040.1306.241114
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 նոյեմբերի 2014 թվականի N 1306-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետին ու 11-րդ հոդվածի 2-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 8-ի N 500-Ն որոշման 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման N 1 հավելվածի 72-րդ կետի հիման վրա «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության հետ 2014 թվականի հուլիսի 18-ին կնքված «ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԱՇՁԲ-1» ծածկագրով պայմանագրում կատարել փոփոխություն` պայմանագրում նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետը սահմանելով մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը ներառյալ.
2) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիման վրա Դիլիջանի ուսումնական կենտրոնի վերակառուցման և նախագծանախահաշվային աշխատանքների (5-րդ փուլ, 1-ին մաս) գնումն իրականացնել բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ
Հավելված 1
ՀՀ կառավարության
2014 թվականի նոյեմբերի 19-ի
N 1306-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
.________________________________________________________________.
|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական |Ցուցանիշների |
|դասակարգման հոդվածների անվանումները |փոփոխությունը |
| |(ավելացումները նշված |
| |են դրական նշանով, իսկ|
| |նվազեցումները` |
| |փակագծերում) |
| |_____________________|
| | տարի |
|__________________________________________|_____________________|
|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 0.00 |
|__________________________________________|_____________________|
|այդ թվում` | |

|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ | (214,202.69) |
|__________________________________________|_____________________|
|այդ թվում` | |
|__________________________________________|_____________________|
|ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ | (214,202.69) |
|__________________________________________|_____________________|
|Համակարգչային ծառայություններ | (76,000.0) |
|__________________________________________|_____________________|
|Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ | (21,217.60) |
|__________________________________________|_____________________|
|Մասնագիտական ծառայություններ | (9,000.00) |
|__________________________________________|_____________________|
|Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և | (23,600.00) |
|պահպանում | |
|__________________________________________|_____________________|
|Գրասենյակային նյութեր և հագուստ | (65,253.73) |
|__________________________________________|_____________________|
|Տրանսպորտային նյութեր | (16,731.36) |
|__________________________________________|_____________________|
|Հատուկ նպատակային այլ նյութեր | (2,400.00) |
|__________________________________________|_____________________|
|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՏ | 214,202.69 |
|ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
|__________________________________________|_____________________|
|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ | 214,202.69 |
|__________________________________________|_____________________|
|ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ | 194,022.69 |
|__________________________________________|_____________________|
|այդ թվում` | |
|__________________________________________|_____________________|
|ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ | 204,034.69 |
|__________________________________________|_____________________|
|այդ թվում` | |
|__________________________________________|_____________________|
|- Շենքերի և շինությունների ձեռքբերում | (26,500.00) |
|__________________________________________|_____________________|
|- Շենքերի և շինությունների շինարարություն| 207,534.69 |
|__________________________________________|_____________________|
|- Շենքերի և շինությունների կապիտալ | 23,000.00 |
|վերանորոգում | |
|__________________________________________|_____________________|
|ՍԱՐՔԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ | (21,992.00) |
|__________________________________________|_____________________|
|այդ թվում` | |
|__________________________________________|_____________________|
|- Տրանսպորտային սարքավորումներ | (9,092.00) |
|__________________________________________|_____________________|
|- Վարչական սարքավորումներ | (12,900.00) |
|__________________________________________|_____________________|
|ԱՅԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ | 11,980.00 |
|__________________________________________|_____________________|
|այդ թվում` | |
|__________________________________________|_____________________|
|- Նախագծահետազոտական ծախսեր | 11,980.00 |
|__________________________________________|_____________________|
|ՉԱՐՏԱԴՐՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐ | 20,180.00 |
|__________________________________________|_____________________|
|այդ թվում` | |
|__________________________________________|_____________________|
|- Հող | 20,180.00 |
.________________________________________________________________.
----------------------------------
ԻՐՏԵԿ - NN 2 և 3 հավելվածները չեն բերվում