040.0400.150414
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 ապրիլի 2014 թվականի N 400-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 256-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշմամբ հաստատված` տեխնիկական բնութագրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով և սահմանված առավելագույն գինը գերազանցող գնով ապրանքատեսակ ձեռք բերելու թույլտվություն տալու մասին» N 256-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2014 թվականի ապրիլի 10-ի
N 400-Ա որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2014 թվականի մարտի 13-ի
N 256-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳԻՆԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՆՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿԻ
._____________________________________________________________________.
|NN |Ձեռք բերվող |Չափման |Քանակը|Տեխնիկական բնութագրերը |
|ը/կ|ապրանքի |միավորը| | |
| |անվանումը | | | |
|___|_____________|_______|______|____________________________________|
|1. |Պոլիկարբոնատե|հատ |175920|Նախատեսված է տրանսպորտային միջոցների|
| |քարտ | | |հաշվառման վկայագրերի և վարորդական |
| | | | |իրավունքի վկայականների տպագրման և |
| | | | |քաղաքացիներին հատկացնելու համար, |
| | | | |որոնք անձնավորեցման պլաստիկ քարտ են:|
| | | | |Անձնավորեցման համար պատրաստ ISO ID-1|
| | | | |պետք է համապատասխանի ISO 7810, 10373|
| | | | |և DIN 2859-1 ստանդարտներին և |
| | | | |պատրաստված լինի 100% պոլիկարբոնատից,|
| | | | |ունենա հետևյալ |
| | | | |առանձնահատկությունները` |
| | | | |- լինի բազմաշերտ լամինացվող և |
| | | | |հնարավոր չլինի դելամինացիա. |
| | | | |- կայուն լինի բարձր տևական |
| | | | |ջերմաստիճաններին. |
| | | | |- կայուն լինի ուլտրամանուշակագույն |
| | | | |ճառագայթմանը և այլ արտաքին |
| | | | |գործոններին: |
| | | | |Տպագրության տեսակը պետք է լինի |
| | | | |օֆսետ` դիմերեսը 8, իսկ դարձերեսը 5 |
| | | | |գույներով տպագրված: |
| | | | |Քարտի պաշտպանիչ հատկանիշները պետք է |
| | | | |պարունակեն` |
| | | | |- գիլյոշով պաշտպանված ֆոն. |
| | | | |- ծիածանային տպագրություն (IRIS). |
| | | | |- պոզիտիվ և նեգատիվ մանրատառ. |
| | | | |- ուլտրամանուշակագույն տպագրություն:|
| | | | |Անձնավորեցման դաշտի տվյալները պետք է|
| | | | |տպագրվեն անմիջապես քարտի մակերեսին |
| | | | |(Due diffusion thermal transfer) |
| | | | |տեխնոլոգիայով: |
|___|_____________|_______|______|____________________________________|
|2. |Կինեգրամով |գլանա- |269 |Նախատեսված է տրանսպորտային միջոցների|
| |պաշտպանիչ |փաթեթ | |հաշվառման վկայագրերի և վարորդական |
| |թաղանթ | | |իրավունքի վկայականների անձնավորեցման|
| | | | |համար: Կինեգրամով պաշտպանիչ թաղանթը |
| | | | |(TKO) բարակ, թափանցիկ (<10 սմ)="">10>
| | | | |թաղանթ է, որով լամինացվում է |
| | | | |պոլիկարբոնատե քարտի դիմերեսն |
| | | | |անձնավորեցումից հետո և պաշտպանում |
| | | | |տվյալների կեղծումից: Քարտի վրայից |
| | | | |հանելու դեպքում վնասվում է: |
| | | | |Կինեգրամով պաշտպանիչ թաղանթն ունի |
| | | | |հետևյալ պաշտպանիչ հատկանիշները` |
| | | | |- հորիզոնական և ուղղահայաց գծային |
| | | | |շարժումներ. |
| | | | |- դետալներ, որոնք կփոխեն իրենց դիրքը|
| | | | |կամ չափերը քարտը հորիզոնական կամ |
| | | | |ուղղահայաց առանցքներով բեկելիս. |
| | | | |- փայլուն, խամրած և գունավոր |
| | | | |դինամիկ դետալներ. |
| | | | |- դետալներ, որոնք քարտի անկյունը |
| | | | |բեկելիս, թռիչքային ձևով կփոխեն |
| | | | |կոնտրաստը. |
| | | | |- 300 սմ չափի մանրատառ, որը դինամիկ |
| | | | |կտեղափոխվի քարտը բեկելիս. |
| | | | |- գունավոր մանրատառ (նանոտեքստ) |
| | | | |75 սմ և 15 սմ. |
| | | | |- գաղտնի նկար, որը կարտաբերվի հատուկ|
| | | | |սարքի միջոցով. |
| | | | |- գաղտնի տեքստային տեղեկատվություն: |
|___|_____________|_______|______|____________________________________|
|3. |Թափանցիկ |գլանա- |450 |Նախատեսված է տրանսպորտային միջոցների|
| |պաշտպանիչ |փաթեթ | |հաշվառման վկայագրերի և վարորդական |
| |թաղանթ | | |իրավունքի վկայականների անձնավորեցման|
| | | | |համար: Թափանցիկ պաշտպանիչ թաղանթը |
| | | | |(Overlay Datacard Clear Topcoat) |
| | | | |լամինացվում է քարտի ինչպես |
| | | | |դիմերեսին, այնպես էլ դարձերեսին, |
| | | | |ինչը պաշտպանում է անձնավորեցման |
| | | | |տվյալները և կինեգրամով պաշտպանիչ |
| | | | |թաղանթը: Պատրաստվում է պոլիէսթերից: |
|___|_____________|_______|______|____________________________________|
|4. |Ներկող |տուփ |352 |Նախատեսված է վարորդական իրավունքի |
| |գունավոր | | |վկայականների անձնավորեցման համար: |
| |ժապավեն | | |Վարորդական իրավունքի վկայականների |
| | | | |անձնավորեցման համար անհրաժեշտ բարձր |
| | | | |կետայնության «YMCK-K RIBBON KIT»-ն |
| | | | |անհրաժեշտ է Datacard SP75PLUS տպիչով|
| | | | |երկկողմանի սարքի միջոցով ID-1 |
| | | | |քարտերի երկկողմանի տպագրություն, |
| | | | |չափման միավորը` տուփ, որը |
| | | | |պարունակում է` |
| | | | |- մաքրող քարտ` 86 մմ x 54 մմ |
| | | | |(երկարությունxլայնություն), մաքրումը|
| | | | |կատարվում է ժապավենը փոխելուց. |
| | | | |- մաքրող գլանակ` 63.5 մմ x 25.4 մմ |
| | | | |(երկարություն x արտաքին տրամագիծ), |
| | | | |մաքրումը կատարվում է ժապավենը |
| | | | |փոխելուց: |
|___|_____________|_______|______|____________________________________|
|5. |Ներկող |տուփ |170 |Նախատեսված է տրանսպորտային միջոցների|
| |գունավոր | | |հաշվառման անձնավորեցման համար: |
| |ժապավեն | | |Տեխնիկական հատկանիշ` |
| | | | |- MONOCROM RIBBON KIT երկկողմանի |
| | | | |տպագրությամբ: |
| | | | |Չափման միավորը` տուփ, որը |
| | | | |պարունակում է` |
| | | | |- մաքրող քարտ` 86 մմ x 54 մմ |
| | | | |(երկարություն x լայնություն). |
| | | | |- մաքրող գլանակ` չափսերը` |
| | | | |63.5 մմ x 25.4 մմ |
| | | | |(երկարություն x արտաքին տրամագիծ): |
| | | | |Մեկ տուփը նախատեսված է նվազագույնը |
| | | | |1500 պատկերի համար: |
._____________________________________________________________________.
«: