կազմակերպություն դիմելու և ընդունելության օրերի միջև ընկած ժամանակահատվածը չի համարվում «սպասման ժամանակահատված», եթե դրա պատճառ է հանդիսացել ընդունված անձի հայեցողությունը:

8. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 6-րդ կետում նշվում է ընդունված անձի տարիքը:

9. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 7-րդ կետում նշվում է ընդունված անձի սեռը:

10. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 8-րդ կետում`

1) նշվում է ընդունված անձին բժշկական կազմակերպություն ուղղորդած աղբյուրը` ընտրելով հաշվետվական ձևի 1-ից 5-րդ ենթակետերում նշված աղբյուրներից միայն մեկը,

2) 1-ին ենթակետում կատարվում է նշում, եթե ընդունված անձի խոսքերով` նա բժշկական կազմակերպություն է դիմել ինքնուրույն կամ այլ անհատի ուղղորդմամբ,

3) 2-րդ ենթակետում կատարվում է նշում, եթե ընդունված անձը բժշկական կազմակերպություն է դիմել (տեղափոխվել) այլ բժշկական ուղղորդման արդյունքում`

ա. ուղեգրի (օրինակ` երբ առկա է ուղեգիր ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունից կամ շտապօգնության ծառայությունից) միջոցով,

բ. բժշկական խորհրդատվության արդյունքում,

4) 3-րդ ենթակետում կատարվում է նշում, եթե.

ա. ընդունված անձը բժշկական կազմակերպություն է դիմել (տեղափոխվել) քրեակատարողական հիմնարկում նախկինում ստացած բժշկական օգնությունը և սպասարկումը շարունակելու (օրինակ` ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող անձանց փոխարինող բուժման ծրագրում ընդգրկված անձինք պատիժը կրելուց հետո կամ հակառակը),

բ. ընդունված անձի նկատմամբ դատարանի որոշման համաձայն նշանակվել է հարկադիր բուժում արտահիվանդանոցային կամ հիվանդանոցային պայմաններում (օրինակ` հարկադիր բուժում քաղաքացիական բժշկական կազմակերպությունում կամ քրեակատարողական հիմնարկում),

5) 4-րդ ենթակետում կատարվում է նշում, եթե ընդունված անձի խոսքերով` նրան բժշկական օգնության և սպասարկման են ուղղորդել իրավապահ մարմինների ներկայացուցիչները,

6) 5-րդ ենթակետում կատարվում է նշում, եթե ընդունված անձի ուղորդման աղբյուրը հաշվետվական ձևի 1-ից 4-րդ ենթակետերում նշված աղբյուրներից որևէ մեկին չի համապատասխանում:

11. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 9-րդ կետում նշվում է ընդունված անձի ընթացիկ բուժման պատճառ հանդիսացող թմրամիջոցը կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութը և երկրորդային հանդիսացող թմրամիջոցը կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութը` որոշակիացնելով նյութի խումբը (դասը), ինչպես նաև թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի անվանումը:

Օրինակ. բուժման է ընդունվել երեք տարի շարունակ գրեթե յուրաքանչյուր օր ացետիլացված ափիոն («չերնյաշկա») գործածող անձ, որի մոտ առկա է ափիոնային զրկանքի համախտանիշ, բայց, միևնույն ժամանակ, հիվանդը նշում է, որ ոչ հաճախ գործածում է (ամսվա ընթացքում մեկ-երկու անգամ) նաև կոկաին ու դիազեպամ:

 

Օրինակում նկարագրված դեպքը գրառվում է հետևյալ կերպ.

 

._____________________________________________________________________.

|9. Ընթացիկ բժշկական օգնություն |Հիմնական|Երկրորդային|Նշել թմրամիջոցի |

|և  սպասարկում ստանալու նպատակով|(նշել)  |(նշել)     |կամ հոգեմետ     |

|բժշկական կազմակերպություն      |        |           |(հոգեներգործուն)|

|դիմելու պատճառ հանդիսացող      |        |           |նյութի անվանումը|

|թմրամիջոցի կամ հոգեմետ         |        |           |                |

|(հոգեներգործուն) նյութի տեսակ  |        |           |                |

|_______________________________|________|___________|________________|

|1) Ափիոնատիպ նյութեր           |   V    |           |ացետիլացված     |

|                               |        |           |ափիոն           |

|                               |        |           |(«չերնյաշկա»)   |

|_______________________________|________|___________|________________|

|2) Կաննաբինոիդներ              |        |           |                |

|_______________________________|________|___________|________________|

|3) Կոկաին                      |        |     V     |Կոկաին          |

|_______________________________|________|___________|________________|

|4) Այլ խթանիչներ (ներառյալ     |        |           |                |

|կոֆեինը)                       |        |           |                |

|_______________________________|________|___________|________________|

|5) Ցնորածին նյութեր            |        |           |                |

|_______________________________|________|___________|________________|

|6) Ցնդող լուծիչներ             |        |           |                |

|_______________________________|________|___________|________________|

|7) Հանգստացնող և  քնաբեր       |        |     V     |դիազեպամ        |

|միջոցներ                       |        |           |                |

|_______________________________|________|___________|________________|

|8) Ալկոհոլ                     |        |           |                |

|_______________________________|________|___________|________________|

|9) Այլ                         |        |           |                |

._____________________________________________________________________.

 

Ընդ որում, թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի միևնույն խմբին (դասին) պատկանող տարբեր նյութերի գործածման դեպքում դրանցից որևիցե մեկը «երկրորդային» չի՛ համարվում: «Երկրորդային» կարող է համարվել միայն այլ խմբին (դասին) պատկանող թմրամիջոցը կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութը:

Օրինակ. եթե ընդունված անձը գործածում է և՛ հերոին, և՛ ացետիլացված ափիոն և ընթացիկ բուժման ընդունվելու պատճառ են հանդիսացել ափիոնատիպ նյութերը, ապա, անկախ հերոինի և ացետիլացված ափիոնի գործածման հաճախականություններից, դրանցից որևիցե մեկը չի հանդիսանում «երկրորդային»:

12. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 11-րդ կետի ենթակետերում նշումներ են կատարվում թմրամիջոցի (թմրամիջոցների) կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի (նյութերի) գործածման պատմության, առանձնահատկությունների և նախկինում բուժման հնարավոր դեպքերի վերաբերյալ տեղեկություններին: Այսպես, 11-րդ կետի`

1) 1-ին ենթակետում նշվում է` բժշկական կազմակերպություն ընդունված անձը երբևէ բուժում ստացե՞լ է, թե` ոչ,

2) 2-րդ ենթակետում նշվում է հիմնական հոգեմետ (հոգեներգործուն) նյութի առաջին անգամ գործածման տարիքը,

3) 3-րդ ենթակետում նշվում է վերջին 1 ամսվա ընթացքում հիմնական հոգեմետ (հոգեներգործուն) նյութի գործածման օրերի քանակը,

4) 4-րդ ենթակետում նշվում է` ընդունված անձը երբևէ ներարկային եղանակով թմրամիջոց (թմրամիջոցներ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութ (նյութեր) գործածե՞լ է, թե` ոչ,

5) 5-րդ ենթակետով նշվում է ընդունված անձի` այլ անձի (անձանց) հետ միևնույն ներարկիչի համատեղ գործածման երբևէ գրանցված դեպքի (դեպքերի) մասին,

6) 6-րդ ենթակետով նշվում է ընդունված անձի` այլ անձի (անձանց) հետ միևնույն ներարկիչի համատեղ գործածման գրանցված դեպքի (դեպքերի) մասին վերջին 1 ամսվա ընթացքում:

13. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 11-րդ կետում նշվում է հիմնական հոգեմետ (հոգեներգործուն) նյութի (նյութերի) գործածման եղանակը (եղանակները) վերջին 1 ամսվա ընթացքում, ինչպես նաև ընդունված անձի կողմից գործածվող առավել խնդրահարույց թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի անվանումները:

Օրինակ. բուժման ընդունված անձը ացետիլացված ափիոնը հիմնականում գործածում է ներարկային եղանակով և երբեմն` բերանի միջոցով:

 

Օրինակում նկարագրված դեպքը գրառվում է հետևյալ կերպ.

 

._________________________________________________.

|11. Վերջին 1 ամսվա ընթացքում|Հիմնական|Երկրորդային|

|հիմնական թմրամիջոցի կամ     |եղանակ  |եղանակ     |

|հոգեմետ (հոգեներգործուն)    |        |           |

|նյութի գործածման եղանակը    |        |           |

|____________________________|________|___________|

|1) Բերանի միջոցով           |        |    V      |

|____________________________|________|___________|

|2) Ներարկային               |   V    |           |

|____________________________|________|___________|

|3) Ծխելու միջոցով           |        |           |

|____________________________|________|___________|

|4) Ներշնչելով               |        |           |

|____________________________|________|___________|

|5) Քթի միջոցով              |        |           |

|____________________________|________|___________|

|6) Այլ                      |        |           |

|_________________________________________________|

|Նշել գործածվող այլ թմրամիջոցներ կամ հոգեմետ      |

|(հոգեներգործուն) նյութեր (մինչև  3` պայմանավորված|

|դրանց խնդրահարույց լինելու աստիճանով).           |

|_________________________________________________|

|_________________________________________________|

|                                                 |

._________________________________________________.

 

14. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 12-րդ կետում նշվում է ընդունված անձին տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման իրականացման ձևերը (հիվանդանոցային, արտահիվանդանոցային), պայմանները (կամավո՞ր է դիմել բուժման, թե՞ դատարանի որոշմամբ նշանակված հարկադիր բուժում է իրականացվում) և տրամադրվող բուժման մեթոդը) (առանց թմրամիջոցների դետոքսիֆիկացիո՞ն բուժում է տրամադրվում, թե՞ փոխարինող բուժում):

15. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 13-րդ կետում լրացվում է հոգեմետ (հոգեներգործուն) գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման անհատական հաշվետվական ձևը լրացնող բժշկի անունը, ազգանունը և ստորագրությունը:

16. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 14-րդ կետում նշվում է հոգեմետ (հոգեներգործուն) գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման անհատական հաշվետվական ձևի լրացման օրը, ամիսը և տարին:

 

Չ

 

 

pin
Առողջապահության նախարարություն
25.02.2015
N 06-Ն
Հրաման