040.1105.131014
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 հոկտեմբերի 2014 թվականի N 1105-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1917-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1045-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «ժգ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1917-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի «ժզ» և «ժէ» ենթակետերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1045-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
i
1) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 11-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին և 11.2-րդ ենթակետերով.
«11.1) օրենքով սահմանված կարգով միջազգային, միջպետական կամ միջկառավարական պայմանագրի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
11.2) օրենքով սահմանված կարգով միջազգային պայմանագրի դրույթների և Հայաստանի Հանրապետության օրենսդրության միջև հակասության կամ դրա բացակայության մասին կարծիք ներկայացնելը:».
2) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«12. Գործակալության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է գործակալության պետի տեղակալը:»:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության սահմանադրական և վարչական իրավունքի բնագավառների իրավական ակտերի փորձաքննության բաժինը, հարկային մաքսային իրավունքի և ֆինանսական այլ բնագավառներում իրավական ակտերի փորձաքննության բաժինը, մասնավոր իրավունքի բնագավառի իրավական ակտերի փորձաքննության բաժինը, ինչպես նաև գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի փորձաքննության և գրանցման բաժինը վերակազմավորման միջոցով վերակազմակերպել սահմանադրական և վարչական իրավունքի բաժնի, քաղաքացիական և առևտրային իրավունքի բաժնի, սոցիալական ոլորտի օրենսդրության բաժնի, գերատեսչական և անհատական իրավական ակտերի փորձաքննության բաժնի, դատաիրավական օրենսդրության փորձաքննության բաժնի, միջազգային պայմանագրերի բաժնի և իրավական ակտերի գրանցման և համակարգման բաժնի` կառուցվածքային ստորաբաժանումների կարգավիճակով.
i
4. Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածի «Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2014 թվականի հոկտեմբերի 9-ի
N 1105-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2010 թվականի օգոստոսի 5-ի
N 1045-Ն որոշման
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
Կառուցվածքային ստորաբաժանումներ
Սահմանադրական և վարչական իրավունքի բաժին
Քաղաքացիական և առևտրային իրավունքի բաժին
Սոցիալական ոլորտի օրենսդրության բաժին
Գերատեսչական և անհատական իրավական ակտերի փորձաքննության բաժին
Դատաիրավական օրենսդրության փորձաքննության բաժին
Միջազգային պայմանագրերի բաժին
Իրավական ակտերի գրանցման և համակարգման բաժին»: