041.0577.200614
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 հունիսի 2014 թվականի N 577-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1247-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի դեկտեմբերի 23-ի «Մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար ներկայացված հայտը գնահատող և ազատ տնտեսական գոտում շահագործողներին թույլտվություն տրամադրող` մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 1247-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2014 թվականի հունիսի 20-ի
N 577-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թվականի դեկտեմբերի 23-ի
N 1247-Ա որոշման
ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հայաստանի Հանրապետության - միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ
էկոնոմիկայի նախարար
Հայաստանի Հանրապետության
էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի
տեղակալ
Հայաստանի Հանրապետության
նախագահի աշխատակազմի
փորձագիտական-վերլուծական
վարչության պետ
(համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
էկոնոմիկայի նախարարության
աշխատակազմի առևտրի և
շուկաների կարգավորման
վարչության պետ
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարարության
աշխատակազմի արտաքին տնտեսական
գործունեության մոնիթորինգի և
վիճակագրության վարչության պետ
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարարության
աշխատակազմի մաքսային
հսկողության վարչության
պետի տեղակալ
«Զարգացման հայկական
գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր
տնօրեն (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության - միջգերատեսչական հանձնաժողովի
էկոնոմիկայի նախարարության քարտուղար»:
աշխատակազմի ներդրումային
քաղաքականության վարչության պետ