040.0874.260814
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 օգոստոսի 2014 թվականի N 874-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 311-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 4-ի «Սալսա դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերությունում տնօրենների խորհուրդ ստեղծելու և խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 311-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2014 թվականի օգոստոսի 21-ի
N 874-Ա որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի ապրիլի 4-ի
N 311-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ «ՍԱԼՍԱ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ն. Սարգսյան - ՀՀ քաղաքաշինության նախարար
Հ. Դավթյան - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
(համաձայնությամբ)
Ա. Մկրտչյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Վ. Գասպարյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի
կառավարման վարչության պետի տեղակալ
Ա. Գաբրիելյան - ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական
վարչության պետ
Հ. Սարգսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական
ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի
տնօրեն (համաձայնությամբ)»: