Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈ ...

 

 

041.0130.190215

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 փետրվարի 2015 թվականի N 130-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները`

1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր`

«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնի անձնագիր N 188» տողով:

2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության NN 150, 154, 157 և N 160 պաշտոնների անձնագրերի (ծածկագրեր` 02-2.1-(14-17)) 5-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է ծառայության պետի տեղակալը կամ բաժնի գլխավոր մասնագետը:

Բաժնի պետը ծառայության պետի տեղակալի, բաժնի գլխավոր մասնագետի բացակայության դեպքում փոխարինում է նրանց»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.02.2015
N 130-Ն
Որոշում