111.0598.161014
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 10 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11114443
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
2 հոկտեմբերի 2014 թվականի N 598-Ն
i
ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՈՒ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ (ԿՈՆՍԵՐՎԱՑՄԱՆ) ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել գրադարանային փաստաթղթերի հաշվառման, պահպանման, վերականգնման ու ամրակայման (կոնսերվացման) կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ մշակույթի նախարարի
2014 թվականի հոկտեմբերի 2-ի
N 598-Ն հրամանի
ԿԱՐԳ
ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՈՒ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ (ԿՈՆՍԵՐՎԱՑՄԱՆ)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են գրադարանային փաստաթղթերի հաշվառման, պահպանման, վերականգնման ու ամրակայման (կոնսերվացման) հետ կապված հարաբերությունները, որոնք պարտադիր են բոլոր գրադարանների համար:
II. ՍՈՒՅՆ ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Անհատական հաշվառում` գրադարանային հավաքածու մուտք գործող կամ հավաքածուից դուրս գրվող գրադարանային փաստաթղթերի յուրաքանչյուր միավորի և/կամ փաստաթղթերի յուրաքանչյուր անվանման գրանցում հաշվառման փաստաթղթերում: Անհատական հաշվառումը կատարվում է գրադարանի գլխավոր մատյանում, որը պարունակում է հիմնական տվյալներ գրադարանային փաստաթղթերի մասին:
3. Գումարային հաշվառում` բոլոր տեսակի գրադարանային փաստաթղթերի խմբաքանակների գրանցում գրադարանի ֆոնդի գումարային հաշվառման գրքում` գրադարանի հավաքածուի ծավալի, կազմի, ինչպես նաև դրանցում տեղի ունեցող փոփոխությունների (ընդունում, փոփոխում, հաշվառումից հանում) վերաբերյալ:
III. ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
4. Գրադարանային փաստաթղթերի հաշվառումը համարվում է գրադարանի գործունեության պլանավորման հիմքը և նպաստում է հավաքածուի պահպանությանը:
5. Գրադարանային փաստաթղթերի հաշվառումը գրադարանային փաստաթղթերի ընդունումն է մշտական կամ ժամանակավոր պահպանության, դրանց քանակության և կազմի գրանցումը հատուկ հաշվառման փաստաթղթերում:
6. Հաշվառումն ապահովում է գրադարանային փաստաթղթերի նույնականացումը, պահպանության կազմակերպումը, գիտական ուսումնասիրությունը և նպատակային օգտագործումը:
7. Հաշվառումը տեղեկույթ է տալիս գրադարանային հիմնական հավաքածուի ընդհանուր տվյալների վերաբերյալ:
8. Գրադարանային փաստաթղթերի հաշվառումն իրականացվում է հատուկ հաշվառային փաստաթղթերում` գումարային և անհատական հաշվառման մատյաններում: Հաշվառման փաստաթղթերը լինում են տպագիր և/կամ էլեկտրոնային ձևաչափով:
9. Գրադարան ընդունված գրադարանային փաստաթղթերի համար կազմվում է ընդունման ակտ, որը ստորագրում են ընդունող և հանձնող կողմերը` համաձայն N 1 ձևի: Ընդունման ակտին կցվում է գրադարան ընդունված գրադարանային փաստաթղթերի ցուցակը, որը նույնպես ստորագրում են կողմերը:
10. Գրադարան ընդունված գրադարանային փաստաթղթերը գումարային հաշվառում են անցնում` գրանցվելով գրադարանի ֆոնդի գումարային հաշվառման գրքում` համաձայն N 5 ձևի:
11. Գումարային հաշվառում անցած գրադարանային փաստաթղթերը ենթակա են անհատական հաշվառման:
12. Գրադարանային փաստաթղթերի հաշվառման փաստաթղթերը (մատյաններ, ակտեր և այլն) գրադարանային հավաքածուի հաշվառման իրավական հիմքն են, պահպանվում են հատուկ սենյակում կամ մետաղական պահարանում` որպես հատուկ հաշվառման փաստաթղթեր և ոչնչացման ենթակա չեն:
13. Հաշվառման մատյանները մինչև դրանցում գրանցումներ կատարելը էջակալվում են, կարվում, թելերը վերջին էջի վրա ամրացվում են հաշվառման մատյանի վերջնաէջի ձևաթղթով` նշելով էջերի թիվը` համաձայն N 2 ձևի: Այդ ձևաթուղթը ստորագրում են գրադարանի տնօրենը և հավաքածուի պահպանության պատասխանատուն (գրադարանային փաստաթուղթը պահպանության ընդունող անձը) և կնքվում է գրադարանի կնիքով:
14. Գրադարանային փաստաթղթերը հաշվառելիս դրվում է հաշվառանիշ և կնքվում է: Հաշվառումը կատարվում է գրքի տիտղոսաթերթի դարձերեսին և 17-րդ էջում, ամսագրի երկրորդ էջի ներքևի մասում և լրագրի կազմի առաջին էջի ներքևի մասում:
15. Հաշվառման փաստաթղթերը լինում են հիմնական և օժանդակ.
1) հաշվառման հիմնական փաստաթղթեր են`
ա. գրադարանային փաստաթղթերի մշտական և ժամանակավոր պահպանության ընդունման-հանձնման ակտերը` համաձայն N 3 ձևի և նվիրատվության ակտերը` համաձայն N 4 ձևի,
բ. գրադարանի ֆոնդի գումարային հաշվառման գիրքը,
գ. գրադարանի գլխավոր մատյանը,
դ. այբբենական գրացուցակը,
ե. գրադարանային հավաքածուի հաշվառման մատյանը:
2) հաշվառման օժանդակ փաստաթղթեր են`
ա. գրադարանում պահպանվող գրադարանային հավաքածուների հաշվառման մատյանը,
բ. ժամանակավոր պահպանության ընդունված գրադարանային փաստաթղթերի հաշվառման մատյանը,
գ. օժանդակ ֆոնդի հաշվառման մատյանը,
դ. ներգրադարանային ընդունման-հանձնման ակտերը,
ե. գրադարանային փաստաթղթերի գրանցման քարտերը` համաձայն N 6 և N 7 ձևերի:
16. Ձեռք բերված և գրադարան ընդունված գրադարանային փաստաթղթերի գինը ամրագրվում է ուղեկցող փաստաթղթերում, իսկ նվիրատվությամբ գրադարան ընդունված գրադարանային փաստաթղթերի գինը որոշում են գրադարանի հաշվառում կատարող պատասխանատուները` հաշվի առնելով գործող շուկայական գները:
17. Գրադարանի ֆոնդի գումարային հաշվառման գիրքը բաղկացած է երեք փոխկապակցված մասերից.
1) 1-ին մաս- Գրադարանային փաստաթղթերի մուտքագրում,
2) 2-րդ մաս- Գրադարանային փաստաթղթերի հաշվառումից հանում,
3) 3-րդ մաս- Գրադարանային փաստաթղթերի շարժի հանրագումար:
18. Գրադարան ընդունված գրադարանային փաստաթղթերի մատենագիտական տվյալները արտահայտվում են գրադարանի ֆոնդի գումարային հաշվառման գրքի յուրաքանչյուր մասում:
19. Օժանդակ հաշվառման փաստաթղթերը չեն կարող փոխարինել հիմնական հաշվառման փաստաթղթերին և կրում են տեղեկատվական բնույթ: Դրանք օգտագործվում են գրադարանային փաստաթղթերի վերաբերյալ գործնական տեղեկույթ ստանալու համար:
IV. ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՈՒՄԱՐԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ
20. Գրադարան ընդունված գրադարանային փաստաթղթերը ենթարկվում են գումարային հաշվառման: Դրանց ուղեկցող ֆինանսական փաստաթղթերը, որոնք հաստատում են ձեռքբերման արժեքը, տրամադրվում են գրադարանի հաշվապահությանը:
21. Գրադարանային փաստաթղթերի ստացման մասին գրադարանի ֆոնդի գումարային հաշվառման գրքի 1-ին և 2-րդ մասերում գրանցվում են հետևյալ տվյալները`
1) հերթական համարը
2) գրանցման ամսաթիվը
3) ստացման աղբյուրը
4) ընդհանուր գինը
5) ընդհանուր քանակը
6) տեղական հրատարակություն
7) օտարերկրյա հրատարակություն
8) տեսակը (գիրք, թերթ, ամսագիր, քարտեզ, նոտա և այլն)
9) բովանդակությունը
10) լեզուն
11) ծանոթություն
22. Գրադարանային փաստաթղթերի դուրսգրման մասին գրադարանի ֆոնդի գումարային հաշվառման գրքի 3-րդ մասում գրանցվում են հետևյալ տվյալները.
1) հերթական համարը
2) գրանցման ամսաթիվը
3) փաստաթղթերի ընդհանուր գինը
4) փաստաթղթերի ընդհանուր քանակը
5) տեղական հրատարակություններ
6) օտարերկրյա հրատարակություններ
7) տեսակը (գիրք, թերթ, ամսագիր, քարտեզ, նոտա և այլն)
8) բովանդակությունը
9) լեզուն
10) հաշվառումից հանելու պատճառը (մաշվածություն, փոխանակություն,
նվիրատվություն և այլն):
23. Գրադարանային փաստաթղթերը անհատական հաշվառումից հանելու դեպքում հավաքածուի պահպանության պատասխանատուն գլխավոր մատյանի «Ծանոթություն» սյունակում նշում է գրադարանային փաստաթղթերը գրադարանի հաշվառումից հանելու հիմքերը և ստորագրում:
24. Հաշվառումից հանված գրադարանային փաստաթղթերի հաշվառանիշն այլ փաստաթղթի գրանցման համար օգտագործելն արգելվում է:
25. Թանկարժեք քարերով, թանկարժեք մետաղներով և ձևավորման առանձնահատկություններով առանձնացող գրադարանային փաստաթղթերը պետք է ստանան ֆինանսական ոլորտի լիազորված պետական մարմնի փորձագիտական եզրակացությունը, արդյունքները գրանցվեն գլխավոր մատյանի համապատասխան սյունակում և հաշվառվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 705-Ն որոշման համաձայն:
26. Պարբերական հրատարակությունների համար հաշվառանիշ կարող է համարվել նաև տվյալ պարբերականի միջազգային ստանդարտացման համարը, իսկ դրա բացակայության դեպքում տրվում է հաշվառանիշ:
27. Էլեկտրոնային փաստաթղթերի անհատական հաշվառումն իրականացվում է տվյալների բազայում որպես էլեկտրոնային գրադարանում գրանցված փաստաթուղթ` համաձայն N 8 ձևի:
V. ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
28. Գրադարանային փաստաթղթերի պահպանումը ապահովում է դրանց պաշտպանությունը ֆիզիկական, կենսաբանական, մեխանիկական վնասվածքներից:
29. Գրադարանային փաստաթղթերի պահպանման տարածքներում` գրապահոցներում, իրականացվում է համապատասխան պահպանություն` պահպանելով օդի ջերմաստիճանի ու խոնավության հետևյալ պահանջները` տպագիր արտադրանքի համար` +18 C (+/-1 աստիճան) և 55%, տեսա- և ձայնագրադարանային փաստաթղթերի համար` +15 C (+/-1 աստիճան) և 30-40%, միկրոֆիլմերի համար` +15 C-ից ոչ բարձր և 40-50%, օպտիկական կրիչների համար` +20 C-ից ցածր և 40%: Հարաբերական խոնավության օրական տատանումները չպետք է գերազանցեն 5%-ի սահմանը:
30. Գրապահոցներում պետք է ապահովվեն գրադարանային հավաքածուի պահպանության ջերմախոնավային, լուսային, օդի աղտոտվածության, կենսաբանական պայմանակարգերի (ռեժիմ) և պահպանման պահանջները:
31. Տպագիր գրադարանային փաստաթղթերը տեղադրվում են գրադարակների վրա` իրենց չափերին համապատասխան: Թերթերը, պաստառները, քարտեզները պահպանվում են գրադարակների վրա` հորիզոնական դիրքում, առանձին թերթիկների վրա իրականացված հրատարակությունները պահպանվում են թղթապանակում կամ տուփի մեջ:
32. Յուրաքանչյուր գրադարան պարբերաբար անցկացնում է սանիտարական օր, որի ժամանակ մաքրվում և փոշեհանվում են գրադարանի տարածքները և հավաքածուները: Գրապահոցներում փոշեհանումը իրականացվում է տարեկան 1-2 անգամ, իսկ բաց հասանելիության հավաքածուները` տարեկան 3-4 անգամ:
33. Գրադարանի անվտանգության ապահովման համար պատասխանատուն գրադարանի տնօրենն է, ով պարտավոր է ապահովել գրադարանի անվտանգության քաղաքականությունը:
34. Գրադարանում արգելվում է հրակայուն և քիմիական նյութերով աշխատանքների կազմակերպումը և անցկացումը:
35. Գրադարանային փաստաթղթերի պահպանության կազմակերպումը իրականացվում է գրադարանի ողջ տարածքում:
36. Գրադարանային փաստաթղթերի պահպանության կազմակերպումը պարտադիր պետք է նախատեսի գրադարանային փաստաթղթերի և շենքի շուրջօրյա պահպանության ապահովում, ինչպես նաև ազդանշանային համակարգ, որը կերաշխավորի գրադարանի շենքի և գրադարանային փաստաթղթերի պահպանվածությունը: Գրադարանները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ քանակության տարահանման ելքերով:
37. Տեխնածին և բնական աղետների դեպքում գրադարանային փաստաթղթերի տարահանումը կատարվում է գրադարանի հաստատված պլանի համաձայն: Գործողությունների պլանը արտակարգ իրավիճակների ժամանակ ներառում է կիրառելի մեթոդները, որը հաստատում է գրադարանի տնօրենը: Այն պետք է համապատասխանեցված լինի Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության պահանջներին:
VI. ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԵՎ ԱՄՐԱԿԱՅՈՒՄԸ (ԿՈՆՍԵՐՎԱՑՈՒՄԸ)
38. Գրադարանային փաստաթղթերի վերականգնման և ամրակայման (կոնսերվացման) աշխատանքներն իրականացնում են մասնագիտացված վերականգնողական կազմակերպությունները, գրադարանի վերականգնման բաժինները կամ գրադարանի վերականգնողները և որակավորված նկարիչ-վերականգնողները:
39. Վերականգնման տրվող գրադարանային փաստաթղթերը ընտրում է հավաքածուի պատասխանատուն:
40. Գրադարանային փաստաթղթերի վերականգնումը և ամրակայումը (կոնսերվացումը) կարող են իրականացվել միայն այն մեթոդների և վերականգնողական նյութերի հիման վրա, որոնք երկարատև փորձնական ստուգում են անցել մասնագիտացված վերականգնման կազմակերպություններում կամ գրադարանների վերականգնման բաժիններում:
41. Վերականգնման նոր մեթոդների և նյութերի օգտագործումը պետք է ունենա գիտական հիմնավորում:
42. Ազգային գրադարանային հավաքածուի գրադարանային փաստաթղթերի վերականգնման աշխատանքներն իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1448-Ն որոշման:
43. Վերականգնման և ամրակայման (կոնսերվացման) աշխատանքները պարտադիր ենթակա են փաստաթղթավորման, որն իրենից ներկայացնում է`
1) վերականգնման գործընթացի կազմակերպում,
2) վերականգնման աշխատանքների ընթացքում հատուկ գրանցամատյանում վերականգնման գործառույթների գրանցում,
3) վերականգնվող գրադարանային փաստաթղթերի նկարահանում` վերականգնումից առաջ, վերականգնման ընթացքում և դրա ավարտից հետո: Փաստաթղթերի նկարահանումը պետք է ամբողջովին արտացոլի իրականացրած աշխատանքը, փաստաթղթի վրա կատարված բոլոր էական փոփոխությունները, այդ թվում ամբողջությամբ պետք է պատկերացում կազմվի առարկայից վերացրած շերտերի վերաբերյալ,
4) տվյալներ գրադարանային փաստաթղթերի ֆիզիկաքիմիական, կենսաբանական, ռենտգենոգրաֆիկ և տեխնոլոգիական փորձաքննությունների մասին,
5) վերականգնման աշխատանքների և մեթոդների լրացուցիչ հիմնավորում հանդիսացող այլ փաստաթղթեր (ակտեր և այլն):
44. Վերականգնված գրադարանային փաստաթղթերի տվյալները գրանցվում են գրանցման մատյանում, որը վարում են վերականգնողները: Այն իր ձևով նման է հաշվառման մատյանին:
45. Գրանցման մատյանը լրացվում է ձեռագիր և ընթեռնելի: Այն կարող է լինել նաև էլեկտրոնային տարբերակով:
46. Վերականգնման ավարտից հետո գրանցման մատյանի «Ծանոթություն» սյունակում ստորագրում են վերականգնումը կատարած վերականգնողը, գրադարանի վերականգնման բաժնի վարիչը և տվյալ հավաքածուի պատասխանատուն:
47. Մասնավոր հավաքածուների վերականգնման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 23-ի N 538-Ն որոշումով:
Ձև N 1
ԱԿՏ N
ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«_____» _________________20___ թ.
Մենք` ներքոստորագրյալներս________________________________________
(գրադարանի անվանումը)
ի դեմս____________________________________________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)
որը գործում է ___________________________________________ հիման վրա
(կանոնադրություն, տնօրենի հրաման և այլն)
(այսուհետ` Ընդունող)` մի կողմից և ______________________________
(կազմակերպության անվանումը կամ
անհատի անունը)
(այսուհետ` Հանձնող)` մյուս կողմից, կազմեցինք սույն ակտն այն մասին, որ
Հանձնողը հանձնեց, իսկ Ընդունողն ընդունեց _________ միավոր ___________
(քանակը) (արժեքը)
ընդհանուր արժեքով ________________________________________________
(փաստաթղթերի տեսակը)
Փաստաթղթերի ցուցակը կցվում է:
Հանձնող ____________________ Ընդունող __________________
(ստորագրություն) (ստորագրություն)
__________________________ _____________________
(ԱԱՀ) (ԱԱՀ)
Ձև N 2
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՎԵՐՋՆԱԷՋԻ ՁԵՎԱԹՈՒՂԹ
Սույն մատյանը սկսվում է N______ ով _______________________
(թվով և տառերով)
ավարտվում է N______ով _______________________________________
(թվով և տառերով)
Բաղկացած է _____________________________ էջից և կնքված է
(թվով և տառերով)
Գրադարանի տնօրեն _________________ ________________________
(ստորագրություն) (ԱԱՀ)
Հավաքածուի պատասխանատու ________________ _______________________
(ստորագրություն) (ԱԱՀ)
Կ.Տ.
Ձև N 3
________________________
Գրադարանի անվանումը
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
Տնօրեն` _______________________
(ստորագրություն)
«_____»_____________20 թ. Կ.Տ.
ԱԿՏ N
ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ-ՀԱՆՁՆՄԱՆ
Սույն ակտով _______________________________________________________
(Հանձնող իրավաբանական կամ ֆիզիկական անձի անվանումը,
անունը)
պահպանության պատասխանատուն _______________________________________
(ԱԱՀ)
հանձնեց, իսկ ______________________________________________________
(ընդունող կազմակերպության անվանումը)
պահպանության պատասխանատուն _________________________________________
(ԱԱՀ հավաքածուի անվանումը)
ընդունեց ժամանակավոր մշտական /ընդգծել/ պահպանության հետևյալ գրադարանային փաստաթղթերը.
.___________________________________________________________________.
| |Գրադարանային |Չափսերը,|Վիճակը|Հաշվառանիշը|Ծանոթություն|
| |փաստաթղթերի անվանումը |Էջերի | | | |
| |և համառոտ նկարագիրը, |քանակը | | | |
| |հեղինակը, վերնագիրը, | | | | |
| |ստեղծման տեղը, ժամանակը| | | | |
|__|_______________________|________|______|___________|____________|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|__|_______________________|________|______|___________|____________|
|__|_______________________|________|______|___________|____________|
.___________________________________________________________________.
Սույն ակտով հանձնվել է ընդամենը` _____________________________ առարկա
(թվերով և տառերով)
Հանձնեց` _________________ ____________________________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն, պաշտոն)
Ընդունեց` _________________ ____________________________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն, պաշտոն)
Ձև N 4
ԱԿՏ N
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ
«___» ____________ 20 ___ թ.
________________________________________________________________
(իրավաբանական կամ ֆիզիկական անձի անվանումը, անունը)
Հետագայում` Նվիրատու` ի դեմս _________________________________________
(պաշտոն, ազգանուն, անուն, հայրանուն)
_____________________________________________________________________
Գործող ______________________________________________________հիման վրա`
(փաստաթղթի անունը)
մի կողմից, և գրադարանը` ի դեմս ______________________________________
Գործող______________________________________________________հիման վրա
(փաստաթղթի անունը)
մյուս կողմից, «___» ____________ 20___ թ., կազմեցին սույն
արձանագրությունը ներքոհիշյալի մասին
1. Նվիրատուն նվիրեց, իսկ գրադարանը ընդունեց հետևյալ անհատույց նվիրատվությունը
_____________________________________________________________________
___________________________________________________ դրամ արժողությամբ:
(թվերով և տառերով)
2. Կետ 1-ում նշված նվիրատվությունը Նվիրատուի կողմից հանձնվում է գրադարանին` գրադարանի կանոնադրական գործունեությանը համապատասխան օգտագործելու նպատակով
3. Նվիրատուի և գրադարանի իրավահարաբերությունները, որոնք չեն նախատեսվում սույն արձանագրությամբ, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ:
4. Կողմերի գտնվելու (բնակության) վայրը և տվյալները
_________________________________________________________________
Նվիրատու Գրադարան
__________________________ _______________________________
__________________________ _______________________________
__________________________ _______________________________
Հանձնեց` Ընդունեց`
____________________ ____________________
(ստորագրություն) (ստորագրություն)
__________________________ __________________________
(անուն, ազգանուն, պաշտոն) (անուն, ազգանուն, պաշտոն)
Ձև N 5
ԳՐԱԴԱՐԱՆԻ ՖՈՆԴԻ ԳՈՒՄԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԻՐՔ
Մաս 1 էջ 1
.__________________________________________________________________
|N ըստ|Գրանցման|Գրադարանային|Կից |Գին |Քանակ|Տեղական|Արտասահ-|
|կարգի|ամսաթիվ |փաստաթղթերի |փաստաթղթի| | | |մանյան |
| | |ստացման |N | | | | |
| | |աղբյուր | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
|_____|________|____________|_________|____|_____|_______|________|

._________________________________________________________________.
______________________________________________________________________
| Տեսակը |
|____________________________________________________________________|
|Գիրք|Հան-|Շարու-|Թերթ|Հատուկ|Կեր- |Նոտա|Քար-|Ձայ-|Միկրո-|Ֆոտո-|Մանր |
| |դես |նակվող| |տիպի |պար- | |տեզ |նա- |ֆիլմ |պատ- |նյութ|
| | |հրատ. | |տեխ. |վեստի| | |պնակ| |ճեն | |
| | | | |գրակ. |նյութ| | | | | | |
| | | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | | |
|____|____|______|____|______|_____|____|____|____|______|_____|_____|

_____________________________________________________________________.
էջ 2
.____________________________________________________________________
| Բովանդակությունը |
|___________________________________________________________________|
|Ընդհա-|Փիլիսոփ.,|Լեզվաբա-|Բնական |Կիրառ. |Արվեստ,|Գրականու-|Կերպար-|
|նուր |հոգեբան.,|նություն|գիտ., |գիտ., |սպորտ |թյուն |վեստի |
|բաժին |կրոն, | |մաթեմ.,|բժշկու-| | |նյութեր|
| |հասարակա-| |քիմիա |թյուն, | | | |
| |կան | | |տեխնիկա| | | |
| |գիտու- | | | | | | |
| |թյուններ.| | | | | | |
|______|_________|________|_______|_______|_______|_________|_______|
|______|_________|________|_______|_______|_______|_________|_______|
|______|_________|________|_______|_______|_______|_________|_______|
|______|_________|________|_______|_______|_______|_________|_______|
.____________________________________________________________________
_______________________________________________________________.
| Լեզուն |
|______________________________________________________________|
|Հայերեն|Ռուսերեն|Անգլերեն|Ֆրանսերեն|Գերմա-|Իտա- |Իսպա- |Այլ |
| | | | |ներեն |լերեն|ներեն.|լեզու.|
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
|_______|________|________|_________|______|_____|______|______|
|_______|________|________|_________|______|_____|______|______|
|_______|________|________|_________|______|_____|______|______|
|_______|________|________|_________|______|_____|______|______|
_______________________________________________________________.
Մաս 2 էջ 1
.______________________________________________________
|N ըստ|Գրանցման|Փաստաթղթի |Գին |Քանակ|Տեղական|Արտասահ-|
|կարգի|ամսաթիվ |հերթական N| | | |մանյան |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
|_____|________|__________|____|_____|_______|________|
|_____|________|__________|____|_____|_______|________|
|_____|________|__________|____|_____|_______|________|
|_____|________|__________|____|_____|_______|________|
._____________________________________________________.
______________________________________________________________________
| Տեսակը |
|____________________________________________________________________|
|Գիրք|Հան-|Շարու-|Թերթ|Հատուկ|Կեր- |Նոտա|Քար-|Ձայ-|Միկրո-|Ֆոտո-|Մանր |
| |դես |նակվող| |տիպի |պար- | |տեզ |նա- |ֆիլմ |պատ- |նյութ|
| | |հրատ. | |տեխ. |վեստի| | |պնակ| |ճեն | |
| | | | |գրակ. |նյութ| | | | | | |
| | | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | | |
|____|____|______|____|______|_____|____|____|____|______|_____|_____|
|____|____|______|____|______|_____|____|____|____|______|_____|_____|
|____|____|______|____|______|_____|____|____|____|______|_____|_____|
|____|____|______|____|______|_____|____|____|____|______|_____|_____|
_____________________________________________________________________.
Էջ 2
.____________________________________________________________________
| Բովանդակությունը |
|___________________________________________________________________|
|Ընդհա-|Փիլիսոփա-|Լեզվաբա-|Բնական |Կիրառ. |Արվեստ,|Գրականու-|Կերպար-|
|նուր |յություն,|նություն|գիտ., |գիտ., |սպորտ |թյուն |վեստի |
|բաժին |հոգեբա- | |մաթեմ.,|բժշկու-| | |նյութեր|
| |նություն,| |քիմիա |թյուն, | | | |
| |կրոն | | |տեխնիկա| | | |
| |հասարակա-| | | | | | |
| |կան գիտ. | | | | | | |
|______|_________|________|_______|_______|_______|_________|_______|
|______|_________|________|_______|_______|_______|_________|_______|
|______|_________|________|_______|_______|_______|_________|_______|
|______|_________|________|_______|_______|_______|_________|_______|
.____________________________________________________________________
__________________________________________________________________________.
| Լեզուն |Դուրսգրման պատճառը |
|______________________________________________|__________________________|
|Հայե-|Ռու-|Անգլե-|Ֆրան-|Գերմա-|Իտա- |Իսպա-|Այլ|Մաշ- |Բո- |Փո- |Նվի- |Այլ |
|րեն |սե- |րեն |սերեն|ներեն |լերեն|ներեն|լե-|վա- |վան |խա- |րատ- |պատ |
| |րեն | | | | | |զու|ծու- |դա- |նա- |վու- |ճառ.|
| | | | | | | | |թյուն|կա- |կում|թյուն| |
| | | | | | | | | |յին.| | | |
| | | | | | | | | |հնա-| | | |
| | | | | | | | | |ցած.| | | |
|_____|____|______|_____|______|_____|_____|___|_____|____|____|_____|____|
|_____|____|______|_____|______|_____|_____|___|_____|____|____|_____|____|
|_____|____|______|_____|______|_____|_____|___|_____|____|____|_____|____|
|_____|____|______|_____|______|_____|_____|___|_____|____|____|_____|____|
__________________________________________________________________________.
Ձև N 6
ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՔԱՐՏ
.______________________________________________________________________
| Թերթի անունը |
|_____________________________________________________________________|
|Ամսաթիվ |1|2|3|4|5|6|7|8|9|10|11|12|13|14|15|16|17|18|19|20|21|22|23|
|_________|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|Հունվար | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|_________|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|Փետրվար | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|_________|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|Մարտ | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|_________|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|Ապրիլ | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|_________|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|Մայիս | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|_________|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|Հունիս | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|_________|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|Հուլիս | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|_________|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|Օգոստոս | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|_________|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|Սեպտեմբեր| | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|_________|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|Հոկտեմբեր| | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|_________|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|Նոյեմբեր | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|_________|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|Դեկտեմբեր| | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
.______________________________________________________________________
._________________________________.
| Թերթի անունը |
|_________________________________|
|Ամսաթիվ |24|25|26|27|28|29|30|31|
|_________|__|__|__|__|__|__|__|__|
|Հունվար | | | | | | | | |
|_________|__|__|__|__|__|__|__|__|
|Փետրվար | | | | | | | | |
|_________|__|__|__|__|__|__|__|__|
|Մարտ | | | | | | | | |
|_________|__|__|__|__|__|__|__|__|
|Ապրիլ | | | | | | | | |
|_________|__|__|__|__|__|__|__|__|
|Մայիս | | | | | | | | |
|_________|__|__|__|__|__|__|__|__|
|Հունիս | | | | | | | | |
|_________|__|__|__|__|__|__|__|__|
|Հուլիս | | | | | | | | |
|_________|__|__|__|__|__|__|__|__|
|Օգոստոս | | | | | | | | |
|_________|__|__|__|__|__|__|__|__|
|Սեպտեմբեր| | | | | | | | |
|_________|__|__|__|__|__|__|__|__|
|Հոկտեմբեր| | | | | | | | |
|_________|__|__|__|__|__|__|__|__|
|Նոյեմբեր | | | | | | | | |
|_________|__|__|__|__|__|__|__|__|
|Դեկտեմբեր| | | | | | | | |
._________________________________.
Ձև N 7
ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՔԱՐՏ
Ամսագրի անունը
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
._____________________________________________________________________.
|Տարե-|Հա-|Պրակ|NN|Հուն-|Փետր-|Մարտ|Ապ-|Մա- |Հու-|Հու-|Օգոս-|Սեպ-|Հոկ-|
|թիվ |տոր| | |վար |վար | |րիլ|յիս |նիս |լիս |տոս |տեմ-|տեմ-|
| | | | | | | | | | | | |բեր |բեր |
|_____|___|____|__|_____|_____|____|___|____|____|____|_____|____|____|
|20-թ.| | | | | | | | | | | | | |
|_____|___|____|__|_____|_____|____|___|____|____|____|_____|____|____|
| | | | | | | | | | | | | | |
|_____|___|____|__|_____|_____|____|___|____|____|____|_____|____|____|
| | | | | | | | | | | | | | |
._____________________________________________________________________.
Ձև N 8
ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՔԱՐՏ
Հասանելիության ցանցային փաստաթուղթ
._____________________________________________________________________.
|Գրառման|Գրառման|Համաձայնագրի տվյալներ |Մատակարար|Փաթեթների|
|N |ամսաթիվ|_________________________________| |քանակ |
| | |Պայմանագրի N|Հաշվի N|Ժամկետ| Գին | | |
|_______|_______|____________|_______|______|_____|_________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |