Սեղմել Esc փակելու համար:
«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ Փ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

010.0214.301214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին

 

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասից և 6-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «փախստականի կարգավիճակ կամ քաղաքական» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի վերջին պարբերությունը և 19-րդ հոդվածի «գ» կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«- իրականացնել մարդու թրաֆիքինգ կամ շահագործում, պետական սահմանի ապօրինի հատում կամ անօրինական միգրացիայի կազմակերպում:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» կետով.

«է) օրենքով սահմանված այլ դեպքեր:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժգ» կետով.

«ժգ) օրենքով սահմանված կարգով զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի կարգավիճակ ունեցող անձինք և հատուկ կատեգորիայի զոհի օրինական ներկայացուցիչը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտավորությունը չի տարածվում այն օտարերկրացու նկատմամբ, որը օրենքով նախատեսված կարգով գտնվում է մտորման ժամկետում:»:

 

ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

30 դեկտեմբերի 2014 թվականի

ՀՕ-214-Ն

 

 

pin
ՀՀ 17.12.2014
N ՀՕ-214-Ն օրենք