103.0873.241013
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«24» 10 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10313406
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
19 սեպտեմբերի 2013 թվականի N 873-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ԶԲԱՂՄՈՒՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 632-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Ղեկավարվելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 15.1-րդ հոդվածի 3-րդ կետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Զբաղմունքների դասակարգիչը» (այսուհետ` «Զբաղմունքների դասակարգիչ») համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության Զբաղմունքների դասակարգիչը հաստատելու մասին» N 632-Ն հրամանը:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանին:
Հավելված
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2013 թ. սեպտեմբերի 19-ի
N 873-Ն հրամանի
ԶԲԱՂՄՈՒՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ ՀԴ-009-2013
ՄԱՍ 1. ՆԱԽԱԲԱՆ
1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
1.Սույն դասակարգչով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում զբաղմունքների անվանումները և դրանց ներկայացվող պահանջների նկարագրերը` համապատասխան կոդերով:
2.Հայաստանի Հանրապետության զբաղմունքների դասակարգիչը (այսուհետև` դասակարգիչ) նախատեսված է որպես տեղեկատվության հավաքագրման և մշակման միասնական միջոց` զբաղվածության բնագավառում միջազգային հաղորդակցությանը նպաստելու և անհրաժեշտ ազգային այնպիսի տվյալների վիճակագրությունն ապահովելու համար, որոնք կարող են կիրառվել գիտահետազոտական աշխատանքներում, ինչպես նաև զբաղվածության ոլորտում ռազմավարության մշակման և որոշումների կայացման ժամանակ:
Զբաղմունքների չափորոշիչների ներդրման միջոցով զբաղմունքների ազգային դասակարգման համապատասխանեցումը զբաղմունքների միջազգային դասակարգմանը հնարավորություն կտա Հայաստանի տնտեսության մեջ բնակչության զբաղվածության կառուցվածքը` ըստ զբաղմունքների տեսակների, համադրելի դարձնել զբաղվածության միջազգային կառուցվածքին, ուսումնասիրել ներքին և արտաքին աշխատանքային միգրացիան ըստ առանձին զբաղմունքների, արդյունավետ ձևով լուծել աշխատանքի վարձատրության, սոցիալական ապահովության, աշխատանքի պայմանների կատարելագործման և զբաղվածության ոլորտներում գոյություն ունեցող այլ հիմնախնդիրները:
3.Դասակարգչի մշակման համար հիմք են ընդունվել.
1) ISCO - 88 Զբաղմունքների միջազգային դասակարգիչը,
2)ISCO - 08 Զբաղմունքների միջազգային դասակարգչի վերաբերյալ աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրատարակված նախնական տեղեկատվությունները,
3)Ռուսաստանի Դաշնության զբաղմունքների դասակարգիչը,
4) Հայաստանի Հանրապետության դասակարգիչ «ՀԴ 008.1-2005 Զբաղմունքների դասակարգիչ»-ը:
4.Դասակարգիչը բաղկացած է չորս մասից.
1) «Մաս 1. Նախաբան», որտեղ տրվում են դասակարգչի կառուցվածքը, կոդավորման սկզբունքները, կիրառման ոլորտը, ինչպես նաև հիմնական խմբերի համառոտ նկարագիրը,
2) «Մաս 2. Զբաղմունքների հիմնական խմբեր, ենթախմբեր, փոքր խմբեր և ստորին խմբեր», որտեղ տրվում են հիմնական խմբերի, ենթախմբերի, փոքր և ստորին խմբերի անվանումները, որոնց մեջ խմբավորվում են աշխատաշուկայում առկա զբաղմունքները,
3) «Մաս 3. Պարզաբանումներ զբաղմունքների հիմնական խմբեր, ենթախմբեր, փոքր խմբեր և ստորին խմբեր», որտեղ տրվում են վերը նշված խմբերում ներառված զբաղմունքների վերաբերյալ պարզաբանումներ` մասնավորապես տվյալ զբաղմունքով զբաղված աշխատողների պարտականությունների և այդ աշխատողներին ներկայացվող կրթության նվազագույն պահանջների ընդհանրական նկարագիրը,
4) «Մաս 4. Զբաղմունքների կառուցվածքային անվանումներն ըստ խմբերի», որտեղ տրվում են` ըստ յուրաքանչյուր զբաղմունքի աշխատաշուկայում կիրառություն ունեցող զբաղմունքների անվանումները:
5.Դասակարգչի հիմքը կազմում են զբաղմունքների կոդերը և անվանումները, ինչպես նաև յուրաքանչյուր զբաղմունքի ընդհանրական նկարագիրը:
6.Դասակարգչի դրույթները` զբաղմունքների կոդերի և անվանումների մասով ենթակա են կիրառման նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների կողմից, իսկ զբաղմունքների նկարագրերը կրում են խորհրդատվական բնույթ:
2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.Սույն դասակարգիչը ներառված է Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվական դասակարգման և կոդավորման միասնական համակարգի (ՏՏՍՏ ԴԿ ՄՀ) կազմի մեջ:
2.Դասկարգման օբյեկտ են զբաղմունքները, որոնց ողջ բազմությունը բաժանվում է հիմնական խմբերի, ենթախմբերի, փոքր խմբերի և ստորին խմբերի:
3. ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԿՈԴԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
1. Դասակարգիչը կառուցված է քառաստիճան դասակարգման սկզբունքով:
2. Դասակարգումը կատարվում է հիերարխիկ-ֆասետային եղանակով:
3.Դասակարգչում կիրառվող կոդերի կառուցվածքը, ըստ զբաղմունքների տեսակների, ներկայացված է Աղյուսակ 1-ում.
Աղյուսակ 1.
._____________________________________________________________________.
|Կոդի նիշերը | X | XX | XXX | XXXX |
|_______________|________________|___________|___________|____________|
|Դասակարգման |հիմնական խումբ |ենթախումբ |փոքր խումբ |ստորին խումբ|
|մակարդակը | | | | |
._____________________________________________________________________.
4.Սույն դասակարգչի մշակման և ստեղծման հիմքում դրված են երկու գլխավոր հասկացություններ` կատարվող աշխատանքի տեսակը և որակավորումը:
1)Աշխատանքը խնդիրների և պարտականությունների այն խումբն է, որը կատարվում կամ պետք է կատարվի մեկ անձի կամ վիճակագրական միավորի կողմից: Աշխատանքների այն խումբը, որը բնութագրվում է հիմնական խնդիրների և պարտականությունների համընկման բարձր աստիճանով, ձևավորում է մասնագիտական զբաղմունքը:
2) Որակավորումը գործունեության տվյալ տեսակի շրջանակում որոշակի խնդիրներ և պարտականություններ կատարելու աշխատողի ընդունակությունն է (կարողությունը): 5.Դասակարգումն, ըստ գործառույթների և պարտականությունների, բնութագրվում է երկու չափորոշիչներով.
1)որակավորման մակարդակով, որը որոշվում է կատարվելիք գործառույթների, պարտականությունների բարդությամբ և ծավալով,
2) մասնագիտացման որակավորմամբ, որը որոշվում է սարքերի, սարքավորումների և նյութերի հետ աշխատելիս պահանջվող գիտելիքների որոշակի շրջանակով, ինչպես նաև արտադրված ապրանքների և ծառայությունների տեսակով:
6.Դասակարգման հիմնական խմբերը, դրանց մեջ ներառված ենթախմբերի, փոքր և ստորին խմբերի քանակական նկարագրերը ներկայացված են Աղյուսակ 2-ում:
Աղյուսակ 2
Դասակարգչի հիմնական խմբեր, ենթախմբեր, փոքր և ստորին խմբեր
.___________________________________________________________________.
|Հ/Հ|Հիմնական խմբերի անվանումները |Ենթա- |Փոքր |Ստորին|
| | |խմբերի|խմբերի|խմբերի|
| | |թիվը |թիվը |թիվը |
|___|__________________________________________|______|______|______|
|1 |2 |3 |4 |5 |
|___|__________________________________________|______|______|______|
|1. |Ղեկավարներ` օրենսդիր, գործադիր, դատական և |3 |8 |32 |
| |ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, | | | |
| |կազմակերպությունների, քաղաքական և | | | |
| |հասարակական միավորումների | | | |
|___|__________________________________________|______|______|______|
|2. |Մասնագետներ` բարձր որակավորման |4 |18 |57 |
|___|__________________________________________|______|______|______|
|3. |Մասնագետներ` միջին որակավորման |4 |21 |74 |
|___|__________________________________________|______|______|______|
|4. |Ծառայողներ` գրասենյակների |2 |7 |24 |
|___|__________________________________________|______|______|______|
|5. |Աշխատողներ` սպասարկման ոլորտի, |3 |13 |28 |
| |բնակարանային կոմունալ տնտեսությունների և | | | |
| |առևտրի կազմակերպությունների | | | |
|___|__________________________________________|______|______|______|
|6. |Աշխատողներ` որակավորված, գյուղատնտեսական, |2 |6 |17 |
| |անտառային, որսորդական, ձկնաբուծական և | | | |
| |ձկնորսական կազմակերպությունների | | | |
|___|__________________________________________|______|______|______|
|7. |Բանվորներ` որակավորված, արդյունաբերական |6 |27 |85 |
| |կազմակերպությունների, գեղարվեստական | | | |
| |արհեստների, շինարարության, տրանսպորտի, | | | |
| |կապի, երկրաբանության և ընդերքի | | | |
| |հետախուզման | | | |
|___|__________________________________________|______|______|______|
|8. |Օպերատորներ, ապարատավարներ, մեքենաներ, |3 |19 |75 |
| |փականակագործ-հավաքողներ` մեքենաների և | | | |
| |կայանքների | | | |
|___|__________________________________________|______|______|______|
|9. |Բանվորներ` որակավորում չունեցող |3 |11 |24 |
|___|__________________________________________|______|______|______|
| |Ընդամենը |30 |130 |416 |
.___________________________________________________________________.
4. ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ
1.Հիմնական խումբ 1 - «Ղեկավարներ` օրենսդիր, գործադիր, դատական և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների, քաղաքական և հասարակական միավորումների», որտեղ ներառվում են այն մասնագիտական զբաղմունքները, որոնց հիմնական պարտականությունների մեջ մտնում է պետական քաղաքականության ձևավորումն ու հիմնական ուղղությունների ուղենշումը, օրենքների և այլ իրավական ակտերի պատրաստումը և ընդունումը, դրանց կիրառման հսկողությունը և վերահսկողությունը, պետական կառավարման գործառույթների և գործողությունների ուղղությունների ընտրությունը, կազմակերպությունների կամ նրանց ստորաբաժանումների գործունեության ծրագրումը և համակարգումը:
2. Հիմնական խումբ 2 - «Մասնագետներ` բարձր որակավորման», որտեղ ներառվում են այն զբաղմունքները, որոնց հիմնական պարտականությունների կատարման համար պահանջվում են մասնագիտական գիտելիքների բարձր մակարդակ և փորձ` բնական, հումանիտար և սոցիալական գիտությունների բնագավառներում: Հիմնական պարտականությունների կատարումը կապված է գիտելիքների գոյություն ունեցող ծավալների մեծացման, զարգացման և գիտական տեսությունների գործնական կիրառման, գեղարվեստական ստեղծագործությունների և կերպարների ստեղծման, ինչպես նաև վերը նշվածների կանոնավոր ուսուցման հետ:
3.Հիմնական խումբ 3- «Մասնագետներ` միջին որակավորման», որտեղ ներառվում են այն զբաղմունքները, որոնց հիմնական պարտականությունների կատարման համար պահանջվում են բնական, հումանիտար և սոցիալական գիտությունների մեկ կամ մի քանի բնագավառներում տեխնիկական գիտելիքներ և փորձ: Հիմնական պարտականությունները կապված են գործնական եղանակներով վերը նշված բնագավառների տեխնիկական աշխատանքների կատարման և համապատասխան կրթական մակարդակներում ուսուցման հետ:
4.Հիմնական խումբ 4 - «Ծառայողներ` գրասենյակների», որտեղ ներառվում են այն զբաղմունքները, որոնց հիմնական պարտականությունների կատարման համար պահանջվում են տեղեկատվության պահպանման, հաշվառման և մշակման կազմակերպման փորձ և հմտություններ: Հիմնական խնդիրներն են` գործավարական պարտականությունների կատարումը, տեքստային տեղեկատվության էլեկտրոնային մշակման, թվային տվյալների գրանցման ու վերամշակման իրականացումը, մասնավորապես, կապված փոստային սպասարկման, ֆինանսական գործառնությունների և այլ ծառայությունների հետ:
5.Հիմնական խումբ 5- «Աշխատողներ` սպասարկման ոլորտի, բնակարանային կոմունալ տնտեսությունների և առևտրի կազմակերպությունների», որտեղ ներառվում են այն զբաղմունքները, որոնց հիմնական պարտականությունների կատարման համար պահանջվում են պահպանության, սպասարկման, ինչպես նաև խանութներում և շուկաներում ապրանքների վաճառքի փորձ և հմտություններ: Հիմնական պարտականություններն են սպասարկման ապահովումը` կապված զբոսաշրջության, տնային տնտեսության վարման, հանրային սննդի, անհատական խնամքի, անհատների և սեփականության պահպանման հարցերին վերաբերող օրենքների և այլ իրավական ակտերի պահպանման, ինչպես նաև խանութներում և շուկաներում ապրանքների վաճառքի հետ:
6.Հիմնական խումբ 6 - «Աշխատողներ` որակավորված, գյուղատնտեսական, անտառային, որսորդական, ձկնաբուծական և ձկնորսական կազմակերպությունների», որտեղ ներառվում են այն զբաղմունքները, որոնց հիմնական պարտականությունների կատարման համար պահանջվում են գյուղատնտեսական, անտառային և ձկնաբուծական արտադրանքի արտադրության վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ և փորձ: Հիմնական պարտականություններն են` գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցումը, կենդանիների բուծումը կամ դրանց որսը, ձկան որսը և բազմացումը, անտառների պահպանումը և շահագործումը, գյուղատնտեսական և ձկնարդյունաբերության արտադրանքի վաճառքը գնորդներին, առևտրական կազմակերպություններին և շուկաներում:
7.Հիմնական խումբ 7 -»Բանվորներ` որակավորված, արդյունաբերական կազմակերպությունների, գեղարվեստական արհեստների, շինարարության, տրանսպորտի, կապի, երկրաբանության և ընդերքի հետախուզման», որտեղ ներառվում են այն զբաղմունքները, որոնց հիմնական պարտականությունների կատարման համար պահանջվում են արհեստների և ձեռքի արտադրանքի պատրաստման իմացություն, վարպետություն և փորձ, ներառյալ օգտագործվելիք նյութերի և արտադրության ողջ գործընթացի, ինչպես նաև վերջնական արդյունքի բնութագրերը և դրանց օգտագործման բնագավառը: Հիմնական պարտականությունների կատարումը կապված է հումքի ներկրման, շենքերի և այլ շինությունների կառուցման, տարբեր արտադրատեսակների արտադրության, այդ թվում` ձեռքի արտադրանքի (տնայնագործական եղանակով) պատրաստման հետ:
8. Հիմնական խումբ 8 - «Օպերատորներ, ապարատավարներ, մեքենաներ, փականագործ-հավաքողներ` մեքենաների և կայանքների», որտեղ ներառվում են այն զբաղմունքները, որոնց հիմնական պարտականությունների կատարման համար պահանջվում է սերիական և ավտոմատացված արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի կառավարման և հսկման համար անհրաժեշտ գիտելիքներ և փորձ: Հիմնական պարտականություններն են` հանքարդյունահանող, մշակող ու արտադրող մեքենաների և սարքավորումների կառավարումն ու հսկումը, տրանսպորտային միջոցների և շարժական բոլոր մեքենաների կառավարումն ու սպասարկումը, արտադրանքի բաղկացուցիչ մասերի հավաքման կառավարումն ու հսկողությունը:
9. Հիմնական խումբ 9 - «Բանվորներ` որակավորում չունեցող», որտեղ ներառվում են այն զբաղմունքները, որոնց կատարման համար պահանջվում են հիմնականում պարզ և որոշակի աշխատանքների կատարման փորձ և հմտություն` ձեռքի գործիքների, հաճախ` ֆիզիկական ուժի օգտագործմամբ, սահմանափակ անձնական նախաձեռնության կիրառմամբ: Հիմնական խնդիրը կայանում է ապրանքների փողոցային վաճառքի, պահակության, հարդարման, լվացման, արդուկման, ինչպես նաև արդյունահանող արդյունաբերությունում, գյուղատնտեսությունում, ձկնարդյունաբերությունում, շինարարությունում և արհեստանոցներում որակավորում չպահանջող աշխատանքների կատարումը:
.____________________________________________________________________.
|ԲԱԺԻՆ 1| ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ |ԿՈԴԸ|
|_______|_______________________________________________________|____|
|1. |Ղեկավարներ` օրենսդիր, գործադիր, դատական և տեղական |1 |
| |ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, | |
| |կազմակերպությունների, քաղաքական և հասարակական | |
| |միավորումների | |

|2. |Մասնագետներ` բարձր որակավորման |2 |

|3. |Մասնագետներ` միջին որակավորման |3 |

|4. |Ծառայողներ` գրասենյակների |4 |

|5. |Աշխատողներ` սպասարկման ոլորտի, բնակարանային կոմունալ |5 |
| |տնտեսությունների և առևտրի կազմակերպությունների | |

|6. |Աշխատողներ` որակավորված, գյուղատնտեսական, անտառային, |6 |
| |որսորդական, ձկնաբուծական և ձկնորսական | |
| |կազմակերպությունների | |

|7. |Բանվորներ` որակավորված, արդյունաբերական |7 |
| |կազմակերպությունների, գեղարվեստական արհեստների, | |
| |շինարարության, տրանսպորտի, կապի, երկրաբանության և | |
| |ընդերքի հետախուզման | |

|8. |Օպերատորներ, ապարատավարներ, մեքենավարներ, |8 |
| |փականագործ-հավաքողներ` մեքենաների և կայանքների | |
|_______|_______________________________________________________|____|
|9. |Բանվորներ` որակավորում չունեցող |9 |

|ԲԱԺԻՆ 2|ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԵՎ ԵՆԹԱԽՄԲԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ |ԿՈԴԸ|
|_______|_______________________________________________________|____|
|1. |Ղեկավարներ` օրենսդիր, գործադիր, դատական և տեղական |1 |
| |ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, | |
| |կազմակերպությունների, քաղաքական և հասարակական | |
| |միավորումների | |
|_______|_______________________________________________________|____|
|1) |Ղեկավարներ` օրենսդիր, գործադիր, դատական և տեղական |11 |
| |ինքնակառավարման մարմինների, քաղաքական ու | |
| |հասարակական կազմակերպությունների | |

|2) |Ղեկավարներ` կազմակերպությունների և հիմնարկների, այդ |12 |
| |թվում` դրանց կառուցվածքային ստորաբաժանումների | |

|3) |Ղեկավարներ` փոքր կազմակերպությունների |13 |
|_______|_______________________________________________________|____|
|2. |Մասնագետներ` բարձր որակավորման |2 |
|_______|_______________________________________________________|____|
|1) |Մասնագետներ` ֆիզիկայի, մաթեմատիկայի և |21 |
| |ճարտարագիտության բնագավառների | |

|2) |Մասնագետներ` կենսաբանական գիտությունների և |22 |
| |առողջապահության բնագավառների | |

|3) |Մասնագետներ` կրթության բնագավառի |23 |

|4) |Մասնագետներ` ֆինանսատնտեսական, իրավունքի, հասարակական |24 |
| |գիտությունների, մշակույթի և այլ բնագավառների | |
|_______|_______________________________________________________|____|
|3. |Մասնագետներ` միջին որակավորման |3 |
|_______|_______________________________________________________|____|
|1) |Մասնագետներ` ֆիզիկայի և ճարտարագիտության |31 |
| |բնագավառների | |

|2) |Մասնագետներ (օժանդակ անձնակազմ)` բնական |32 |
| |գիտությունների և առողջապահության բնագավառների | |

|3) |Մասնագետներ` կրթության բնագավառի |33 |

|4) |Աշխատողներ` ֆինանսատնտեսական, վարչական և սոցիալական |34 |
| |բնագավառների | |
|_______|_______________________________________________________|____|
|4. |Ծառայողներ` գրասենյակների |4 |
|_______|_______________________________________________________|____|
|1) |Ծառայողներ` գրասենյակների |41 |

|2) |Ծառայողներ` սպասարկման ոլորտի |42 |
|_______|_______________________________________________________|____|
|5. |Աշխատողներ` սպասարկման ոլորտի, բնակարանային կոմունալ |5 |
| |տնտեսությունների և առևտրի կազմակերպությունների | |
|_______|_______________________________________________________|____|
|1) |Աշխատողներ` անհատական ծառայություններ մատուցող, և |51 |
| |աշխատողներ` քաղաքացիների և սեփականության | |
| |պաշտպանության կազմակերպությունների | |

|2) |Վաճառողներ, ցուցադրողներ` ապրանքների և հագուստի, |52 |
| |բնորդներ | |

|3) |Աշխատողներ` բնակարանային-կոմունալ |53 |
| |կազմակերպությունների | |
|_______|_______________________________________________________|____|
|6. |Աշխատողներ` որակավորված, գյուղատնտեսական, անտառային, |6 |
| |որսորդական, ձկնաբուծական և ձկնորսական | |
| |կազմակերպությունների | |
|_______|_______________________________________________________|____|
|1) |Աշխատողներ` շուկայական կողմնորոշում ունեցող` |61 |
| |գյուղատնտեսական, անտառային, որսորդական, ձկնաբուծական | |
| |և ձկնորսական կազմակերպությունների | |

|2) |Աշխատողներ` անձնական սպառման համար, գյուղատնտեսական, |62 |
| |անտառային, որսորդական, ձկնաբուծական և ձկնորսական | |
| |ապրանքներ արտադրող | |
|_______|_______________________________________________________|____|
|7. |Բանվորներ` որակավորված, արդյունաբերական |7 |
| |կազմակերպությունների, գեղարվեստական արհեստների, | |
| |շինարարության, տրանսպորտի, կապի, երկրաբանության և | |
| |ընդերքի հետախուզման | |
|_______|_______________________________________________________|____|
|1) |Բանվորներ` լեռնային, լեռնահիմնական, շինտեղակայման |71 |
| |և շինվերանորոգման աշխատանքների | |

|2) |Բանվորներ` մետաղամշակման և մեքենաշինական |72 |
| |արդյունաբերության | |

|3) |Բանվորներ` ճշգրիտ գործիքների և սարքերի պատրաստման, |73 |
| |գեղարվեստական արհեստների և գեղարվեստական | |
| |արդյունաբերության այլ տեսակների արտադրությունների, | |
| |բանվորներ` պոլիգրաֆիկական արտադրության | |
|_______|_______________________________________________________|____|
|4) |Բանվորներ` այլ մասնագիտությունների, արդյունաբերական |74 |
| |կազմակերպությունների | |
|_______|_______________________________________________________|____|
|5) |Բանվորներ` տրանսպորտի և կապի բնագավառների |75 |

|6) |Բանվորներ` երկրաբանության և ընդերքի հետախուզման |76 |

|8. |Օպերատորներ, ապարատավարներ, մեքենավարներ, փականագործ- |8 |
| |հավաքողներ` մեքենաների և կայանքների | |
|_______|_______________________________________________________|____|
|1) |Օպերատորներ, ապարատավարներ և մեքենավարներ` |81 |
| |արդյունաբերական կայանքների | |
|_______|_______________________________________________________|____|
|2) |Օպերատորներ, ապարատավարներ, մեքենավարներ, |82 |
| |փականագործ-հավաքողներ` անշարժ սարքավորումների | |
|_______|_______________________________________________________|____|
|3) |Վարորդներ և օպերատորներ` շարժական սարքավորումների |83 |
|_______|_______________________________________________________|____|
|9. |Բանվորներ` որակավորում չունեցող |9 |
|_______|_______________________________________________________|____|
|1) |Բանվորներ` սպասարկման և առևտրի ոլորտի |91 |
|_______|_______________________________________________________|____|
|2) |Բանվորներ` գյուղատնտեսության, ձկնաբուծության, |92 |
| |ձկնորսության և հարակից այլ ոլորտների | |
|_______|_______________________________________________________|____|
|3) |Բանվորներ` հանքարդյունահանման և մշակման |93 |
| |արդյունաբերության, շինարարության, տրանսպորտի, կապի, | |
| |երկրաբանության և ընդերքի հետախուզման | |
|_______|_______________________________________________________|____|
|ԲԱԺԻՆ 3|ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ, ԵՆԹԱԽՄԲԵՐԻ ԵՎ ՓՈՔՐ ԽՄԲԵՐԻ |ԿՈԴԸ|
| |ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ | |
|_______|_______________________________________________________|____|
|1. |Ղեկավարներ` օրենսդիր, գործադիր, դատական մարմինների, |1 |
| |հիմնարկների, կազմակերպությունների, քաղաքական և | |
| |հասարակական միավորումների | |
|_______|_______________________________________________________|____|
|1) |Ղեկավարներ` օրենսդիր, գործադիր, դատական և տեղական |11 |
| |ինքնակառավարման մարմինների, քաղաքական ու | |
| |հասարակական կազմակերպությունների | |
|_______|_______________________________________________________|____|
|ա. |Ղեկավարներ` օրենսդիր, գործադիր և դատական մարմինների |111 |
|_______|_______________________________________________________|____|
|բ. |Ղեկավարներ և պաշտոնատար անձինք` պետական կառավարման |112 |
| |մարմինների և ներկայացուցչությունների | |
|_______|_______________________________________________________|____|
|գ. |Ղեկավարներ` տեղական ինքնակառավարման մարմինների |113 |
|_______|_______________________________________________________|____|
|դ. |Ղեկավարներ` կուսակցությունների և հասարակական |114 |
| |միավորումների | |
|_______|_______________________________________________________|____|
|2) |Ղեկավարներ` կազմակերպությունների և հիմնարկների, այդ |12 |
| |թվում` դրանց կառուցվածքային ստորաբաժանումների | |
|_______|_______________________________________________________|____|
|ա. |Ղեկավարներ` կազմակերպությունների և հիմնարկների |121 |
|_______|_______________________________________________________|____|
|բ. |Ղեկավարներ` կազմակերպությունների մասնագիտացված |122 |
| |ստորաբաժանումների | |
|_______|_______________________________________________________|____|
|գ. |Ղեկավարներ` գործառնական և այլ ստորաբաժանումների ու |123 |
| |ծառայությունների | |
|_______|_______________________________________________________|____|
|3) |Ղեկավարներ` փոքր կազմակերպությունների |13 |
|_______|_______________________________________________________|____|
|ա. |Ղեկավարներ` փոքր կազմակերպությունների |131 |
|_______|_______________________________________________________|____|
|2. |Մասնագետներ` բարձր որակավորման |2 |
|_______|_______________________________________________________|____|
|1) |Մասնագետներ` ֆիզիկայի, մաթեմատիկայի և |21 |
| |ճարտարագիտության բնագավառների | |
|_______|_______________________________________________________|____|
|ա. |Ֆիզիկոսներ, քիմիկոսներ և մասնագետներ` հարակից |211 |
|_______|_______________________________________________________|____|
|բ. |Մաթեմատիկոսներ, վիճակագիրներ և մասնագետներ` հարակից |212 |
|_______|_______________________________________________________|____|
|գ. |Մասնագետներ` համակարգիչների |213 |
|_______|_______________________________________________________|____|
|դ. |Ճարտարապետներ, ճարտարագետներ և մասնագետներ` հարակից |214 |
|_______|_______________________________________________________|____|
|2) |Մասնագետներ` կենսաբանական գիտությունների և |22 |
| |առողջապահության բնագավառների | |
|_______|_______________________________________________________|____|
|ա. |Մասնագետներ` կենսաբանական և գյուղատնտեսական |221 |
| |գիտությունների բնագավառների | |
|_______|_______________________________________________________|____|
|բ. |Մասնագետներ` առողջապահության բնագավառի (բացառությամբ |222 |
| |բժշկական խնամքի և մանկաբարձության) | |
|_______|_______________________________________________________|____|
|գ. |Մասնագետներ` բժշկական խնամքի և մանկաբարձության |223 |
|_______|_______________________________________________________|____|
|3) |Մասնագետներ` կրթության բնագավառի |23 |
|_______|_______________________________________________________|____|
|ա. |Դասավանդողներ` համալսարանների, քոլեջների, |231 |
| |արհեստագործական ուսումնարանների և այլ կրթական | |
| |հաստատությունների | |
|_______|_______________________________________________________|____|
|բ. |Մանկավարժներ` հանրակրթական ուսումնական |232 |
| |հաստատությունների | |
|_______|_______________________________________________________|____|
|գ. |Մանկավարժներ` նախադպրոցական և հանրակրթական (տարրական |233 |
| |ընդհանուր) ուսումնական հաստատությունների | |
|_______|_______________________________________________________|____|
|դ. |Մանկավարժներ` հատուկ կրթության բնագավառի |234 |
|_______|_______________________________________________________|____|
|ե. |Մասնագետներ` այլ, կրթության բնագավառի |235 |
|_______|_______________________________________________________|____|
|4) |Մասնագետներ` ֆինանսատնտեսական, իրավունքի, հասարակական |24 |
| |գիտությունների, մշակույթի և այլ բնագավառների | |
|_______|_______________________________________________________|____|
|ա. |Մասնագետներ` ձեռնարկատիրական գործունեության և |241 |
| |կադրերի | |
|_______|_______________________________________________________|____|
|բ. |Մասնագետներ` իրավունքի բնագավառի |242 |
|_______|_______________________________________________________|____|
|գ. |Մասնագետներ` տեղեկատվության և հարակից |243 |
| |մասնագիտությունների բնագավառների | |
|_______|_______________________________________________________|____|
|դ. |Մասնագետներ` հասարակական և հարակից գիտությունների |244 |
| |բնագավառների | |
|_______|_______________________________________________________|____|
|ե. |Գործիչներ` գրականության և արվեստի |245 |
|_______|_______________________________________________________|____|
|զ. |Գործիչներ` կրոնական |246 |
|_______|_______________________________________________________|____|
|3. |Մասնագետներ` միջին որակավորման |3 |
|_______|_______________________________________________________|____|
|1) |Մասնագետներ` ֆիզիկայի և ճարտարագիտության |31 |
| |բնագավառների | |
|_______|_______________________________________________________|____|
|ա. |Տեխնիկներ` ֆիզիկայի և ճարտարագիտության բնագավառների |311 |
|_______|_______________________________________________________|____|
|բ. |Աշխատողներ` օժանդակ, համակարգչային սարքավորումների |312 |
| |սպասարկման | |
|_______|_______________________________________________________|____|
|գ. |Տեխնիկներ և օպերատորներ` օպտիկական և էլեկտրոնային |313 |
| |սարքավորումների | |
|_______|_______________________________________________________|____|
|դ. |Հսկիչներ և տեխնիկ-մասնագետներ` նավերի և օդանավերի |314 |
|_______|_______________________________________________________|____|
|ե. |Տեսուչներ և որակի հսկիչներ` շինարարության, հրշեջ |315 |
| |ծառայության, տրանսպորտային միջոցների, արտադրական | |
| |գործընթացների, արտադրանքի արտադրության և | |
| |ծառայությունների մատուցման | |
|_______|_______________________________________________________|____|
|2) |Մասնագետներ (օժանդակ անձնակազմ)` բնական |32 |
| |գիտությունների և առողջապահության բնագավառների | |
|_______|_______________________________________________________|____|
|ա. |Մասնագետներ` բնական գիտությունների բնագավառի |321 |
|_______|_______________________________________________________|____|
|բ. |Աշխատողներ (օժանդակ անձնակազմ)` միջին բժշկական |322 |
| |անձնակազմի (բացառությամբ բժշկական խնամքի և | |
| |մանկաբարձության) | |
|_______|_______________________________________________________|____|
|գ. |Աշխատողներ (օժանդակ անձնակազմ)` բժշկական խնամքի և |323 |
| |մանկաբարձության | |
|_______|_______________________________________________________|____|
|դ. |Բուժարարներ և բուժողներ` ոչ ավանդական բժշկության |324 |
|_______|_______________________________________________________|____|
|3) |Մասնագետներ` կրթության բնագավառի |33 |
|_______|_______________________________________________________|____|
|ա. |Մանկավարժներ` տարրական կրթության |331 |
|_______|_______________________________________________________|____|
|բ. |Մանկավարժներ` նախադպրոցական դաստիարակության և |332 |
| |կրթության | |
|_______|_______________________________________________________|____|
|գ. |Մանկավարժներ` հատուկ կրթության |333 |
|_______|_______________________________________________________|____|
|դ. |Դասավանդողներ` փոխադրամիջոցների ղեկավարում ուսուցանող |334 |
|_______|_______________________________________________________|____|
|4) |Աշխատողներ` ֆինանսատնտեսական, վարչական և սոցիալական |34 |
| |բնագավառների | |
|_______|_______________________________________________________|____|
|ա. |Աշխատողներ` ֆինանսների և առևտրի բնագավառների |341 |
|_______|_______________________________________________________|____|
|բ. |Գործակալներ` առևտրական-առևտրային ծառայությունների |342 |
|_______|_______________________________________________________|____|
|գ. |Աշխատողներ` վարչակառավարչական |343 |
|_______|_______________________________________________________|____|
|դ. |Աշխատողներ` պետական ծառայությունների |344 |
|_______|_______________________________________________________|____|
|ե. |Աշխատակիցներ` ոստիկանության, և խուզարկուներ |345 |
|_______|_______________________________________________________|____|
|զ. |Աշխատողներ` սոցիալական ոլորտի |346 |
|_______|_______________________________________________________|____|
|է. |Աշխատողներ` արվեստի, զվարճությունների և մարզական |347 |
| |բնագավառների | |
|_______|_______________________________________________________|____|
|ը. |Աշխատողներ` օժանդակ, կրոնական կազմակերպությունների, |348 |
| |հոգևոր աստիճան չունեցող | |
|_______|_______________________________________________________|____|
|4. |Ծառայողներ` գրասենյակների |4 |
|_______|_______________________________________________________|____|
|1) |Ծառայողներ` գրասենյակների |41 |
|_______|_______________________________________________________|____|
|ա. |Օպերատորներ` ստեղնային մեքենաների, և քարտուղարներ |411 |
|_______|_______________________________________________________|____|
|բ. |Ծառայողներ` թվային տեղեկատվություն մշակող |412 |
|_______|_______________________________________________________|____|
|գ. |Ծառայողներ` զբաղված նյութեր և տրանսպորտ հաշվառելով |413 |
|_______|_______________________________________________________|____|
|դ. |Աշխատողներ` գրադարանների, փոստային և այլ |414 |
| |ծառայությունների | |
|_______|_______________________________________________________|____|
|ե. |Ծառայողներ` այլ, գրասենյակների |419 |
|_______|_______________________________________________________|____|
|2) |Ծառայողներ` սպասարկման ոլորտի |42 |
|_______|_______________________________________________________|____|
|ա. |Գանձապահներ և աշխատողներ` հարակից զբաղմունքների |421 |
|_______|_______________________________________________________|____|
|բ. |Ծառայողներ` զբաղված հաճախորդների իրազեկմամբ |422 |
|_______|_______________________________________________________|____|
|5. |Աշխատողներ` սպասարկման ոլորտի, բնակարանային կոմունալ |5 |
| |տնտեսությունների և առևտրի կազմակերպությունների | |
|_______|_______________________________________________________|____|
|1) |Աշխատողներ` անհատական ծառայություններ մատուցող, և |51 |
| |աշխատողներ` քաղաքացիների և սեփականության | |
| |պաշտպանության կազմակերպությունների | |
|_______|_______________________________________________________|____|
|ա. |Սպասարկողներ` ճամփորդությունների ընթացքում և |511 |
| |հասարակական տրանսպորտում, աշխատողներ` հարակից | |
| |զբաղմունքների | |
|_______|_______________________________________________________|____|
|բ. |Սպասարկողներ` տնային տնտեսության վարման |512 |
| |ծառայություններ մատուցող, և աշխատողներ` հանրային | |
| |սննդի կազմակերպությունների | |
|_______|_______________________________________________________|____|
|գ. |Աշխատողներ` անհատական ծառայություններ մատուցող, և |513 |
| |աշխատողներ` հարակից զբաղմունքների | |
|_______|_______________________________________________________|____|
|դ. |Աշխատողներ` այլ, անհատական ծառայություններ մատուցող |514 |
|_______|_______________________________________________________|____|
|ե. |Աստղագուշակներ, գուշակներ և աշխատողներ` հարակից |515 |
| |զբաղմունքների | |
|_______|_______________________________________________________|____|
|զ. |Աշխատողներ` քաղաքացիների և սեփականության |516 |
| |պաշտպանության ծառայությունների | |
|_______|_______________________________________________________|____|
|2) |Վաճառողներ, ցուցադրողներ` ապրանքների և հագուստի, |52 |
| |բնորդներ | |
|_______|_______________________________________________________|____|
|ա. |Մանեկեններ և կենդանի այլ բնօրինակներ |521 |
|_______|_______________________________________________________|____|
|բ. |Վաճառողներ` խանութների, և ցուցադրողներ` ապրանքների |522 |
|_______|_______________________________________________________|____|
|գ. |Վաճառողներ` տաղավարների և շուկաների |523 |
|_______|_______________________________________________________|____|
|3) |Աշխատողներ` բնակարանային-կոմունալ |53 |
| |կազմակերպությունների | |
|_______|_______________________________________________________|____|
|ա. |Աշխատողներ` քաղաքների և բնակավայրերի գազի |531 |
| |մատակարարման կազմակերպությունների | |
|_______|_______________________________________________________|____|
|բ. |Աշխատողներ` ջրմուղ-կոյուղու կազմակերպությունների |532 |
|_______|_______________________________________________________|____|
|գ. |Աշխատողներ` կանաչապատման կազմակերպությունների |533 |
|_______|_______________________________________________________|____|
|դ. |Աշխատողներ` էներգամատակարարման կազմակերպությունների |534 |
|_______|_______________________________________________________|____|
|6. |Աշխատողներ` որակավորված, գյուղատնտեսական, անտառային, |6 |
| |որսորդական, ձկնաբուծական և ձկնորսական | |
| |կազմակերպությունների | |
|_______|_______________________________________________________|____|
|1) |Աշխատողներ` շուկայական կողմնորոշում ունեցող` |61 |
| |գյուղատնտեսական, անտառային, որսորդական, ձկնաբուծական | |
| |և ձկնորսական կազմակերպությունների | |
|_______|_______________________________________________________|____|
|ա. |Արտադրողներ` շուկայական կողմնորոշում ունեցող, |611 |
| |բանջարանոցային, պտղատու և դաշտային մշակաբույսեր | |
| |արտադրող կազմակերպությունների | |
|_______|_______________________________________________________|____|
|բ. |Արտադրողներ` շուկայական կողմնորոշում ունեցող, |612 |
| |անասնապահական ապրանքներ արտադրող | |
| |կազմակերպությունների | |
|_______|_______________________________________________________|____|
|գ. |Արտադրողներ` շուկայական կողմնորոշում ունեցող, |613 |
| |գյուղատնտեսական մշակաբույսեր արտադրող | |
| |կազմակերպությունների, և անասնաբույծներ | |
|_______|_______________________________________________________|____|
|դ. |Աշխատողներ` շուկայական կողմնորոշում ունեցող, |614 |
| |անտառային և փայտամթերման կազմակերպությունների, և | |
| |աշխատողներ` հարակից զբաղմունքների | |
|_______|_______________________________________________________|____|
|ե. |Աշխատողներ` շուկայական կողմնորոշում ունեցող, |615 |
| |ձկնաբուծական և ձկնորսական կազմակերպությունների, | |
| |որսորդ-հրաձիգներ և որսորդ-թակարդ դնողներ | |
|_______|_______________________________________________________|____|
|2) |Աշխատողներ` անձնական սպառման համար, գյուղատնտեսական, |62 |
| |անտառային, որսորդական, ձկնաբուծական և ձկնորսական | |
| |ապրանքներ արտադրող | |
|_______|_______________________________________________________|____|
|ա. |Աշխատողներ` անձնական սպառման համար, գյուղատնտեսական, |621 |
| |անտառային, որսորդական ձկնաբուծական և ձկնորսական | |
| |ապրանքներ արտադրող | |
|_______|_______________________________________________________|____|
|7. |Բանվորներ` որակավորված, արդյունաբերական |7 |
| |կազմակերպությունների, գեղարվեստական արհեստների, | |
| |շինարարության, տրանսպորտի, կապի, երկրաբանության և | |
| |ընդերքի հետախուզման | |
|_______|_______________________________________________________|____|
|1) |Բանվորներ` լեռնային, լեռնահիմնական, շինտեղակայման |71 |
| |և շինվերանորոգման աշխատանքների | |
|_______|_______________________________________________________|____|
|ա. |Լեռնագործներ, բանվորներ` ստորգետնյա և բաց եղանակներով |711 |
| |օգտակար հանածոների արդյունահանման, պայթեցնողներ, | |
| |քարտաշներ, քար մշակողներ և մասնագետներ` հարակից | |
| |զբաղմունքների | |
|_______|_______________________________________________________|____|
|բ. |Շինարար - տեղակայողներ և մասնագետներ` հարակից |712 |
| |զբաղմունքների | |
|_______|_______________________________________________________|____|
|գ. |Բանվոր-հարդարողներ` շինարարական և շինվերանորոգման |713 |
| |աշխատանքների, և մասնագետներ` հարակից զբաղմունքների | |
|_______|_______________________________________________________|____|
|դ. |Ներկարարներ, բանվորներ` շենքերի և շինությունների |714 |
| |մակերևույթների մաքրման ու հարդարման, մասնագետներ` | |
| |հարակից զբաղմունքների | |
|_______|_______________________________________________________|____|
|ե. |Բանվորներ` հանքահորերի (հանքերի), բացահանքերի |715 |
| |(կտրվածքների), թունելների և հատուկ | |
| |նշանակության ստորգետնյա կառույցների շինարարության | |
|_______|_______________________________________________________|____|
|2) |Բանվորներ` մետաղամշակման և մեքենաշինական |72 |
| |արդյունաբերության | |
|_______|_______________________________________________________|____|
|ա. |Կաղապարողներ, եռակցողներ, դարբիններ, գրտնակողներ, |721 |
| |նախապատրաստողներ` կառուցվածքային (կոնստրուկցիոն) | |
| |մետաղի, և մասնագետներ` հարակից զբաղմունքների | |
|_______|_______________________________________________________|____|
|բ. |Գործիքագործ - փականագործներ, հաստոցավարներ, |722 |
| |կարգաբերողներ և մասնագետներ` հարակից զբաղմունքների | |
|_______|_______________________________________________________|____|
|գ. |Մեքենագետներ` սարքավորումների, փականագործ-հավաքողներ |723 |
| |և փականագործ-նորոգողներ | |
|_______|_______________________________________________________|____|
|դ. |Փականագործ-հավաքողներ` էլեկտրական, |724 |
| |էլեկտրամեխանիկական և ռադիոէլեկտրոնային սարքերի | |
|_______|_______________________________________________________|____|
|ե. |Բանվորներ` արծնապատման, մետաղապատման և ներկման |725 |
|_______|_______________________________________________________|____|
|զ. |Բանվորներ` օպտիկամեխանիկական արտադրության և հատուկ |726 |
| |արտադրությունների | |
|_______|_______________________________________________________|____|
|է. |Բանվորներ` հղկանյութերի, սինթետիկ ալմաստների, |727 |
| |գերկարծր նյութերի և դրանցից պատրաստվող | |
| |արտադրատեսակների և բնական ալմաստների արտադրության | |
|_______|_______________________________________________________|____|
|ը. |Բանվորներ` մեքենաշինական և մետաղամշակման |728 |
| |արդյունաբերության | |
| |այլ արտադրությունների | |
|_______|_______________________________________________________|____|
|3) |Բանվորներ` ճշգրիտ գործիքների և սարքերի |73 |
| |պատրաստման, գեղարվեստական արհեստների և | |
| |գեղարվեստական արդյունաբերության այլ տեսակների | |
| |արտադրությունների, բանվորներ` պոլիգրաֆիկական | |
| |արտադրության | |
|_______|_______________________________________________________|____|
|ա. |Բանվորներ` մետաղի և համանման այլ նյութերի վրա ճշգրիտ |731 |
| |աշխատանքների | |
|_______|_______________________________________________________|____|
|բ. |Բրուտներ, մամլողներ, կաղապարողներ` ապակուց, խեցուց, |732 |
| |ճենապակուց և այլ նյութերից պատրաստված | |
| |արտադրատեսակների, բանվորներ` հարակից | |
| |մասնագիտությունների | |
|_______|_______________________________________________________|____|
|գ. |Բանվորներ` գեղարվեստական արհեստների և գեղարվեստական |733 |
| |արդյունաբերության այլ տեսակների արտադրությունների, | |
| |բանվորներ` մետաղից, փայտից, մանածագործվածքից և այլ | |
| |նյութերից արտադրատեսակների պատրաստման և | |
| |վերականգնման | |
|_______|_______________________________________________________|____|
|դ. |Բանվորներ` գրահրատարակչական արտադրության |734 |
|_______|_______________________________________________________|____|
|4) |Բանվորներ` այլ մասնագիտությունների, արդյունաբերական |74 |
| |կազմակերպությունների | |
|_______|_______________________________________________________|____|
|ա. |Բանվորներ` սննդի արդյունաբերության |741 |
|_______|_______________________________________________________|____|
|բ. |Բանվորներ` փայտամշակման արդյունաբերության |742 |
|_______|_______________________________________________________|____|
|գ. |Բանվորներ` մանածագործական արդյունաբերության |743 |
|_______|_______________________________________________________|____|
|դ. |Մորթեգործներ, կաշեգործներ և կոշկակարներ |744 |
|_______|_______________________________________________________|____|
|ե. |Բանվորներ` շինարարական նյութերի արդյունաբերության |745 |
|_______|_______________________________________________________|____|
|զ. |Բանվորներ` խաղալիքների և ուսումնադիտողական |746 |
| |պիտույքների արտադրության | |
|_______|_______________________________________________________|____|
|5) |Բանվորներ` տրանսպորտի և կապի բնագավառների |75 |
|_______|_______________________________________________________|____|
|ա. |Բանվորներ` տրանսպորտի բնագավառի |751 |
|_______|_______________________________________________________|____|
|բ. |Բանվորներ` կապի բնագավառի |752 |
|_______|_______________________________________________________|____|
|6) |Բանվորներ` երկրաբանության և ընդերքի հետախուզման |76 |
|_______|_______________________________________________________|____|
|ա. |Բանվորներ` երկրաբանահետախուզական աշխատանքների |761 |
|_______|_______________________________________________________|____|
|բ. |Բանվորներ` տեղագրական - երկրաբաշխական աշխատանքների |762 |
|_______|_______________________________________________________|____|
-------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում