Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 1653- ...

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հուլիսի 2014 թվականի N 2767-Ն

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 1653-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի դրույթները`

1. Երևանի քաղաքապետի 2011 թվականի մայիսի 5-ի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում պայմանագրերի մշակման, ստորագրման, հաշվառման և պահպանման կարգը հաստատելու մասին» N 1653-Ն որոշմամբ հաստատված կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

i

1) 6-րդ կետի երրորդ պարբերությունը «սահմանված են» բառից հետո լրացնել «Երևան քաղաքի ավագանու և» բառերով.

i

2) Կարգը լրացնել նոր` 10.1-ին և 10.2-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.

«10.1. Ստորագրված պայմանագրի մեկ օրինակը պատասխանատու ստորաբաժանումն առձեռն հանձնում է պայմանագրի մյուս կողմին կամ ուղարկում է Քաղաքապետարանի քարտուղարությանը` պայմանագրի մյուս կողմին պատշաճ կարգով ուղարկելու կամ առձեռն հանձնելու համար:

10.2. Պատասխանատու ստորաբաժանումը պետական գրանցման ենթակա պայմանագրերը Հայաստանի Հանրապետության օրենքով գրանցման համար նախատեսված ժամկետի ավարտից հետո 5-օրյա ժամկետում դիմում է համապատասխան մարմիններին` անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով:».

3) Կարգը լրացնել նոր` 11.1-ին կետով, հետևյալ բովանդակությամբ.

i

«11.1. Ստորագրված պայմանագրերի բնօրինակները ստորագրման պահից, իսկ այն պայմանագրերը, որոնցից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, Քաղաքապետարանում պետական գրանցման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու պահից հետո 10-օրյա ժամկետում, հաշվառման և պահպանման նպատակով ներկայացվում են իրավաբանական ստորաբաժանմանը:

Պայմանագրերի բնօրինակների հետ իրավաբանական ստորաբաժանմանն են ներկայացվում պայմանագրերի տեսաներածված տարբերակները և պետական գրանցման ենթարկելու հանգամանքը հաստատող փաստաթղթերը:».

4) ուժը կորցրած ճանաչել Կարգի 14-րդ կետը:

 

 

pin
Երևանի քաղաքապետ
16.07.2014
N 2767-Ն
Որոշում