040.1370.081214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 դեկտեմբերի 2014 թվականի N 1370-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՁԱՅՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳԻՆԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՆՈՎ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին սույն որոշման N 8 հավելվածի 30239310-1 կոդով նախատեսված գնման առարկայի գնումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման մարմինների և պետության հիմնարկների կողմից ձեռք բերվող որոշ ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերը հաստատելու մասին» N 441-Ն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով և 1.1-ին կետի համաձայն սահմանված առավելագույն գինը գերազանցող գնով:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը ձեռք բերել 12 հատուկ մասնագիտացված և ամենագնաց ավտոմեքենա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 830-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչներից տարբերվող չափորոշիչներով և սույն որոշման N 8 հավելվածի 34113200-3, 34113200-4 և 34114000-3 կոդերով նախատեսված միավոր արժեքներով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2014 թվականի դեկտեմբերի 4-ի
N 1370-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
.__________________________________________________.
| |Ցուցանիշների փոփոխությունը |
| |(գումարների ավելացումը |
| |նշված է դրական նշանով, |
| |իսկ նվազեցումը` փակագծերում)|
|_____________________|____________________________|
|Եկամուտների գծով | 1,100,000.0 |
|_____________________|____________________________|
|Ծախսերի գծով | 1,062,731.2 |
|_____________________|____________________________|
|Դեֆիցիտը (պակասուրդը)| (37,268.8) |
.__________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2014 թվականի դեկտեմբերի 4-ի
N 1370-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(հազ. դրամ)
.___________________________________________________________.
|Պետական բյուջեի դեֆիցիտի |Ցուցանիշների փոփոխությունը |
|ֆինանսավորման աղբյուրներն ու |(մուտքերի նվազեցումը և |
|դրանց տարրերի անվանումները |ելքերի ավելացումը |
| |ներկայացված են փակագծերում)|
| |___________________________|
| | տարի |
|_______________________________|___________________________|
|Ընդամենը | (37,268.8) |
|_______________________________|___________________________|
|այդ թվում` | |
|_______________________________|___________________________|
|Ա. Ներքին աղբյուրներ - ընդամենը| (37,268.8) |
|_______________________________|___________________________|
|այդ թվում` | |
|_______________________________|___________________________|
|2. Ֆինանսական զուտ ակտիվներ | (37,268.8) |
|_______________________________|___________________________|
|այդ թվում` | |
|_______________________________|___________________________|
|2.6. Այլ | (37,268.8) |
|_______________________________|___________________________|
|այդ թվում` | |
|_______________________________|___________________________|
|Արտաբյուջետային հաշվի միջոցների| (37,268.8) |
|փոփոխություն | |
.___________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2014 թվականի դեկտեմբերի 4-ի
N 1370-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._________________________________________________.
|Պետական բյուջեի եկամուտներ|Ցուցանիշների |
| |փոփոխությունը |
| |(գումարների ավելացումը|
| |նշված է դրական նշանով)|
| |______________________|
| | տարի |
|__________________________|______________________|
|ԸՆԴԱՄԵՆԸ | 1,100,000.0 |
|__________________________|______________________|
|այդ թվում` | |
|__________________________|______________________|
|Այլ եկամուտներ | 1,100,000.0 |
._________________________________________________.
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2014 թվականի դեկտեմբերի 4-ի
N 1370-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
.___________________________________________________________.
|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի |Ցուցանիշների |
|ժի|ու|սը|գործառական դասակարգման |փոփոխությունը |
|նը|մ | |բաժինների, խմբերի և |(ծախսերի ավելացումները |
| |բ | |դասերի անվանումները |նշված են դրական նշանով) |
| |ը | | |________________________|
| | | | | տարի |
|__|__|__|_________________________|________________________|
| | | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 1,062,731.2 |
|__|__|__|_________________________|________________________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|_________________________|________________________|
|03| | |ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ, | 1,062,731.2 |
| | | |ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ| |
| | | |ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | |
|__|__|__|_________________________|________________________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|_________________________|________________________|
| |01| |Հասարակական կարգ և | 1,062,731.2 |
| | | |անվտանգություն | |
|__|__|__|_________________________|________________________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|_________________________|________________________|
| | |01|Ոստիկանություն | 1,062,731.2 |
.___________________________________________________________.
Հավելված N 5
ՀՀ կառավարության
2014 թվականի դեկտեմբերի 4-ի
N 1370-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________.
|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական |Ցուցանիշների |
|դասակարգման հոդվածների անվանումները |փոփոխությունը |
| |(ծախսերի ավելացումները |
| |նշված են դրական նշանով,|
| |իսկ նվազեցումները` |
| |փակագծերում) |
| |_______________________|
| | տարի |
|_________________________________________|_______________________|
|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 1,062,731.2 |
|_________________________________________|_______________________|
|այդ թվում` | |
|_________________________________________|_______________________|
|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ | 940,669.6 |
|_________________________________________|_______________________|
|այդ թվում` | |
|_________________________________________|_______________________|
|ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ| 940,669.6 |
|_________________________________________|_______________________|
|այդ թվում` | |
|_________________________________________|_______________________|
|Շարունակական ծախսեր | 166,600.0 |
|_________________________________________|_______________________|
|Պայմանագրային այլ ծառայությունների | 17,000.0 |
|ձեռքբերում | |
|_________________________________________|_______________________|
|Այլ մասնագիտական ծառայությունների | 2,635.1 |
|ձեռքբերում | |
|_________________________________________|_______________________|
|Ընթացիկ նորոգում և պահպանում | 570,818.9 |
|(ծառայություններ և նյութեր) | |
|_________________________________________|_______________________|
|Նյութեր | 183,615.6 |
|_________________________________________|_______________________|
|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՏ | 122,061.6 |
|ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
|_________________________________________|_______________________|
|այդ թվում` | |
|_________________________________________|_______________________|
|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ | 122,061.6 |
|_________________________________________|_______________________|
|այդ թվում` | |
|_________________________________________|_______________________|
|ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ | 122,061.6 |
|_________________________________________|_______________________|
|այդ թվում` | |
|_________________________________________|_______________________|
|ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ | (53,744.2) |
|_________________________________________|_______________________|
|այդ թվում` | |
|_________________________________________|_______________________|
|Շենքերի և շինությունների կապիտալ | (53,744.2) |
|վերանորոգում | |
|_________________________________________|_______________________|
|ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ,| 177,042.0 |
|ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ | |
|_________________________________________|_______________________|
|այդ թվում` | |
|_________________________________________|_______________________|
|Տրանսպորտային սարքավորումներ | 128,500.0 |
|_________________________________________|_______________________|
|Վարչական սարքավորումներ | 48,542.0 |
|_________________________________________|_______________________|
|ԱՅԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ | (1,236.2) |
|_________________________________________|_______________________|
|այդ թվում` | |
|_________________________________________|_______________________|
|Նախագծահետազոտական ծախսեր | (1,236.2) |
._________________________________________________________________.
---------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - NN 6, 7, 8 և 9 հավելվածները չեն բերվում