Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԼԵՊՏՈՍՊԻՐՈԶ ՀԻՎԱՆԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԼԵՊՏՈՍՊԻՐՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱ ...

 

 

---.0060.070814

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»        08            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ -----------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

27 փետրվարի 2014 թվականի N 60-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԼԵՊՏՈՍՊԻՐՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ կետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել կենդանիների լեպտոսպիրոզ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման հրահանգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության

պետական ծառայության պետի

2014 թվականի փետրվարի 27-ի

N 60-Ն հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԼԵՊՏՈՍՊԻՐՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը ենթակա է կիրառման պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից` Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանիների լեպտոսպիրոզ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումներ իրականացնելու նպատակով:

2. Լեպտոսպիրոզը վայրի, ընտանի կենդանիների և մարդու վարակիչ, զոոնոզ, բնական օջախային հիվանդություն է, որը բնութագրվում է կարճատև տենդով, սակավարյունությամբ, դեղնությամբ, հեմոգլոբինուրիայով, հեմորագիկ դիաթեզով, լորձաթաղանթների և մաշկի մեռուկով, մարսողական օրգանների տոնուսի անկմամբ, կաթնազատման մասնակի կամ լրիվ ընդհատմամբ և օրգանիզմի հյուծվածությամբ:

3. Հիվանդության հարուցիչները լեպտոսպիրա (Leptospira) մանրէներն են: Հիվանդությունն ընթանում է սուր, ենթասուր և քրոնիկ ձևերով: Լեպտոսպիրաները թափանցում են կենդանու օրգանիզմ վնասված մաշկի և բերանի խոռոչի, քթի, աչքի լորձաթաղանթի, ստամոքս-աղիքային և միզասեռական ճանապարհով:

4. Հիվանդանում են բոլոր տարիքի կենդանիները, սակայն առավել զգայուն են երիտասարդ կենդանիները, որոնց մոտ հիվանդությունը ընթանում է ծանր: Համաճարակային և անասնահամաճարակային տեսակետից վտանգ են ներկայացնում լեպտոսպիրակիր կենդանիները:

5. Հիվանդ և լեպտոսպիրակիր կենդանիների օրգանիզմից լեպտոսպիրաները արտազատվելով մեզի հետ, վարակում են ջուրը, կերը, արոտավայրը, հողը, ցամքարը և այլն: Հիմնական փոխանցող գործոն է ջուրը, ավելի հազվադեպ կերը և հիվանդ կամ վարակակիր կենդանիների հետ շփումը:

6. Լեպտոսպիրոզի վերջնական ախտորոշումը հաստատվում է լաբորատոր հետազոտության արդյունքում:

 

II. ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԼԵՊՏՈՍՊԻՐՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

7. Լեպտոսպիրոզ հիվանդության կանխարգելման և պայքարի միջոցառումները կազմակերպելիս սահմանազատում են լեպտոսպիրոզի նկատմամբ անապահով կետը և վտանգավոր տարածքը կամ գոտին:

8. Լեպտոսպիրոզի անապահով կետ են համարում այն մարզերը, համայնքները, տարածքները, անասնապահական տնտեսությունները (այսուհետ` տնտեսություն)` շենքերով և նրանց հարակից արոտատեղերով, արոտավայրերով, ջրամբարներով, ինչպես նաև առանձին հողահատվածները, հանդամասերը և այլ օբյեկտները, որտեղ անկախ վաղեմությունից, երբևէ արձանագրվել են լեպտոսպիրոզ հիվանդության դեպքեր:

9. Լեպտոսպիրոզի նկատմամբ վտանգավոր տարածք է համարվում մարզը, համայնքը, որտեղ գրանցվել են լեպտոսպիրոզի անապահով կետերը և առկա է կենդանիների լեպտոսպիրոզով հիվանդության առաջացման վտանգը:

10. Լեպտոսպիրոզի նկատմամբ անապահով կետի և տարածքի սահմանները որոշում է լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ` ծառայություն):

11. Լեպտոսպիրոզի ախտորոշման հաստատումից հետո տվյալ տարածքը, համայնքը կամ մարզը ծառայության կողմից հայտարարվում է լեպտոսպիրոզի նկատմամբ անապահով, որոշվում են սահմանները և այդ տարածքում սահմանվում է կարանտին ՀՀ կառավարության 2008 թվականի հունիսի 26-ի N 671-Ն որոշմամբ սահմանված կարգով:

12. Համայնքը, մարզը, տարածքը, տնտեսությունը լեպտոսպիրոզի նկատմամբ անապահով է, եթե լաբորատոր հետազոտության արդյունքում.

1) ախտաբանաանատոմիական նյութից անջատվել են լեպտոսպիրաներ.

2) հետազոտման ենթարկված կենդանիների 20%-ից ավելիի արյան տիտրերում հայտնաբերվել են հակամարմիններ (1:50 չպատվաստված կենդանիներինը, 1: 100 և ավելի` պատվաստվածները).

3) հետազոտված կենդանիների 20%-ից քիչ գլխաքանակի մոտ դրական ռեակցիայի արձանագրման դեպքում կատարում են մեզի մանրադիտակային հետազոտություն, որի բացասական արդյունքի դեպքում արյան շիճուկը և մեզը կրկնակի հետազոտում են առաջին ստուգումից 15-30 օր անց:

13. Լեպտոսպիրոզի կանխարգելման նպատակով տնտեսությունը սպասարկող անասնաբույժը իրականացնում է հետևյալ միջոցառումները.

1) լեպտոսպիրոզի կասկածի դեպքում սահմանում է հսկողություն կենդանիների առողջական վիճակի և վիժումների արձանագրման նկատմամբ.

2) տնտեսության կենդանիներից (խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ, խոզեր, ձիեր) վերցնում է արյուն և տարին երկու անգամ ներկայացնում «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

3) լեպտոսպիրոզի անասնահամաճարկային իրավիճակի մասին տեղեկացնում է ծառայության մարզային կենտրոնին.

4) տնտեսության կենդանիները համալրում է միայն լեպտոսպիրոզի նկատմամբ ապահով տնտեսություններից բերված առողջ կենդանիներով.

5) տնտեսություն ներմուծված կենդանիների արյան շիճուկը 30-օրյա կարանտինի ժամանակահատվածում ներկայացնում է «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

6) արյան շիճուկում լեպտոսպիրոզին բնորոշ հակամարմիններ կամ մեզի մեջ լեպտոսպիրաների հայտնաբերման դեպքում իրականացնում են միջոցառումներ, որոնք նախատեսված են լեպտոսպիրոզի նկատմամբ անապահով տնտեսությունների համար:

14. Կարանտինի ժամանակահատվածում ախտորոշիչ հետազոտություններ չեն իրականացվում այն կենդանիների նկատմամբ, որոնք կլինիկապես առողջ են և պատվաստված լեպտոսպիրոզի դեմ:

15. Լեպտոսպիրոզից անապահով տնտեսության առողջացման միջոցառումները ներառում են` կենդանիների ախտորոշիչ հետազոտությունները, սահմանափակումները, անասնաբուժական, սանիտարական, կազմակերպչատնտեսական միջոցառումները:

16. Լեպտոսպիրոզի նկատմամբ անապահով համայնքում, մարզում, տնտեսությունում արգելվում է.

1) ներմուծել և արտահանել կենդանիներ կամ վաճառել բնակչությանը.

2) առանց համայնքը սպասարկող անասնաբույժին, մարզային կենտրոնի մասնագետին իրազեկելու վերախմբավորել տնտեսության կենդանիներին.

3) օգտագործել բաց ջրամբարների ջրերը կենդանիների խմելու կամ լողացնելու նպատակով.

4) չպատվաստված կենդանիներին արածեցնել լեպտոսպիրաներով ախտահարված արոտավայրերում.

5) չպատվաստված կենդանիներին կերակրել կերերով, որտեղ հայտնաբերվել են լեպտոսպիրակիր կրծողներ:

17. Լեպտոսպիրոզով հիվանդ կենդանիներից ստացված կաթը ենթարկվում է ջերմային մշակման (մինչև եռման կետ) և օգտագործվում կենդանիների համար որպես կեր:

18. Լեպտոսպիրոզի նկատմամբ անապահով տնտեսությունում (հոտում) իրականացվում է հիվանդության մեջ կասկածվող կենդանիների կլինիկական զննում և մարմնի ջերմաչափում:

19. Հիվանդ և հիվանդության մեջ կասկածվող կենդանիները մեկուսացվում և բուժվում են գերիմուն շիճուկով և հակաբիոտիկներով, համաձայն դրանց ուղեցույցների:

20. Լեպտոսպիրոզի նկատմամբ անապահով տնտեսությունների կենդանիներին ենթարկում են սպանդի սանիտարական սպանդանոցում, սանիտարական սպանդանոցի բացակայության դեպքում` սպանդային սրահում` հերթափոխի վերջում, այնուհետև սպանդանոցը և սարքավորումները ախտահանում են:

21. Կենդանիների սպանդից գոյացած մթերքները օգտագործվում են համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 31-ի N 426-Ն որոշմամբ սահմանված կարգով:

22. Լեպտոսպիրոզի նկատմամբ անապահով տնտեսություններից սահմանափակումները հանվում են լաբորատոր հետազոտությունների բացասական արդյունքներից, կենդանիների հակալեպտոսպիրոզային պատվաստումներից, հիվանդ և հիվանդության մեջ կասկածվող կենդանիների սպանդից և անասնաշենքերի ախտահանությունից մեկ ամիս հետո:

23. Նախկինում լեպտոսպիրոզի նկատմամբ անապահով տնտեսություններում կրկնակի հետազոտությունը իրականացվում էր սահմանափակումները վերացնելուց հետո 6 ամիսը մեկ անգամ:

24. Տնտեսությունից կենդանիների արտահանումը առանց սահմանափակումների թույլատրվում է, երբ ամբողջ գլխաքանակի մոտ լաբորատոր հետազոտությունների արդյունքը բացասական է: Առանձին կենդանիների արյան մեջ հակամարմինների կամ մեզում լեպտոսպիրաների հայտնաբերման դեպքում տնտեսության կենդանիների ամբողջ գլխաքանակը լրացուցիչ հետազոտում են և որոշում լեպտոսպիրոզի նկատմամբ անապահովության կարգավիճակը:

25. Տնտեսության կենդանիների մինչև 10%-ի արյան շիճուկների դրական հակազդած (մեզում բացակայում են լեպտոսպիրաները) հայտնաբերման դեպքում կենդանիների արտահանումը նույնատիպ տնտեսություններ թույլատրվում է միայն համապատասխան պատվաստումից և ստրեպտոմիցինի եռակի ներարկումից հետո:

26. Լեպտոսպիրոզի նկատմամբ բոլոր տեսակի և հասակի զգայունակ կենդանիներին պատվաստում են.

1) լեպտոսպիրոզի նկատմամբ անապահով տնտեսություններում.

2) տնտեսություններում, որտեղ անասնագլխաքանակը խմբավորում են առանց լեպտոսպիրոզի նկատմամբ հետազոտությունների.

3) կենդանիների լեպտոսպիրոզի բնական օջախային գոտում արածեցնելու դեպքում.

4) տնտեսություններում այնպիսի կենդանիների հայտնաբերման դեպքում, որոնց արյան շիճուկները լեպտոսպիրոզի նկատմամբ դրական են հակազդում.

5) հեռագնա անասնապահության մարզերում.

6) բուժված կենդանիներին` առողջացումից 5-7 օր անց:

27. Լեպտոսպիրոզի և պարվովիրուսների նկատմամբ անապահով տնտեսություններում խոշոր եղջերավոր կենդանիների լեպտոսպիրոզ և էմֆիզեմատոզ կարբունկուլ կամ լեպտոսպիրոզ և կամպիլոբակտերիոզ զուգակցված հիվանդությունների նկատմամբ պատվաստում են ապակտիվացված միացյալ պատվաստանյութեր:

28. Սույն հրահանգի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ծառայությունը:

 

 

pin
Սննդամթերքի անվտանգ ծառայություն
27.02.2014
N 60-Ն
Հրաման