Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.0363.090414

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 2014 թվականի 363-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և 19-րդ հոդվածի 3-րդ կետին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 1, 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

i

2. Հայաստանի Հանրապետության մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 1,270,700.0 հազ. դրամ, այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին` 119.012.9 հազ. դրամ` համաձայն N 7 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին` 212,000.0 հազ. դրամ` համաձայն N 8 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին` 317,000.0 հազ. դրամ` համաձայն N 9 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին` 124.935.1 հազ. դրամ` համաձայն N 10 հավելվածի.

5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 94.710.0 հազ. դրամ` համաձայն N 11 հավելվածի.

6) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին` 69.547.2 հազ. դրամ` համաձայն N 12 հավելվածի.

7) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 165.206.0 հազ. դրամ` համաձայն N 13 հավելվածի.

8) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին` 38,000.0 հազ. դրամ` համաձայն N 14 հավելվածի.

9) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին` 73.851.8 հազ. դրամ` համաձայն N 15 հավելվածի.

10) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` 56.437.0 հազ. դրամ` համաձայն N 16 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 10.04.14 թիվ 532-Ն, 03.07.14 թիվ 706-Ն, 07.08.14 թիվ 834-Ն, 09.10.14 թիվ 1091-Ն, 06.11.14 թիվ 1253-Ն որոշումներ)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ

 

_____________________________________

i

ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում

 

i

(հավելվածները փոփ. 10.04.14 թիվ 532-Ն, 03.07.14 թիվ 706-Ն, 07.08.14 թիվ 834-Ն, 09.10.14 թիվ 1091-Ն, 06.11.14 թիվ 1253-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.03.2014
N 363-Ն
Որոշում