040.0906.040914
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 օգոստոսի 2014 թվականի N 906-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1917-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 30-ի N 488 որոշման 5.1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1917-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.2-րդ կետով.
«2.2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման բաժինը կարող է ունենալ առնվազն 3 հաստիքային միավոր:»:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի`
1) օրենսդրության վերլուծության և կատարելագործման վարչությունը վերակազմակերպել օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության.
2) անձնակազմի կառավարման բաժինը վերակազմակերպել անձնակազմի կառավարման վարչության.
3) հաշվապահական հաշվառման բաժինը և ֆինանսական բաժինը միաձուլման ձևով վերակազմակերպել ֆինանսատնտեսագիտական վարչության.
4) միջազգային իրավական հարաբերությունների վարչությունը վերակազմակերպել միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչության.
5) տնտեսական բաժինը վերակազմակերպել գործերի կառավարչության.
6) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը վերակազմակերպել տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության.
7) համակարգի իրավական ապահովման վարչությունը վերակազմակերպել կազմակերպական-իրավական վարչության.
8) ստեղծել առաջին բաժին.
9) ստեղծել արխիվային բաժին:
i
3. Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի «1. Վարչություններ» և «2. Բաժիններ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Վարչություններ
Միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչություն
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչություն
Կազմակերպական-իրավական վարչություն
Անձնակազմի կառավարման վարչություն
Ֆինանսատնտեսագիտական վարչություն
Գործերի կառավարչություն
Օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչություն
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Քարտուղարություն
2. Բաժիններ
Առաջին բաժին
Ներքին աուդիտի բաժին Արխիվային բաժին:»: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ
ՑԴ