(ուժը կորցրել է 30.08.02 ՆՀ-1159-Ն հրամանագիր)
i
030.0361.030899
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կազմակերպական կառուցվածքում ստեղծել արտաքին կապերի վարչություն:
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության և կազմակերպական կառուցվածքի մասին» ՆՀ-97 հրամանագրով հաստատված Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի`
i
ա) կանոնադրության 9-րդ կետի չորրորդ պարբերությունը «տնտեսագիտական վարչությունը» բառերից հետո լրացնել «արտաքին կապերի վարչությունը» բառերով.
i
բ) կանոնադրության 16-րդ կետի վեցերորդ պարբերությունը «տնտեսագիտական վարչության» բառերից հետո լրացնել «արտաքին կապերի վարչության» բառերով.
i
գ) կազմակերպական կառուցվածքում «Տնտեսագիտական վարչություն» տողից հետո լրացնել նոր տող` «Արտաքին կապերի վարչություն»:
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և նամակների բաժինը վերակազմակերպել` այն միացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայությանը:
Այդ կապակցությամբ վերոհիշյալ հրամանագրով հաստատված Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի`
ա) կանոնադրության 9-րդ կետի հինգերորդ պարբերությունից հանել «քաղաքացիների ընդունելության և նամակների բաժինը» բառերը.
բ) կազմակերպական կառուցվածքից հանել «Քաղաքացիների ընդունելության և նամակների բաժին» տողը:
3. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին` սույն հրամանագրից ելնելով`
- երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության կանոնադրությունը.
- հինգօրյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի նոր հաստիքացուցակը, կառուցվածքային ստորաբաժանումների ներքին կառուցվածքը և անցկացնել անհրաժեշտ այլ կազմակերպական միջոցառումներ.
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի` աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքները և երաշխիքներն ապահովելու համար:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
3 օգոստոսի 1999 թ.
ՆՀ-361