Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 14 ...

07.03.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.04.2014  -ից մինչեւ   07.03.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 25.12.14 թիվ 1532-Ն որոշում)

i

040.0277.240314

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 փետրվարի 2014 թվականի 277-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի փետրվարի 19-ի N 123-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 2-րդ կետում Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 123-Ն որոշմամբ ավելացված երկու հաստիքային միավորների համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով հատկացնել 3,072.0 հազ. դրամ, այդ թվում` 2014 թվականի առաջին եռամսյակում` 310.0 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 1,231.6 հազ. դրամ, ինն ամսում` 2,153.2 հազ. դրամ և տարում` 3,072.0 հազ. դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի փետրվարի 27-ի

N 277-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.10 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|Չափորոշիչներ         |Ցուցանիշների փոփոխությունը                         |

|                     |(ավելացումները նշված են դրական նշանով)             |

|                     |___________________________________________________|

|                     |ոչ ֆինանսական       |ֆինանսական ցուցանիշներ        |

|                     |ցուցանիշներ         |                              |

|                     |____________________|______________________________|

|                     |առա- |առա- |ինն |տա-|առաջին|առաջին |ինն    |տարի   |

|                     |ջին  |ջին  |ամիս|րի |եռամս-|կիսամ- |ամիս   |       |

|                     |եռամս|կիսամ|    |   |յակ   |յակ    |       |       |

|                     |յակ  |յակ  |    |   |      |       |       |       |

|_________________________________________________________________________|

|ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները       |

|1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային                 |

|ցուցանիշները                                                             |

|_________________________________________________________________________|

|Ծրագրային|Անվանումը                                                      |

|դասիչը   |Արդարադատության ոլորտում քաղաքականության, խորհրդատվության,     |

|         |մոնիթորինգի, գնման և  աջակցության ծառայություններ              |

|_________|                                                               |

|1001|ԱԾ02|Նկարագրությունը                                                |

|    |    |Ոլորտի քաղաքականության, խորհրդատվության, մոնիթորինգի,          |

|    |    |արդարադատության ծրագրերի համակարգման ծառայություններ           |

|_________|_______________________________________________________________|

|Քանակական|Մշակված չէ |X    |X    |X   |X  |0.0   |0.0    |0.0    |0.0    |

|_________|___________|_____|_____|____|___|______|_______|_______|_______|

|Որակական |Մշակված չէ |X    |X    |X   |X  |0.0   |0.0    |0.0    |0.0    |

|_________|___________|_____|_____|____|___|______|_______|_______|_______|

|Ժամկետայ-|Մշակված չէ |X    |X    |X   |X  |0.0   |0.0    |0.0    |0.0    |

|նության  |           |     |     |    |   |      |       |       |       |

|_____________________|_____|_____|____|___|______|_______|_______|_______|

|Մատուցվող ծառայության|     |     |    |   |310.0 |1,231.6|2,153.2|3,072.0|

|վրա կատարվող ծախսը   |     |     |    |   |      |       |       |       |

|(հազ. դրամ)          |     |     |    |   |      |       |       |       |

|_________________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է             |

|քաղաքականության միջոցառումը                                              |

|1001 Պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և  մոնիթորինգի|

|ծրագիր                                                                   |

|_________________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                      |

|Նպաստել ՀՀ արդարադատության նախարարությանը` այլ ծրագրերով նախատեսված      |

|արդյունքների նվաճմանը:                                                   |

|_________________________________________________________________________|

|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)           |

|ՀՀ արդարադատության նախարարություն                                        |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թվականի փետրվարի 27-ի

N 277-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

._____________________________________________________________________.

|Ծրագրային  |Գործա- |Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը  |ՀՀ 2014    |

|դասիչը     |ռական  |                                     |թվականի    |

|           |դասիչը |                                     |պետական    |

|___________|_______|_____________________________________|բյուջե     |

|ծրա-|միջո- |(բաժին/|       Ծառայություններ               |(հազ. դրամ)|

|գիրը|ցառու-|խումբ/ |                                     |(ավելացում-|

|    |մը    |դաս)   |                                     |ները նշված |

|    |      |       |                                     |են դրական  |

|    |      |       |                                     |նշանով)    |

|____|______|_______|_____________________________________|___________|

|1001|ԱԾ02  |       |Արդարադատության ոլորտում             |3,072.0    |

|    |      |       |քաղաքականության, խորհրդատվության,    |           |

|    |      |       |մոնիթորինգի, գնման և  աջակցության    |           |

|    |      |       |ծառայություններ                      |           |

|    |      |       |_____________________________________|           |

|    |      |       |Մատուցվող ծառայության նկարագրությունը|           |

|    |      |       |Ոլորտի քաղաքականության,              |           |

|    |      |       |խորհրդատվության, մոնիթորինգի,        |           |

|    |      |       |արդարադատության ծրագրերի համակարգման |           |

|    |      |       |ծառայություններ                      |           |

|    |      |       |_____________________________________|           |

|    |      |       |Ծառայություն մատուցողի անվանումը     |           |

|    |      |       |ՀՀ արդարադատության նախարարություն    |           |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.02.2014
N 277-Ն
Որոշում