(ուժը կորցրել է 05.03.98 թիվ 142 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 մարտի 1992 թ. թիվ 146
i
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԱՅԼ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՏԵՍԱԿ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀՈՒՅԹԻ ՀԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 4-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Տնտեսական ու այլ առևտրի գործունեության մի քանի տեսակ իրականացնող ձեռնարկությունները շահութահարկ են վճարում գործունեության առանձին տեսակների համար սահմանված դրույքաչափերով: Այդ նպատակով ըստ գործունեության առանձին տեսակների պետք է տարվի շահույթի հաշվառում: Ըստ որում, նման ձեռնարկությունների կողմից շահութահարկի հաշվառման ժամանակ հաշվեկշռային շահույթը պակասեցվում է հաստատագրված վճարումների ենթակա գործունեության գծով ստացված շահույթի գումարի չափով:
i
2. Ըստ գործունեության առանձին տեսակների շահույթի հաշվարկի բացակայության դեպքում ամբողջ շահույթը, անկախ բյուջեին հասանելիք հաստատագրված գումարից, հարկվում է «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածով սահմանված կարգով:
i
3. Ըստ գործունեության առանձին տեսակների շահույթի ոչ ճիշտ հաշվարկը դիտվում է որպես շահույթի թաքցնում (նվազեցում), որի դեպքում ձեռնարկությունը պատասխանատվություն է կրում սահմանված կարգով: