Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹ ...

 

 

040.0907.040914

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 օգոստոսի 2014 թվականի N 907-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 13 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 5 հավելվածի N 12 աղյուսակում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) «1.1. Միջպետական նշանակության ա/ճանապարհներ» բաժնում «Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի Մ-2 0-1.1 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներ» բառերը փոխարինել «Սևան-Մարտունի-Գետափ-Մ-2 ճանապարհի կմ 0 - կմ 1.1 հատվածի հիմնանորոգման աշխատանքներ» բառերով.

2) «1.4. Հանրապետական նշանակության ա/ճանապարհներ» բաժնում «Հ-16, Շաղիկ-Արդենիս-Թավշուտ-Մ-1 ավտոճանապարհի Արդենիս-Բերդաշեն 5.3 կմ երկարությամբ գրունտային հատվածի վերանորոգման աշխատանքներ» բառերը փոխարինել «Հ-66, Շաղիկ-Արդենիս-Թավշուտ-Մ-1 ավտոճանապարհի Արդենիս-Բերդաշեն 5.3 կմ երկարությամբ գրունտային հատվածի վերանորոգման աշխատանքներ» բառերով.

3) «2. Նախագծային աշխատանքներ և հեղինակային հսկողություն» բաժնի բոլոր տողերը «նախագծային աշխատանքներ» բառերից հետո լրացնել «և հեղինակային հսկողություն» բառերով.

4) «2. Նախագծային աշխատանքներ և հեղինակային հսկողություն» բաժնում «Հ-16, Շաղիկ-Արդենիս-Թավշուտ-Մ-1 ավտոճանապարհի Արդենիս-Բերդաշեն 5.3 կմ երկարությամբ գրունտային հատվածի վերանորոգման նախագծային աշխատանքներ» բառերը փոխարինել «Հ-66, Շաղիկ-Արդենիս-Թավշուտ-Մ-1 ավտոճանապարհի Արդենիս-Բերդաշեն 5.3 կմ երկարությամբ գրունտային հատվածի վերանորոգման նախագծային աշխատանքներ և հեղինակային հսկողություն» բառերով.

5) «2. Նախագծային աշխատանքներ և հեղինակային հսկողություն» բաժնում «Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի Մ-2 0-1.1 կմ հատվածի հիմնանորոգման նախագծային աշխատանքներ» բառերը փոխարինել «Սևան-Մարտունի-Գետափ-Մ-2 ճանապարհի կմ 0 - կմ 1.1 հատվածի հիմնանորոգման նախագծային աշխատանքներ և հեղինակային հսկողություն» բառերով.

6) «3. Տեխնիկական հսկողություն» բաժնում «Հ-16, Շաղիկ-Արդենիս-Թավշուտ-Մ-1 ավտոճանապարհի Արդենիս-Բերդաշեն 5.3 կմ երկարությամբ գրունտային հատվածի վերանորոգման նախագծային աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայություններ» բառերը փոխարինել «Հ-66, Շաղիկ-Արդենիս-Թավշուտ-Մ-1 ավտոճանապարհի Արդենիս-Բերդաշեն 5.3 կմ երկարությամբ գրունտային հատվածի վերանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայություններ» բառերով.

7) «3. Տեխնիկական հսկողություն» բաժնում «Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի Մ-2 0 - 1.1 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայություններ» բառերը փոխարինել «Սևան - Մարտունի - Գետափ - Մ-2 ճանապարհի կմ 0 - կմ 1.1 հատվածի հիմնանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայություններ» բառերով.

8) N 12 աղյուսակի «3. Տեխնիկական հսկողություն» բաժնում «Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի Մ-2 0-1.1 կմ հատվածի հիմնանորոգման նախագծային աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայություններ» բառերը փոխարինել «Սևան-Մարտունի-Գետափ-Մ-2 ճանապարհի կմ 0 - կմ 1.1 հատվածի հիմնանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայություններ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 23-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.08.2014
N 907-Ն
Որոշում