Սեղմել Esc փակելու համար:
APHANOMYCES ASTACI (ԱՖԱՆՈՄԻՑԻՍ ԱՍՏԱՑԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

APHANOMYCES ASTACI (ԱՖԱՆՈՄԻՑԻՍ ԱՍՏԱՑԻ) ՍՆԿԻ ԶՈՈՍՊՈ ...

 

 

---.0730.260314

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»        03            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ ---------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

2 դեկտեմբերի 2013 թվականի N 730-Ն

 

i

APHANOMYCES ASTACI (ԱՖԱՆՈՄԻՑԻՍ ԱՍՏԱՑԻ) ՍՆԿԻ ԶՈՈՍՊՈՐՆԵՐԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԵՐԿԱՐԱՉԱՆՉ ԽԵՑԳԵՏՆԻ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ կետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Aphanomyces astaci (Աֆանոմիցիս Աստացի) սնկի զոոսպորների ներթափանցման հետևանքով երկարաչանչ խեցգետնի վարակիչ հիվանդության տարածումը կանխելու միջոցառումների իրականացման հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ ԳՆ սննդամթերքի

անվտանգության պետական

ծառայության պետի

2013 թ. դեկտեմբերի 2-ի

թիվ 730-Ն հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ APHANOMYCES ASTACI (ԱՖԱՆՈՄԻՑԻՍ ԱՍՏԱՑԻ) ՍՆԿԻ ԶՈՈՍՊՈՐՆԵՐԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԵՐԿԱՐԱՉԱՆՉ ԽԵՑԳԵՏՆԻ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Խեցգետնի ժանտախտ հիվանդությունը (այսուհետև` Հիվանդություն) վարակիչ հիվանդություն է, որը երկարաչանչ խեցգետնի օրգանիզմում տարածվում է Aphanomyces astaci (Աֆանոմիցիս Աստացի) սնկի զոոսպորների ներթափանցմամբ, որոնք զոոսպորների երկու բեղիկների միջոցով վարակված խեցգետնից անցնում են առողջ խեցգետնին:

2. Վարակը փոխանցելուց հետո զոոսպորն ազատվում է բեղիկներից` խեցգետնի մոտ առաջացնելով ցիստ, որը ներթափանցում է խեցգետնի մաշկի արտաքին հատված:

3. Զոոսպորների կյանքի տևողությունը, առանց խեցգետնի վրա գտնվելու, կազմում է 5 օր, իսկ բեղիկներից ազատման գործընթացը կարող է կրկնվել մինչև երեք անգամ:

4. Վարակված խեցգետինը տեղաշարժվում է օրորվելով, պոչը հիմնականում ներս ծալած, չանչերով հաճախ քորում է աչքերը, որովայնը և վերջույթները: Վարակված խեցգետինը կորցնում է պաշտպանողական ռեֆլեքսը, ցերեկային ժամերին նկատվում է ակտիվություն:

5. Հիմնական ախտանիշներն են` սև կետանշաններ խեցիի, վերջույթների և պոչի հատվածներում, որոնք հետագայում խորանալով առաջացնում են կենսական գործունեության խանգարումներ:

6. Վարակված խեցգետնի մոտ առաջանում է կաթված, անջատվում են վերջույթները, որից հետո խեցգետինը կողաշրջվում է մեջքի վրա և անկում:

7. Հիվանդությունը տարածվում է կենդանի խեցգետնի տեղափոխման, խեցգետնի որսման ցանցերի և այլ պարագաների, ինչպես նաև հիվանդությամբ վարակված ջրի միջոցով:

 

II. ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

8. Հիվանդության տարածումը կանխելու համար սույն բաժնով սահմանված միջոցառումները պետք է իրականացվեն խեցգետին որսացողների, տեղափոխողների, պահեստավորողների, բուծողների և իրացնողների կողմից:

9. Հիվանդության տարածումը կանխելու նպատակով կիրառվում են հետևյալ միջոցները`

1) Հիվանդության օջախներում կարանտինի սահմանում.

2) կենդանի խեցգետնի և ջրի (որտեղ պահվում է կասկածելի կամ հիվանդ խեցգետինը) նմուշառում` լաբորատոր փորձաքննության ներկայացնելու համար.

3) կասկածելի և հիվանդ խեցգետինների, ինչպես նաև Հիվանդությունից անկած խեցգետինների դիակների այրում.

4) ավազանների, հարակից տարածքների, խեցգետնի որսման ցանցերի և այլ պարագաների ախտահանություն:

10. Կարանտինի սահմանումն իրականացվում է կասկածելի կամ հիվանդ խեցգետիններ բուծող, պահպանող և (կամ) իրացնող տնտեսություններում, գոտիներում խեցգետնի, խեցգետնի որսման ցանցերի և այլ պարագաների մուտքը և ելքը արգելելու միջոցով:

11. Կասկածելի և հիվանդ խեցգետինների (այդ թվում` լաբորատոր փորձաքննության արդյունքներով հայտնաբերված), ինչպես նաև Հիվանդությունից անկած խեցգետինների այրումն իրականացվում է ցանկացած եղանակով` բացառելով այրվող զանգվածի տարածումը, որից հետո մոխրացած զանգվածը հողի մեջ հորվում է` մակերևույթը ծածկելով ախտահանիչ նյութով:

12. Ավազանների, հարակից տարածքների, խեցգետնի որսման ցանցերի և այլ պարագաների ախտահանությունն իրականացվում է հետևյալ որևէ միջոցով`

1) ֆորմալինի 4-տոկոսանոց լուծույթում պահում` առնվազն 20 րոպե տևողությամբ.

2) մշակում սպիրտով` սպիրտի լուծույթի հետևյալ բաղադրությամբ` 3 մաս սպիրտ և 1 մաս ջուր.

3) սառեցում ոչ պակաս, քան 1 օր` - 100-ից ցածր ջերմաստիճանում.

4) պահում 5 ժամ տևողությամբ 60-ից 800 ջերմաստիճանում.

5) եռացող ջրում պահում 5 րոպե տևողությամբ.

6) մշակում մալախիտի կանաչով.

7) մշակում հանգած կրի 10-20-տոկոսանոց լուծույթով:

13. Հիվանդությամբ վարակված օջախները թույլատրվում է օգտագործել բռնկումից առնվազն 2 տարի հետո:

 

 

pin
Սննդամթերքի անվտանգ ծառայություն
02.12.2013
N 730-Ն
Հրաման