Սեղմել Esc փակելու համար:
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵ ...

 

 

040.0584.130614

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մայիսի 2014 թվականի N 584-Ն

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` պետական ծառայողներին բնակարաններով ապահովելու համար «Միկշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից կառուցապատման իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի հաշվին ընկերությանը 2014 թվականին տրամադրել 800,000.0 հազ. դրամ բյուջետային վարկ, այդ թվում` 2014 թվականի երկրորդ եռամսյակում` 400,000.0 հազ. դրամ և ինն ամսում` 800,000.0 հազ. դրամ, որից` 100,000.0 հազ. դրամը մինչև 2015 թվականի հունվարի 31-ը մարման ժամկետով, իսկ 700,000.0 հազ. դրամը` մինչև 2015 թվականի մայիսի 31-ը մարման ժամկետով, տարեկան 7.0 տոկոս տոկոսադրույքով, որպես վարկի ապահովություն նախատեսելով ընկերության սեփականությունը հանդիսացող` կառուցվող շենքի հողամասի և անավարտ շինարարության առաջնային գրավը:

(1-ին կետը փոփ. 11.12.14 թիվ 1387-Ն, 25.12.14 թիվ 1476-Ն որոշումներ)

i

2. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված վարկի տրամադրման և գրավի մասին պայմանագրեր:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել հսկողություն և այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացում` ընկերության կողմից բյուջետային վարկի մարման կապակցությամբ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ

 

_____________________________

ԻՐՏԵԿ - հավելվածը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.05.2014
N 584-Ն
Որոշում