Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 824-Ն ...

18.06.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.08.2014  -ից մինչեւ   18.06.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 26.05.16 թիվ 531-Ն որոշում)

040.0759.040814

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հուլիսի 2014 թվականի N 759-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 824-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի «Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը` Հայաստանի Հանրապետության քաղաքացու` մշտական բնակության նպատակով արտասահման մեկնելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում, ինչպես նաև իրենց մշտական բնակության երկիր վերադարձող` Հայաստանում աշխատող օտարերկրացիներին պարտադիր կուտակային բաղադրիչի շրջանակում մասնակիցների ռեեստրը վարողի կողմից միանվագ վճարի կատարման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 824-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՆԱԽՔԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՆԱԼԸ` ԻՐԵՆՑ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման նախաբանում «60-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջները» բառերը փոխարինել «56-րդ հոդվածի 4-րդ մասը» բառերով.

3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաստատել նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը` իրենց մշտական բնակության երկիր վերադարձող Հայաստանում աշխատող օտարերկրացիներին կուտակային բաղադրիչի շրջանակում մասնակիցների ռեեստրը վարողի կողմից միանվագ վճարի կատարման կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:».

4) որոշման հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՆԱԽՔԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՆԱԼԸ` ԻՐԵՆՑ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ».

5) որոշման հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգով կարգավորվում են նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը` իրենց մշտական բնակության երկիր վերադարձող` Հայաստանում աշխատող օտարերկրացիներին կուտակային բաղադրիչի շրջանակում մասնակիցների ռեեստրը վարողի կողմից միանվագ վճարի կատարման կարգի և պայմանների հետ կապված հարաբերությունները:».

6) որոշման հավելվածի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերում «օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված» բառերը փոխարինել «օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով.

7) որոշման հավելվածի 3-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության քաղաքացի մասնակիցը մշտական բնակության նպատակով մեկնել է արտասահման, և դադարեցվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ» բառերը.

8) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ

 

----------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - սույն որոշման 2-րդ կետի համաձայն այն ուժի մեջ է մտնում

պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից /14.08.14թ/ և դրա

գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո

ծագած հարաբերությունների վրա: Մինչդեռ սույն որոշման համաձայն

փոփոխման ենթակա Հայաստանի Հանրապետության կառավարության 2012

թվականի հունիսի 28-ի N 824-Ն որոշման մեջ կատնելու 2015 թվականի

հունվարի 1-ից: Փոփոխությունից ստացվում է, որ որոշման

փոփոխություն ուժի մեջ է մտնում ավելի շուտ քան բուն որոշումը

----------------------------------------------------------------------

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.07.2014
N 759-Ն
Որոշում