040.1129.171014
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հոկտեմբերի 2014 թվականի N 1129-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման ցուցանիշներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը` սույն որոշման N 7 հավելվածի 71242000-2 կոդով նախատեսված գնման առարկայի գծով գնումն իրականացնելու է բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված ընթացակարգով:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման հավելվածների բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով ֆինանսավորումն իրականացնել նշված աշխատանքների գծով սահմանված կարգով ներկայացվող փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության պայմաններում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2014 թվականի հոկտեմբերի 16-ի
N 1129-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
.___________________________________________________.
| |Ցուցանիշների փոփոխությունը|
| |(գումարների ավելացումը |
| |նշված է դրական նշանով) |
|________________________|__________________________|
|1. Եկամուտների գծով | 300,000.0 |
|________________________|__________________________|
|2. Ծախսերի գծով | 300,000.0 |
|________________________|__________________________|
|3. Դեֆիցիտը (պակասուրդը)| 0.0 |
.___________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2014 թվականի հոկտեմբերի 16-ի
N 1129-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________.
|Պետական բյուջեի եկամուտներ|Ցուցանիշների փոփոխությունը|
| |(գումարների ավելացումը |
| |նշված է դրական նշանով) |
| |__________________________|
| | տարի |
|__________________________|__________________________|
|ԸՆԴԱՄԵՆԸ | 300,000.0 |
|__________________________|__________________________|
|այդ թվում` | |
|__________________________|__________________________|
|Այլ եկամուտներ | 300,000.0 |
._____________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2014 թվականի հոկտեմբերի 16-ի
N 1129-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
.___________________________________________________________________.
|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի գործառական |Ցուցանիշների |
|ժի|ու|սը|դասակարգման բաժինների, խմբերի և |փոփոխությունը |
|նը|մ | |դասերի անվանումները |(ծախսերի ավելացումները |
| |բ | | |նշված են դրական նշանով)|
| |ը | | |_______________________|
| | | | | տարի |
|__|__|__|__________________________________|_______________________|
| | | |ԸՆԴԱՄԵՆԸ | 300,000.0 |
|__|__|__|__________________________________|_______________________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|__________________________________|_______________________|
|03| | |ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ | 300,000.0 |
| | | |ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | |
|__|__|__|__________________________________|_______________________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|__________________________________|_______________________|
| |01| |ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ| 300,000.0 |
|__|__|__|__________________________________|_______________________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|__________________________________|_______________________|
| | |01|Ոստիկանություն | 300,000.0 |
.___________________________________________________________________.
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2014 թվականի հոկտեմբերի 16-ի
N 1129-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________.
|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման |Ցուցանիշների |
|հոդվածների անվանումները |փոփոխությունը |
| |(ծախսերի |
| |ավելացումները |
| |նշված են |
| |դրական նշանով)|
| |______________|
| | տարի |
|______________________________________________|______________|
|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 300,000.0 |
|______________________________________________|______________|
|այդ թվում` | |
|______________________________________________|______________|
|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ | 247,373.1 |
|______________________________________________|______________|
|այդ թվում` | |
|______________________________________________|______________|
|ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ | 247,373.1 |
|______________________________________________|______________|
|այդ թվում` | |
|______________________________________________|______________|
|Պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերում | 4,110.0 |
|______________________________________________|______________|
|Ընթացիկ նորոգում և պահպանում | 191,900.0 |
|(ծառայություններ և նյութեր) | |
|______________________________________________|______________|
|Նյութեր | 51,363.1 |
|______________________________________________|______________|
|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ | 52,626.9 |
|______________________________________________|______________|
|այդ թվում` | |
|______________________________________________|______________|
|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ | 52,626.9 |
|______________________________________________|______________|
|այդ թվում` | |
|______________________________________________|______________|
|ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ | 52,626.9 |
|______________________________________________|______________|
|այդ թվում` | |
|______________________________________________|______________|
|ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ | 16,000.0 |
|______________________________________________|______________|
|այդ թվում` | |
|______________________________________________|______________|
|Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում| 16,000.0 |
|______________________________________________|______________|
|ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ, | 35,526.9 |
|ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ | |
|______________________________________________|______________|
|այդ թվում` | |
|______________________________________________|______________|
|Վարչական սարքավորումներ | 35,526.9 |
|______________________________________________|______________|
|ԱՅԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ | 1,100.0 |
|______________________________________________|______________|
|այդ թվում` | |
|______________________________________________|______________|
|Նախագծահետազոտական ծախսեր | 1,100.0 |
._____________________________________________________________.
------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - NN 5, 6, 7 և 8 հավելվածները չեն բերվում