Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.0121.230215

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 փետրվարի 2015 թվականի N 121-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ և «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N N 1, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն N N 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված և շահագործման հանձնված, ինչպես նաև 2015 թվականի ընթացքում շահագործման հանձնվող բազմաբնակարան շենքերի (բնակելի տների) ձեռքբերման, ձեռք բերված շենքերի բնակարանների բաշխման և հատկացման, բնակարանների (բնակելի տների) նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 103,748.0 հազ. դրամ, որից`

1) սույն որոշման 2-րդ կետում նշված գործընթացների կազմակերպչական ծախսերը 2015 թվականի ընթացքում իրականացնելու նպատակով` 10,746.0 հազ. դրամ` համաձայն N 4 հավելվածի.

2) սույն որոշման 2-րդ կետում նշված գործընթացների շրջանակներում իրականացվող պայմանագրերի նոտարական վավերացման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման նպատակով` 93,002.0 հազ. դրամ, այդ թվում`

2.1) 1,558.000 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 38 և Ախուրյան համայնքի 3 բազմաբնակարան շենքերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության` ի դեմս Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, անվամբ իրավունքների պետական գրանցման համար, որից`

ա. 205.0 հազ. դրամ` պայմանագրի նոտարական վավերացման համար համապատասխան համայնքների բյուջեներ գանձվող պետական տուրքի գծով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով),

բ. 41.0 հազ. դրամ` նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով),

գ. 820.0 հազ. դրամ` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի գծով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով),

դ. 82.0 հազ. դրամ` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով),

ե. 410.0 հազ. դրամ` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով),

2.2) 91,444.0 հազ. դրամ` սույն որոշման 2-րդ կետում նշված գույքը շահառուներին տրամադրելու նպատակով գործարքների վավերացման, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար, որից`

ա. 11,170.0 հազ. դրամ` պայմանագրի նոտարական վավերացման համար համապատասխան համայնքների բյուջեներ գանձվող պետական տուրքի գծով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով),

բ. 2,234.0 հազ. դրամ` նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով),

գ. 44,680.0 հազ. դրամ` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի գծով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով),

դ. 4,468.0 հազ. դրամ` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով),

ե. 22,340.0 հազ. դրամ` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով),

զ. 6,552.0 հազ. դրամ` շենքերի բնակարանների չափագրման ծառայությունների ձեռքբերման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով):

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով հատկացվող գումարների ֆինանսավորումն իրականացվում է կայունացման դեպոզիտային հաշվից:

4. Գաղտնի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-ԻՆ

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.02.2015
N 121-Ն
Որոշում