Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ...

 

 

105.0220.210814

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»        08            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10514370

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

5 օգոստոսի 2014 թվականի N 220-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ը» կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշումը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի բնության հուշարձանների անձնագրերը.

1) «Կովասարի փոխակերպային թերթաքարեր»` համաձայն հավելված 1-ի,

2) «Կալաքար» լեռ» բնապատմական համալիր»` համաձայն հավելված 2-ի,

3) «Պլագիոգրանիտ-պորֆիրային դայք»` համաձայն հավելված 3-ի,

4) «Չինչինի անկյունային աններդաշնակություն»` համաձայն հավելված 4-ի,

5) «Օձաքար» լեռ»` համաձայն հավելված 5-ի,

6) «Գետահովիտի մամռապատ ժայռ»` համաձայն հավելված 6-ի,

7) «Կվարցային պլագիոպորֆիրների սյունաձև անջատումներ»` համաձայն հավելված 7-ի,

8) «Զորականի սոսի»` համաձայն հավելված 8-ի,

9) «Վարդան Մամիկոնյանի կաղնի»` համաձայն հավելված 9-ի,

10) «Սարի գյուղի սոսի»` համաձայն հավելված 10-ի,

11) «Զիկատարի տանձուտ»` համաձայն հավելված 11-ի,

12) «Ոսկեպարի կենի»` համաձայն հավելված 12-ի,

13) «Ջոնջոլկուտ»` համաձայն հավելված 13-ի,

14) «Փայտասար» քարանձավների համալիր»` համաձայն հավելված 14-ի,

15) «Չինչինի» սանդղափուլ քարափներ»` համաձայն հավելված 15-ի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված N 1

ՀՀ բնապահպանության

նախարարի

5 օգոստոսի 2014 թ.

N 220-Ն հրամանի

 

ԱՆՁՆԱԳԻՐ «ԿՈՎԱՍԱՐԻ ՓՈԽԱԿԵՐՊԱՅԻՆ ԹԵՐԹԱՔԱՐԵՐ» ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ

 

1. Դասակարգումը

Տիպ` Երկրաբանական, ենթատիպ` Փոխակերպային:

 

2. Տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները.

Գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքից մոտ 20 կմ հարավ` Վարագաջուր (Հախում) գետի վերին հոսանքի ավազանում, Վարագաջրի ձախ վտակ Կառնուտի և Վարագաջուր գետի աջ չոր վտակի հատման կետում, Կառնուտ վտակի հոսանքն ի վեր գնացող գրունտային ավտոճանապարհի աջ կողմում, ծովի մակարդակից 1707 մ բարձրության վրա: Կոորդինատներ` X - 517072,21; Y - 4515868,83 *

 

.__________________________________.

|Սահմանային կետ |   Կոորդինատներ * |

|_______________|__________________|

|    Ա          | X  |  517093,32  |

|               | Y  |  4515823,83 |

|_______________|____|_____________|

|    Բ          | X  |  516992,61  |

|               | Y  |  4515821,31 |

|_______________|____|_____________|

|    Գ          | X  |  516993,87  |

|               | Y  |  4515942,16 |

|_______________|____|_____________|

|    Դ          | X  |  517211,65  |

|               | Y  |  4515953,49 |

.__________________________________.

* Կոորդինատային համակարգը` Pulkovo 1942, մետրական ցանցով

 

3. Նկարագրությունը, չափագրությունը և վիճակը

1) Հուշարձանն իրենից ներկայացնում է բնական երկրաբանական մերկացում, որը կազմված է բաց և բաց մոխրագույն մուսկովիտ-կվարցային կազմի բյուրեղային թերթաքարերով: Իրենից ներկայացնում է մերձլայնակի հյուսիս-արևմտյան ուղղվածության բավական երկարավուն և նեղ անկանոն մարմին: Համալիրի երկրաբանական բացարձակ հասակը թվագրվում է մոտ 300 մլն տարով: Ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ Իրանի և Թուրքիայի հարակից տարածքում, կարբոնի համակարգի փոխակերպային թերթաքարեր այլևս ոչ մի տեղ հայտնի չեն: Կովասարի շրջակայքի փոխակերպային թերթաքարային ապարների եզակի մերկացումը երկրաժամանակագրական առումով ամենաերիտասարդն է:

2) Հուշարձանի ձգվածությունը հարավից հյուսիս` մոտ 30 մ, առավելագույն բարձրությունը` 2.5 մ, թերթաքարերը` թեք` 60-75 աստիճան անկյան տակ:

3) Բնականին մոտ վիճակում է:

 

4. Սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը

1) Ըստ Հավելվածում ներկայացված սխեմատիկ քարտեզի` տարածքի հարավ-արևելյան Ա հանգուցակետը գտնվում է Հախում գետի և նրա աջակողմյան ու ձախակողմյան վտակների միախառնման կետում, որտեղից սահմանագիծը դեպի արևմուտք ձախակողմյան վտակի հունով հոսանքին հակառակ անցնելով 101,9 մ` միանում է Բ կետին, այնուհետև դեպի հյուսիս անցնելով 122,7 մ` միանում Գ կետին: Գ կետից սահմանագիծը արևելյան ուղղությամբ թեք լանջով իջնում է 221,3 մ և միանում Հախում գետի վրա գտնվող Դ կետին, որտեղից էլ գետի հոսանքին հակառակ հարավ-արևմտյան ուղղությամբ անցնելով 177,4 մ` միանում Ա հանգուցակետին:

2) Պահպանման գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 2,0 հա, ծովի մակարդակից բարձրությունը` 1650-1720 մ: Պահպանման գոտու սահմանագծի ընդհանուր երկարությունը 623,3 մ է: հյուսիսից հարավ ձգվածությունը` 130 մ, արևելքից արևմուտք ձգվածությունը` 224 մ: Պահպանման գոտում ներառված է նաև Արծվաբերդի անտառտնտեսության Նավուրի անտառպետության թիվ 27 քառակուսու 3-րդ հատվածը` 0,2հա, 4-րդ բոնիտետային դասի,0,4 լրիվության ծառուտ /կաղնի,բոխի,հաճարենի/:

 

5. Տվյալներ սեփականատիրոջ և հողօգտագործողի մասին

ՀՀ Տավուշի մարզի Նավուրի գյուղական համայնք, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղ:

 

6. Պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները`

1) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի համաձայն արգելվում են`

ա. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով),

բ. օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

գ. շինարարական, հորատման, պայթեցման աշխատանքները.

դ. նմուշներ վերցնելը.

ե. բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն:

2) Թույլատրվում է`

ա. ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

բ. ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.

գ. զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը:

 

7. Տվյալներ պահպանություն իրականացնող սուբյեկտի մասին`

ՀՀ Տավուշի մարզի Նավուրի գյուղական համայնք, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղ:

 

Հավելված

«Կովասարի փոխակերպային

թերթաքարեր»

բնության հուշարձանի անձնագրի

-------------------------

ԻՐՏԵԿ - սխեմատիկ քարտեզը չի բերվում

 

Հավելված N 2

ՀՀ բնապահպանության

նախարարի

5 օգոստոսի 2014 թ.

N 220-Ն հրամանի

 

ԱՆՁՆԱԳԻՐ «ԿԱԼԱՔԱՐ» ԼԵՌ» ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ

 

1. Դասակարգումը`

Տիպ` Երկրաբանական, Ենթատիպ` Հրային-արտաժայթուկ /էֆուզիվ/

 

2. Տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները

Գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Ծաղկավան գյուղից մոտ 6 կմ հարավ-արևմուտք, Վարագաջուր (Հախում) գետի ձախափնյա անտառապատ լանջին` գրունտային ճանապարհի աջ կողմում, 12-13 դարերի Շահմուրադ (Չխմուրադի, կամ Գետակիցք վանքի) վանքային համալիրից մոտ 150 մ դեպի հյուսիս-արևմուտք, Շահմուրադի նեկի անմիջական հարևանությամբ: Կոորդինատներ` X-525119,55; Y-4531035,48 *:

 

.__________________________________.

|Սահմանային կետ |   Կոորդինատներ * |

|_______________|__________________|

|    Ա          | X  |  525114,40  |

|               | Y  |  4531042,99 |

|_______________|____|_____________|

|    Բ          | X  |  525407,94  |

|               | Y  |  4531140,84 |

|_______________|____|_____________|

|    Գ          | X  |  525353,75  |

|               | Y  |  4530949,66 |

|_______________|____|_____________|

|    Դ          | X  |  525123,43  |

|               | Y  |  4530872,89 |

|_______________|____|_____________|

|    Ե          | X  |  525061,71  |

|               | Y  |  4530975,25 |

.__________________________________.

* Կոորդինատային համակարգը` Pulkovo 1942, մետրական ցանցով

 

3. Նկարագրությունը, չափագրությունը և վիճակը

1) Հուշարձանն իրենից ներկայացնում է ուղղաձիգ պատերով, մասամբ անտառապատ, հարթ սեղանաձև գագաթով ժայռասյուն: Այս սյունը երկրաբանական տեսակետից նախկին հրաբխային լեռան մագմատար է եղել, որտեղից 171.6 - 169.7 մլն տարվա առաջ ընկած ժամանակահատվածում (միջին յուրայի համակարգի վերին բայոսի ենթահարկ) արտավիժել է համեմատաբար թթու կազմության, այսինքն` սիլիցիումի երկօքսիդով հագեցած լավա (դացիտներ, անդեզիտա-դացիտներ): Մածուցիկության պատճառով այդ հրահեղուկ հալոցքը արտավիժումից հետո չի տարածվել հորիզոնական ուղղությամբ, այլ, կուտակվելով արտավիժման օջախի մերձությամբ, առաջացրել է կոնաձև մարմին: Հետագայում կոնի արտաքին մասը կազմող, համեմատաբար ավելի փուխր և հեշտ քայքայվող ապարները (դացիտային կազմի տուֆեր, տուֆափշրաքարեր և այլն), ենթարկվել են հողմնահարման, լվացման և տեղատարման: Դրա հետևանքով մագմատար խողովակը, որին նաև անվանում են խառնարանի կոկորդ, կամ նեկ, մերկացել է: Վերին բայոսի ժամանակահատվածի նմանօրինակ նեկեր Հյուսիսային Հայաստանում հանդիպում են նաև Բերդի տարածաշրջանի Խնձորուտ, Տավուշ գետերի վերին և միջին հոսանքի ավազաններում: Հաշվի առնելով Շահմուրադի նեկի անմիջական հարևանությունը` կարելի է ենթադրել, որ դրանք միաժամանակյա երկրաբանական գոյացումներ են, որոնց առաջացումը պայմանավորված է խորքային տեկտոնական գծային խզվածքով:

2) Բարձրությամբ մոտ 18մ է, լայնությունը` 14մ:

3) Վիճակը բարվոք է, բնականին մոտ:

 

4. Սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը

1) Ըստ Հավելվածում ներկայացված սխեմատիկ քարտեզի` Տարածքի հյուսիսային Ա հանգուցակետը հանդիսանում է Կալաքար լեռնագագաթը (1140մ): Ա կետից սահմանագիծը (310 մ) հյուսիս-արևելյան ուղղությամբ միանում է հնադարյան Չխմուրադ վանքին (Բ կետ), այնուհետև գրունտային ճանապարհով դեպի հարավ անցնելով 200,2 մ` միանում Գ կետին ու նույն գրունտային ճանապարհով դեպի հարավ-արևմուտք անցնելով ևս 241,8 մ` միանում Դ կետին: Դ կետից սահմանագիծը հյուսիս-արևմտյան ուղղությամբ լեռան լանջով անցնելով 116,2 մ` միանում է Ե կետին ու թեքվելով դեպի հյուսիս-արևելք (88,1 մ)` միանում Ա հանգուցակետին:

2) Պահպանման գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 5,0 հա, ծովի մակերևույթից բարձրությունը` 950-1140 մ: Պահպանման գոտու սահմանագծի ընդհանուր երկարությունը 956,3 մ է, հյուսիսից հարավ ձգվածությունը` 263 մ, արևելքից արևմուտք ձգվածությունը` 344 մ: Պահպանման գոտին ընդգրկում է Արծվաբերդի անտառտնտեսության Ծաղկավանի անտառպետության 12 քառակուսու 26(1,4հա), 32 (0,4հա), 33 (03հա), 34(2,1հա), 36(0,8հա) հատվածները, որոնցից 2,5 հեկտարը բացատներ են, իսկ 2,5 հեկտարը 04-05 լրիվության, 4-րդ բոնիտետային դասերի հաճարկուտներ և բոխուտներ:

 

5. Տվյալներ սեփականատիրոջ և հողօգտագործողի մասին

Պետական անտառային հողեր,«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղ:

 

6. Պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները

1) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի համաձայն արգելվում են`

ա. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով),

բ. օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

գ. շինարարական և պայթեցման աշխատանքներ.

դ. անտառահատումները (բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների).

ե.բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն:

2) Թույլատրվում է`

ա. ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

բ. ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.

գ. զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը.

դ. վրանների տեղադրումը դրանց համար առանձնացված վայրերում:

 

7. Տվյալներ պահպանություն իրականացնող սուբյեկտի մասին

Պետական անտառային հողեր,«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղ:

 

Որպես Կիկլոպյան ամրոց այս հուշարձանը ներառված է նաևՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1929-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

 

Հավելված

«Կալաքար» լեռ»

բնության հուշարձանի անձնագրի

-------------------------

ԻՐՏԵԿ - սխեմատիկ քարտեզը չի բերվում

 

Հավելված N 3

ՀՀ բնապահպանության

նախարարի

5 օգոստոսի 2014 թ.

N 220-Ն հրամանի

 

ԱՆՁՆԱԳԻՐ «ՊԼԱԳԻՈԳՐԱՆԻՏ-ՊՈՐՖԻՐԱՅԻՆ ԴԱՅՔ»

 

1. Դասակարգումը

Տիպ` երկրաբանական, ենթատիպ` ներժայթուկ

 

2. Տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները

Գտնվում է Տավուշի մարզում, Բերդ ավանից դեպի Պառավի պունկտ և Տանձուտ տեղավայր տանող գրունտային ավտոճանապարհի աջ կողմում` Տավուշ գետի ձախ ափին, գետից 5մ բարձրության վրա, մոտ 500մ չհասած Տանձուտ: Կոորդինատներ` X- 528991,87; Y- 4520969,00 *:

 

.__________________________________.

|Սահմանային կետ |   Կոորդինատներ * |

|_______________|__________________|

|    Ա          | X  |  529115,73  |

|               | Y  |  4520941,60 |

|_______________|____|_____________|

|    Բ          | X  |  529068,20  |

|               | Y  |  4520907,33 |

|_______________|____|_____________|

|    Գ          | X  |  528947,72  |

|               | Y  |  4520950,44 |

|_______________|____|_____________|

|    Դ          | X  |  528958,77  |

|               | Y  |  4521027,82 |

|_______________|____|_____________|

|    Ե          | X  |  529074,83  |

|               | Y  |  4521032,24 |

.__________________________________.

* Կոորդինատային համակարգը` Pulkovo 1942, մետրական ցանցով

 

3. Նկարագրությունը, չափագրությունը և վիճակը

1) Կտրվածքի աջ և ձախ կողմերում մերկանում են Տավուշի անտիկլինորիումի Տավուշի բավականին մեծ ներժայթուկի /ինտրուզիայի/ պլագիոգրանիտները: Տվյալ ներժայթուկը ծագումնաբանորեն կապված է Ալպ-Հիմալայան գոտու կիմերյան տեկտոգենեզի կամ ծալքավորման վաղ փուլի /միջին, վերին յուրա/ մագմայականության ակտիվության հետ: Նրանց երկրաբանական հասակը կալիում-արգոնային մեթոդով թվագրվում է 164-158 մլն տարի առաջ ընկած ժամանակահատվածով, որը, համաձայն 2004թ-ի երկրաժամանակագրական միջազգային սանդղակի, համընկնում է միջին յուրայի ենթահամակարգի քելովեյի հարկին և ստորին օքսֆորդի ենթահարկին: Նշված պլագիոգրանիտները արտաքնապես մուգ մոխրագույն մանրահատիկ թթու կազմի, այսինքն` սիլիցիումի երկօքսիդով հարուստ շատ ամուր ու կարծր ապարներ են: Պլագիոգրանիտների և նրանց մեջ ներդրված պլոգիոգրանիտ-պորֆիրների շփման սահմանագծում պլագիոգրանիտները ենթարկվել են շատ խորը արտահայտված նատրիումային միներալատեղակալման /մետասոմատոզի/ և քվարցայնացման, որի հետևանքով այդ շփման հատվածում պլագիոգրանիտները փոխակերպվել են քվարց պարունակող ալբիտիտներով, որոնք իրենցից ներկայացնում են բաց գույնի կամ սպիտակ երակային մոտ 0.7-0.8մ հզորությամբ, համարյա ուղղաձիգ տեղադրմամբ, բյուրեղա-հատիկային ապարներ: Այս պլագիոգրանիտների բաղադրության 90 տոկոսից ավելին կազմում են ալբիտ միներալները: Նման տիպի միներալատեղակայումը բավականին հազվագյուտ է հանդիպում:

2) Բարձրությունը ծովի մակարդակից 1215մ է: Հուշարձանը իրենից ներկայացնում է հարավ-արևմուտքից դեպի հյուսիս-արևելք մոտ 60մ ձգվածությամբ բնական երկրաբանական մերկացում, որի ամենաբարձր հատվածը մոտավորապես 12մ է:

3) Վիճակը բարվոք է, բնականին մոտ:

 

4. Սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը

1) Ըստ Հավելվածում ներկայացված սխեմատիկ քարտեզի` տարածքի հյուսիսային Ա հանգուցակետը գտնվում է տարածքով անցնող գետակի և գրունտային ճանապարհի հատման տեղում, որտեղից սահմանագիծը գետի հունով հոսանքին հակառակ հարավ-արևմտյան ուղղությամբ անցնելով 59,4մ, միանում է Բ կետին: Բ կետից սահմանագիծը գետի հունով հյուսիս-արևմտյան ուղղությամբ անցնելով 127,4մ` միանում է Գ կետին, այնուհետև թեքվելով դեպի հյուսիս (77,6մ)` միանում է Դ: Դ կետից սահմանագիծը (117,3մ) բլրի լանջով արևելյան ուղղությամբ միանում է Ե կետին, որտեղից էլ լանջով հարավ-արևելյան ուղղությամբ իջնելով 100,0մ` միանում է Ա հանգուցակետին:

2) Պահպանման գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 1,5 հա, ծովի մակերևույթից բարձրությունը` 1150-1225մ: Պահպանման գոտու սահմանագծի ընդհանուր երկարությունը 481,7մ է, հյուսիսից հարավ ձգվածությունը` 127 մ, արևելքից արևմուտք ձգվածությունը` 170 մ: Պահպանման գոտին ընդգրկում է Արծվաբերդի անտառտնտեսության Բերդի անտառպետության թիվ 20 քառակուսու 38-րդ /0,2հա/ և 50-րդ /1,3հա/ հատվածները: Տարածքում առկա են կաղնու և բոխու գերակշռությամբ, միջին լրիվության ծառուտներ:

 

5. Տվյալներ սեփականատիրոջ և հողօգտագործողի մասին

Պետական անտառային հողեր, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղ:

 

6. Պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները

1) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի համաձայն արգելվում են`

ա. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով),

բ. օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

գ. շինարարական, հորատման, պայթեցման աշխատանքները.

դ. նմուշներ վերցնելը,

ե. պահպանման գոտում ծառերի հատումը

զ.բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն:

2) Թույլատրվում է`

ա. ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

բ. ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.

գ.զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը:

 

7. Տվյալներ պահպանություն իրականացնող սուբյեկտի մասին

Պետական անտառային հողեր,«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղ:

 

Հավելված

«Պլագիոգրանիտ-պորֆիրային դայք»

բնության հուշարձանի անձնագրի

-------------------------

ԻՐՏԵԿ - սխեմատիկ քարտեզը չի բերվում

 

Հավելված N 4

ՀՀ բնապահպանության

նախարարի

5 օգոստոսի 2014 թ.

N 220-Ն հրամանի

 

ԱՆՁՆԱԳԻՐ «ՉԻՆՉԻՆԻ ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ԱՆՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ» ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ

 

1. Դասակարգումը`

Տիպ` Երկրաբանական, ենթատիպ` Տեկտոնական

 

2. Տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները

Գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Չինչին գյուղի հարավ-արևելյան եզրին: Կոորդինատներ X-530129,30; Y-4530121,91 *:

 

.__________________________________.

|Սահմանային կետ |   Կոորդինատներ * |

|_______________|__________________|

|    Ա          | X  |  530216,26  |

|               | Y  |  4530246,08 |

|_______________|____|_____________|

|    Բ          | X  |  530255,38  |

|               | Y  |  4530225,12 |

|_______________|____|_____________|

|    Գ          | X  |  530119,84  |

|               | Y  |  4530022,51 |

|_______________|____|_____________|

|    Դ          | X  |  530026,22  |

|               | Y  |  4530104,95 |

.__________________________________.

* Կոորդինատային համակարգը` Pulkovo 1942, մետրական ցանցով

 

3. Նկարագրությունը, չափագրությունը և վիճակը

1) Հուշարձանն իրենից ներկայացնում է բնական երկրաբանական մերկացում: Այստեղ հստակ երևում է, որ վերին կավճի ստորին տուրոնի ենթահարկի (93.5 -91.5 մլն տարի առաջ ընկած ժամանակահատված) հրաբխային արտաժայթուք (միջին կազմի 3մ հզորությամբ բաց կարմրա-շագանակագույն պլագիոկլազային պորֆիրիտներ) մոտ 15-200 անկյունային ներդաշնակությամբ վերածածկում են վերին կավճի սենոմանի հարկի (99.6 - 93.5 մլն տարի առաջ ընկած ժամանակահատված) հզոր ստվարաշերտի վերին մասը: Վերջինս ներկայացված է բաց մոխրագույն տուֆավազաքարերով: Սենոմանի հրաբխանստվածքային հաստվածքը ստորին մասում ներկայացված է հիմքային խառնաքարերով, միջին մասում` պելիտոմորֆ կրաքարերով և մերգելներով, իսկ վերին մասում` տուֆավազաքարերով, որոնք ի սկզբանե տեղադրված են եղել միմյանց վրա ներդաշնակորեն` մեծ հորիզոնական դիրքերով: Այնուհետև լեռնակազմական տեկտոնական գործընթացների ընթացքում, որը տևել է մի քանի հարյուր հազար տարուց մինչև մեկ միլիոն տարի, նրանք ենթարկվել են որոշակի ծալքավորման: Երկրաժամանակագրական իմաստով պլագիոկլազային պորֆիրիտները առաջացել են նշված ժամանակահատվածից հետո և աններդաշնակորեն ծածկել են արդեն իսկ ծալքավորված հրաբխանստվածքային ստվարաշերտը` առաջացնելով վերը նշված անկյունային աններդաշնակությունը:

2) Հուշարձանի հզորությունը մոտ 5մ է, հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք ձգվածությունը` 7մ:

3) Վիճակը բարվոք է, բնականին մոտ:

 

4. Սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը

1) Ըստ Հավելվածում ներկայացված սխեմատիկ քարտեզի` տարածքի հյուսիսային Ա հանգուցակետը գտնվում է 2 գրունտային ճանապարհների հատման կետից 32,0 մ դեպի հարավ: Ա կետից սահմանագիծը դեպի հարավ-արևելք անցնելով 45,0 մ` միանում է Բ կետին, որտեղից թեքվելով դեպի հարավ-արևմուտք (248,2 մ)` միանում է Գ կետին: Գ կետից սահմանագիծը հյուսիս-արևմտյան ուղղությամբ անցնելով 124,3 մ` միանում է Դ կետին, որտեղից էլ թեքվելով դեպի հյուսիս-արևելք (236,4 մ)` միանում է Ա հանգուցակետին:

2) Պահպանման գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 2,0 հա, ծովի մակարդակից բարձրությունը` 1225-1275 մ: Պահպանման գոտու սահմանագծի ընդհանուր երկարությունը 653,9 մ է, հյուսիսից հարավ ձգվածությունը` 230 մ, արևելքից արևմուտք ձգվածությունը` 230 մ:

 

5. Տվյալներ սեփականատիրոջ և հողօգտագործողի մասին

Չինչին գյուղական համայնք:

 

6. Պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները

1) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի համաձայն արգելվում են`

ա. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով),

բ. օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը,

գ. շինարարական և պայթեցման աշխատանքներ

դ. բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն:

2) Թույլատրվում է`

ա. ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

բ. ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.

գ. զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը:

 

7. Տվյալներ պահպանություն իրականացնող սուբյեկտի մասին

Չինչին գյուղական համայնք:

 

Հավելված

«Չինչինի անկյունային

աններդաշնակություն»

բնության հուշարձանի անձնագրի

-------------------------

ԻՐՏԵԿ - սխեմատիկ քարտեզը չի բերվում

 

Հավելված N 5

ՀՀ բնապահպանության

նախարարի

5 օգոստոսի 2014 թ.

N 220-Ն հրամանի

 

ԱՆՁՆԱԳԻՐ «ՕՁԱՔԱՐ» ԼԵՌ» ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ

 

1. Դասակարգումը

Տիպ` Երկրաբանական, ենթատիպ` Երկրաբանաձևական (գեոմորֆոլոգիական):

 

2. Տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները

Գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Չինչին գյուղից ուղիղ գծով 1.5կմ հարավ-արևելք, Հախում գետի աջակողմյան լանջին` ծովի մակարդակից 1323մ բարձրության վրա: Կոորդինատներ` X- 529851,68; Y-4529131,21 *:

 

.__________________________________.

|Սահմանային կետ |   Կոորդինատներ * |

|_______________|__________________|

|    Ա          | X  |  529806,46  |

|               | Y  |  4529214,86 |

|_______________|____|_____________|

|    Բ          | X  |  529900,03  |

|               | Y  |  4529166,20 |

|_______________|____|_____________|

|    Գ          | X  |  529912,51  |

|               | Y  |  4529048,92 |

|_______________|____|_____________|

|    Դ          | X  |  529790,24  |

|               | Y  |  4529060,15 |

|_______________|____|_____________|

|    Ե          | X  |  529741,58  |

|               | Y  |  4529173,69 |

.__________________________________.

* Կոորդինատային համակարգը` Pulkovo 1942, մետրական ցանցով

 

3. Նկարագրությունը, չափագրությունը և վիճակը

1) Հուշարձանն արտաքնապես իրենից նեկայացնում է հսկայական քարափ: Վերևի մասում նկատվում է ուղղանկյուն քարայր, որը հավանաբար մարդածին է: Երկրաբանական տեսակետից այն դասվում է երկրաձևաբանական հուշարձանների խմբին, քանի որ առաջացել է գետի երկարաժամկետ խորքային էրոզիոն գործունեության հետևանքով: Այսինքն այն աստիճանանման լանջերով խնձահովիտ (կանյոն) է, կամ կիրճ` կազմված ստորին կավճի նեոկոմի վերնահարկի (145-125 մլն տարի առաջ ընկած ժամանակահատված) անդեզիտային պորֆիրիտներից, որոնք միջին թթվայնությամբ արտաժայթուկ հրաբխային ապարներ են: Դրանք արտաքնապես մոխրա-շագանակագույն են, ունեն միատարր կառուցվածք և բավականին ամուր են: Այդօրինակ աստիճանանման լանջերով կանյոնները, կամ սանդղափուլ քարափները սովորաբար առաջանում են այնպիսի դեպքերում, երբ լավային արտաժայթուկ ծածկույթները կառուցված են լինում մի շարք հոսքային շերտերից, և միջշերտային մասերում տարաբնույթ հողմնահարման հետևանքով առաջանում են հողմնահարման կեղևներ: Դրանք իրենց ֆիզիկամեխանիկական հատկություններով լավային հոսքերի ապարներից ավելի թույլ են ու փխրուն:

2) Հուշարձանի բարձրությունը 100մ է, երկարությունը` 150մ:

3) Վիճակը բարվոք է, բնականին մոտ:

 

4. Սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը

1) Ըստ Հավելվածում ներկայացված սխեմատիկ քարտեզի` տարածքի հյուսիսային Ա հանգուցակետից սահմանագիծը դեպի հարավ-արևելք անցնելով 107,8 մ` միանում է Բ կետին, որտեղից թեքվելով դեպի հարավ (116,7 մ)` միանում է Գ կետին: Գ կետից սահմանագիծը դեպի արևմուտք անցնելով 126,3 մ` միանում է Դ կետին ու թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք (125,0 մ)` միանում Ե կետին, որտեղից էլ հյուսիս-արևելյան ուղղությամբ անցնելով 77,8 մ` միանում է Ա հանգուցակետին:

2) Պահպանման գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 2,0 հա, ծովի մակարդակից բարձրությունը` 1200-1275 մ: Պահպանման գոտու սահմանագծի ընդհանուր երկարությունը 553,6 մ է, հյուսիսից հարավ ձգվածությունը` 170 մ, արևելքից արևմուտք ձգվածությունը` 175 մ:

Պահպանման գոտին ընդգրկում է Արծվաբերդի անտառտնտեսության Բերդի անտառպետության 1 քառակուսու 7/06հա/,8 /02հա/ և 17/1,2հա/ հատվածները: Հիմնականում 5-րդ բոնիտետային դասի, 04 լրիվության կաղնի-ղաժուտներ և նոսրուտներ են:

 

5. Տվյալներ սեփականատիրոջ և հողօգտագործողի մասին

Չինչին գյուղական համայնք:

 

6. Պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները

1) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի համաձայն արգելվում են`

ա. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով),

բ. օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը,

գ. շինարարական և պայթեցման աշխատանքներ.

դ. բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն:

2) Թույլատրվում է`

ա. ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

բ. ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.

գ. զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը:

 

7. Տվյալներ պահպանություն իրականացնող սուբյեկտի մասին

Չինչին գյուղական համայնք:

 

Հավելված

«Օձաքար» լեռ»

բնության հուշարձանի անձնագրի

-------------------------

ԻՐՏԵԿ - սխեմատիկ քարտեզը չի բերվում

 

Հավելված N 6

ՀՀ բնապահպանության

նախարարի

5 օգոստոսի 2014 թ.

N 220-Ն հրամանի

 

ԱՆՁՆԱԳԻՐ «ԳԵՏԱՀՈՎԻՏԻ ՄԱՄՌԱՊԱՏ ԺԱՅՌ» ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ

 

1. Դասակարգումը

Տիպ` Կենսաբանական, ենթատիպ` Բուսական

 

2. Տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները

Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի Գետահովիտ գյուղից մոտ 1.8կմ հյուսիս-արևմուտք` Սառնաջուր գետի ձախ ափին, ՀԷԿ-ի շենքից մոտավորապես 0.3կմ հոսանքն ի վեր: Կոորդինատներ` X- 510333,03; Y-4530050,53 *:

 

.__________________________________.

|Սահմանային կետ |   Կոորդինատներ * |

|_______________|__________________|

|    Ա          | X  |  510269,17  |

|               | Y  |  4530043,41 |

|_______________|____|_____________|

|    Բ          | X  |  510310,57  |

|               | Y  |  4530090,84 |

|_______________|____|_____________|

|    Գ          | X  |  510379,83  |

|               | Y  |  4530050,94 |

|_______________|____|_____________|

|    Դ          | X  |  510358,75  |

|               | Y  |  4530003,52 |

.__________________________________.

 

* Կոորդինատային համակարգը` Pulkovo 1942, մետրական ցանցով

 

3. Նկարագրությունը, չափագրությունը և վիճակը

Հուշարձանը իրենից ներկայացնում է մոտ 10մ բարձրությամբ ուղղաձիգ պատով բնական երկրաբանական մերկացում: Այն կազմված է վերին յուրայի, ստորին օքսֆորդի ենթահարկի /161-158 մլն տարի առաջ ընկած ժամանակահատված/ հրաբխանստվածքային ապարներից. բաց մոխրագույն միջին հատիկավոր հաստ շերտավորված, բավականին ամուր ցեմենտացված տուֆածին ավազաքարերից: Դրանք, իրենց հերթին, ծածկված են վերին օքսֆորդի ենթահարկի կրաքարերով: Քարաժայռի առանձին հատվածներ ծածկված են մամուռների մի քանի տեսակներով, ինչպես նաև պտերների և հատկապես Հայաստանում սահմանափակ տարածում ունեցող Ադիանտում Վեներայի վարս /Adianthum capillus-veneris L/ տեսակի պոպուլյացիայով, որը գրանցված է Հայաստանի բույսերի Կարմիր գրքում, որպես խոցելի տեսակ:

 

4. Սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը

1) Ըստ Հավելվածում ներկայացված սխեմատիկ քարտեզի` տարածքի արևելյան Ա հանգուցակետը գտնվում է ձորակով հոսող գետակից 23մ հեռավորության վրա, որտեղից սահմանագիծը հյուսիս-արևելյան ուղղությամբ հատելով ձորակը, անցնում է 63,3մ, միանում է Բ կետին, որտեղից հարավ-արևելյան ուղղությամբ ժայռի վերին մասով անցնելով 80,4մ, միանում է Գ կետին, այնուհետև զառիթափ լանջով իջնելով և անցնելով հանդիպակաց ափ (51,4մ), միանում է Դ կետին: Դ կետից սահմանագիծը հյուսիս-արևմտյան ուղղությամբ գետին զուգահեռ անցնելով 97,5մ` միանում է Ա հանգուցակետին:

2) Պահպանման գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 0,5 հա, ծովի մակերևույթից բարձրությունը` 750-775մ: Պահպանման գոտու սահմանագծի ընդհանուր երկարությունը 292,6մ է, հյուսիսից հարավ ձգվածությունը` 84 մ, արևելքից արևմուտք ձգվածությունը` 111 մ:

 

5. Տվյալներ սեփականատիրոջ և հողօգտագործողի մասին

Գետահովիտ գյուղական համայնք

 

6. Պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները

1)«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի համաձայն արգելվում են`

ա. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով),

բ. օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

գ. շինարարական, հորատման, պայթեցման աշխատանքները.

դ. նմուշներ վերցնելը.

ե. բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն:

2) Թույլատրվում է`

ա.ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

բ.ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.

գ.զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը:

 

7. Տվյալներ պահպանություն իրականացնող սուբյեկտի մասին

Գետահովիտի գյուղական համայնք

 

Հավելված

«Գետահովիտի մամռապատ ժայռ»

բնության հուշարձանի անձնագրի

-------------------------

ԻՐՏԵԿ - սխեմատիկ քարտեզը չի բերվում

 

Հավելված N 7

ՀՀ բնապահպանության

նախարարի

5 օգոստոսի 2014 թ.

N 220-Ն հրամանի

 

ԱՆՁՆԱԳԻՐ «ԿՎԱՐՑԱՅԻՆ ՊԼԱԳԻՈՊՈՐՖԻՐՆԵՐԻ ՍՅՈՒՆԱՁԵՎ ԱՆՋԱՏՈՒՄՆԵՐ» ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ

 

1. Դասակարգումը

Տիպ` երկրաբանական, ենթատիպ` մագմատիկ-ներժայթուկ:

 

2. Տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները

Գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Հովք գյուղից 900 մ դեպի Հս-Ալ, Աղստև գետի ձախ ափին, Երևան- Իջևան ավտոմայրուղու ձախ կողմում, երկաթուղային կամրջի մոտ: Հիմքի բարձրությունը ծովի մակակարդակից, ավտոճանապարհի մոտ, 806 մ: Կոորդինատներ` X- 507872,30; Y- 4519921,23 *:

 

.__________________________________.

|Սահմանային կետ |   Կոորդինատներ * |

|_______________|__________________|

|    Ա          | X  |  507903,67  |

|               | Y  |  4519876,40 |

|_______________|____|_____________|

|    Բ          | X  |  507717,09  |

|               | Y  |  4519886,49 |

|_______________|____|_____________|

|    Գ          | X  |  507753,51  |

|               | Y  |  4519985,66 |

|_______________|____|_____________|

|    Դ          | X  |  507947,94  |

|               | Y  |  4519983,42 |

.__________________________________.

* Կոորդինատային համակարգը` Pulkovo 1942, մետրական ցանցով

 

3. Նկարագրությունը, չափագրությունը և վիճակը

1) Հուշարձանն իրենից ներկայացնում է ժայռաձև, Հս-Ավմ դեպի Հվ-Արլ ձգվածությամբ բնական երկրաբանական մերկացում: Այն կազմված է ներժայթուկ կվարցային պլագիոպորֆիրներից, որոնք արտաքնապես իրենից ներկայացնում են մուգ-մոխրագույն հրային ապարներ: Կվարցային պլագիոպորֆիրները բնութագրվում են ցայտուն արտահայտված սյունաձև անջատումներով: Սյուները 4,5,6 կողմանի են և աչքի են ընկնում իրենց բնական արտասովոր մշակվածությամբ և հղկվածությամբ: Այդ սյունաձև անջատումները հետևանք են ներժայթուկի դանդաղ և հավասարաչափ երկկողմանի սառեցման: Երկրաժամանակագրական առումով նշված ներժայթուկը երիտասարդ է, վերին Յուրայի ժամանակաշրջանի բաթ-քելովեյի հարկերի (166.7 - 161.2 միլիոն տարի առաջ ընկած ժամանակահատված) հրաբխա-նստվածքային տուֆավազաքարերից, քանի որ ներդրված է նրանց մեջ: ՈՒստի կվարց-պորֆիրների հասակը մոտ 160 միլիոն տարեկան է:

2) Ձգվածությունը` Հս-Ավմ դեպի Հվ-Արլ 100 մ է: Ծովի մակարդակից բարձրությունը` հիմքի մոտ, այսինքն ավտոճանապարհի մոտ, 806 մ է, գագաթի բարձրությունը 882.2 մ:

3) Հուշարձանի վիճակը բարվոք է, բնականին մոտ, գեղատեսիլ, իսկ շրջակա անտառների վիճակը և բնական վերականգնումը անբավարար:

 

4. Սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը

1) Ըստ Հավելվածում ներկայացված սխեմատիկ քարտեզի` տարածքի հարավ-արևելյան Ա կետը գտնվում է տարածքի մոտով անցնող Իջևան-Երևան ավտոմայրուղու մոտ, անմիջապես ճանապարհի շրջադարձային հատվածի մոտ, որտեղից սահմանագիծը ճանապարհին զուգահեռ արևմտյան ուղղությամբ անցնելով 186,9մ` միանում է Բ կետին, այնուհետև թեքվելով դեպի հյուսիս-արևելք (105,6մ)` միանում է Գ կետին: Գ կետից սահմանագիծը արևելյան ուղղությամբ անցնելով 195,3մ, մինչև ավտոմայրուղին, միանում է Դ կետին, այնուհետև ճանապարհին զուգահեռ հարավ-արևմտյան ուղղությամբ անցնելով 116,9մ` միանում է Ա հանգուցակետին:

2) Պահպանման գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 2,0 հա, ծովի մակերևույթից բարձրությունը` 800-840մ: Պահպանման գոտու սահմանագծի ընդհանուր երկարությունը 604,7մ է, հյուսիսից հարավ ձգվածությունը` 112մ, արևելքից արևմուտք ձգվածությունը` 220մ: Պահպանման գոտին ընդգրկում է Իջևանի անտառտնտեսության Իջևանի անտառպետության քառ. 40-ի 20/0,5հա/,31/0,6/ հատվածները և քառ 50-ի 24/0,9հա/ հատվածը: Հատվածները` 5-րդ բոնիտետային դասի ղաժուտներ, գիհուտներ և մասամբ անտառային բացատներ են:

 

5. Տվյալներ սեփականատիրոջ և հողօգտագործողի մասին

Պետական անտառային հողեր,«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսություն:

 

6. Պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները

1) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի համաձայն արգելվում են`

ա. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով),

բ. օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

գ. շինարարական, հորատման, պայթեցման աշխատանքները.

դ. նմուշներ վերցնելը.

ե. բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն:

2) Թույլատրվում է`

ա. ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

բ. ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.

գ. զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը:

 

7. Տվյալներ պահպանություն իրականացնող սուբյեկտի մասին

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսություն:

 

Հավելված

«Կվարցային պլագիոպորֆիրների

սյունաձև անջատումներ»

բնության հուշարձանի անձնագրի

-------------------------

ԻՐՏԵԿ - սխեմատիկ քարտեզը չի բերվում

 

Հավելված N 8

ՀՀ բնապահպանության

նախարարի

5 օգոստոսի 2014 թ.

N 220-Ն հրամանի

 

ԱՆՁՆԱԳԻՐ «ԶՈՐԱԿԱՆԻ ՍՈՍԻ» ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ

 

1. Դասակարգումը

Տիպ` Կենսաբանական, ենթատիպ` Բուսական:

 

2. Տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները

Հուշարձանը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Զորական գյուղական համայնքի վարչական սահմանում: Կոորդինատներ`X- 496695,15, Y-4564567,06 *:

.__________________________________.

|Սահմանային կետ |   Կոորդինատներ * |

|_______________|__________________|

|    Ա          | X  |  496647,06  |

|               | Y  |  4564612,64 |

|_______________|____|_____________|

|    Բ          | X  |  496754,33  |

|               | Y  |  4564629,63 |

|_______________|____|_____________|

|    Գ          | X  |  496742,43  |

|               | Y  |  4564566,76 |

|_______________|____|_____________|

|    Դ          | X  |  496685,72  |

|               | Y  |  4564513,02 |

|_______________|____|_____________|

|    Ե          | X  |  496645,36  |

|               | Y  |  4564511,74 |

|_______________|____|_____________|

|    Զ          | X  |  496629,43  |

|               | Y  |  456486,30  |

.__________________________________.

* Կոորդինատային համակարգը` Pulkovo 1942, մետրական ցանցով

 

3. Նկարագրությունը, չափագրությունը և վիճակը

1) Հուշարձանն իրենից ներկայացնում է Սոսի արևելյան (Platanus orientalis) տեսակի, հսկա սաղարթով վեհասքանչ ծառ, որի հասակը մոտ 800 տարեկան է: Տերևները խոշոր մուգ կանաչ կաշեկերպ մատնեձև հատված 3-7 բլթակների: Արական և իգական ծաղիկները առանձին-առանձին խմբված նույն ծառի տարբեր ծաղկաբույլերում, երկարակոթ կախված գնդաձև գլխիկներում, որոնք տերևաթափից հետո մնում են ծառի վրա` պահպանելով սոսու հիասքանչ տեսքը ամբողջ ձմեռվա ընթացքում: Տարածքը համայնքային սեփականության արոտավայր է: Տարածքի ցածր լրիվության ծառուտում առկա են կաղնի, բոխի, կովկասյան փռշնի ծառատեսակներ, իսկ թփերից մոշի, սզնենի,մասրենի և այլ տեսակներ:

 

2) Հուշարձանն ունի հետևյալ չափերով 12 բներ.

.__________________________________________________.

| NN|Տրամագիծը (մ)|    Բարձրությունը (մ)           |

|___|_____________|________________________________|

|1  |  1.44       |         20                     |

|2  |  1.24       |         22                     |

|3  |  1.15       |         17                     |

|4  |  1.10       |  4-րդ մետրի վրա կոտրված է      |

|5  |  1.0        |         16                     |

|6  |  0.8        |         16                     |

|7  |  0.6        |         15                     |

|8  |  0.6        |         10                     |

|9  |  0.5        |         15                     |

|10 |  0.4        |         14                     |

|11 |  0.44       |         14                     |

|12 |  0.5        |  15 (կոճղից առանձին, սերմնային)|

.__________________________________________________.

 

3) Տարածքում սոսի տեսակի բնական վերականգնումը բացակայում է, իսկ տարածքը կարիք ունի բարեկարգման:

 

4. Սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը

1) Ըստ Հավելվածում ներկայացված սխեմատիկ քարտեզի` տարածքի հյուսիսային Ա հանգուցակետը գտնվում է դեպի տարածք իջնող գրունտային ճանապարհի ստորին եզրից 21,2 մ հարավ արևմուտք: Ա կետից սահմանագիծը (108,7 մ) դեպի արևելք միանում է Բ կետին, այնուհետև սահմանագիծը (63,7 մ) բլրի լանջով իջնում և միանում է Գ կետին: Գ կետից 78,3 մ երկարությամբ սահմանագիծը ձորակով հարավ-արևմտյան ուղղությամբ անցնող ճանապարհին զուգահեռ միանում է Դ կետին, այնուհետև թեքվելով դեպի արևմուտք (40,3 մ)` միանում Ե կետին: Ե կետից շեղվելով դեպի հյուսիս-արևմուտք` 76,1 մ երկարությամբ սահմանագիծը միանում է Զ կետին ու թեքվելով դեպի հյուսիս արևելք (31,8 մ)` միանում Ա հանգուցակետին:

2) Պահպանման գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 1.0 հա, ծովի մակարդակից բարձրությունը` 800մ: Պահպանման գոտու սահմանագծի ընդհանուր երկարությունը 399 մ է, հյուսիսից հարավ ձգվածությունը` 118 մ, արևելքից արևմուտք ձգվածությունը` 125 մ: Պահպանման գոտին ընդգրկում է Նոյեմբերյանի անտառտնտեսության Կոզմանի անտառպետության 2 քառակուսու 5-րդ /0,3հա/ և 10-րդ /0,4հա/ հատվածները, իսկ 0,3 հեկտարը համայնքային սեփականության արոտավայր է:

 

5. Տվյալներ սեփականատիրոջ և հողօգտագործողի մասին

ՀՀ Տավուշի մարզի Զորական գյուղական համայնք (համայնքային սեփականության արոտավայր):

Պետական անտառային հողեր, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղ:

 

6. Պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները

1) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի համաձայն արգելվում են`

ա. սանիտարական և խնամքի հատումները.

բ. հուշարձանի շուրջ խարույկ վառելը և աղտոտումը.

գ. հուշարձանի պահպանման գոտում էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումների և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

ե. բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն:

2) Թույլատրվում է`

ա.քաղաքացիների հանգիստը.

բ. գիտական ուսումնասիրությունները, մոնիթորինգը (այդ թվում` քաղաքացիների հանգստի կազմակերպման սպասարկման ծառայությունների մոնիթորինգը).

գ. ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

դ. վրանների տեղադրումը դրանց համար առանձնացված վայրում.

ե. զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը:

 

7. Տվյալներ պահպանություն իրականացնող սուբյեկտի մասին

ՀՀ Տավուշի մարզի Զորական գյուղական համայնք, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղ:

 

Հավելված

«Զորականի սոսի»

բնության հուշարձանի անձնագրի

-------------------------

ԻՐՏԵԿ - սխեմատիկ քարտեզը չի բերվում

 

-----------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
05.08.2014
N 220-Ն
Հրաման