Սեղմել Esc փակելու համար:
ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՀԱՌՈՒԻ ՄԻՋՈՑՈՎ ԷԼԵԿՏՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՀԱՌՈՒԻ ՄԻՋՈՑՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐ ...

11.08.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.12.2014  -ից մինչեւ   11.08.2017  -ը:
 

(ուժը կորցրել է 13.07.17 թիվ 347-Ն որոշում)

i

118.1106.130214

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»        02            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11814081

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

20 դեկտեմբերի 2013 թվականի թիվ 1106-Ն

 

i

ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՀԱՌՈՒԻ ՄԻՋՈՑՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՀԵՏԳՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 839-Ն հրամանի 5.1 կետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մայիսի 23-ի N 450-Ա որոշմամբ ընդունված «Ծրագրի» 2-րդ կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Գանձապետական պահառուի միջոցով էլեկտրոնային համակարգով ՀՀ պետական (գանձապետական) խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի առցանց վաճառքի և հետգնման կազմակերպման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2014 թվականի դեկտեմբերի 10-ից:

 

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2013 թ. դեկտեմբերի 20-ի

N 1106-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՀԱՌՈՒԻ ՄԻՋՈՑՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՀԵՏԳՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Էլեկտրոնային հատուկ համակարգի (այսուհետ` Համակարգ) միջոցով Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի (այսուհետ` պարտատոմսեր) վաճառքը և դրանց հետգնումն իրականացվում է սույն կարգին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1606-Ն որոշմանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 839-Ն հրամանին համապատասխան:

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1606-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 839-Ն հրամանին մեջ օգտագործվող հիմնական հասկացություններին:

3. Ներդրողներին Համակարգը հասանելի է դարձվում դրա մասը կազմող ինտերնետային կայքի` www.GP.minfin.am (այսուհետ` Կայք) միջոցով:

4. Կայքը պարունակում է տեղեկատվական, գործարքների իրականացման և ադմինիստրավորման բաժիններ: Տեղեկատվական բաժինը ներառում է տվյալներ Գանձապետական պահառուի, վաճառքի և հետգնման ենթակա պարտատոմսերի, իրավական ակտերի և ներդրողներին տրամադրվող այլ անհրաժեշտ տեղեկատվություն: Գործարքների իրականացման բաժնի միջոցով ներդրողները կատարում են պարտատոմսերի վաճառքի և/կամ հետգնման գործառնություններ: Ադմինիստրավորման բաժնի միջոցով Գանձապետական պահառուի աշխատանքների կազմակերպման բաժնի աշխատակիցները մուտք են գործում Համակարգ և մուտքագրում են պարտատոմսերի հետ կապված տվյալներ և անհրաժեշտ այլ տեղեկատվություն:

5. Կայքի առաջին (տնային) էջում տեղադրվում են վաճառքի և/կամ հետգնման ենթակա պարտատոմսերի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

1) Վաճառքի ենթակա պարտատոմսերի դեպքում`

ա. պարտատոմսերի թողարկման համարները.

բ. պարտատոմսերի թողարկման ծավալը.

գ. պարտատոմսերի վաճառքի համար առկա ծավալը.

դ. պարտատոմսերի վաճառքի օրվա համար սահմանված գնման գները` 1000 դրամի հաշվարկով.

ե. պարտատոմսերի գնման հայտի համար սահմանված նվազագույն ծավալը.

զ. պարտատոմսերի գնման հայտի համար սահմանված առավելագույն ծավալը.

է. պարտատոմսերի արժեկտրոնների եկամտաբերությունները.

ը. արժեկտրոնների վճարման ամսաթվերը.

թ. հետգնման ամսաթվերը.

ժ. պարտատոմսերի մարման ամսաթվերը:

2) Հետգնման ենթակա պարտատոմսերի դեպքում`

ա. հետգնման ենթակա պարտատոմսերի թողարկման համարները.

բ. հետգնման ամսաթվերը.

գ. պարտատոմսերի մարման ամսաթվերը:

6. Համակարգի միջոցով պարտատոմսեր ձեռք բերելու և/կամ պարտատոմսերի հետգնմանը մասնակցելու համար ներդրողը պետք է ունենա նույնականացման բանալի և գաղտնաբառ:

7. Համակարգի միջոցով պարտատոմսեր ձեռք բերելու և/կամ պարտատոմսերի հետգնմանը մասնակցելու համար ներդրողը պետք է գրանցվի Համակարգում, որի համար ներդրողը Կայքի «Անուն» և «Գաղտնաբառ» դաշտերում մուտքագրում է իր նույնականացման բանալին և գաղտնաբառը:

8. Սույն կարգի 6-րդ կետին համապատասխան Համակարգում գրանցվելուց հետո ներդրողը ստանում է պարտատոմսերի ձեռքբերման հայտ, իսկ պարտատոմսերի հետգնման դեպքում` հետգնման հայտ ձևավորելու իրավունք:

9. Պարտատոմսերի ձեռքբերման և/կամ հետգնման հայտ ձևավորելու համար ներդրողը Կայքի համապատասխան դաշտում ընտրում է տվյալ օրը վաճառքի և/կամ հետգնման համար առկա պարտատոմսի թողարկման համարը` նշելով ձեռք բերվող և/կամ հետգնվող պարտատոմսի ծավալը, ընդ որում` ձեռք բերվող պարտատոմսի ծավալը չի կարող մեծ լինել տվյալ պարտատոմսի` վաճառքի համար առկա ծավալից և համապատասխան հրահանգով մուտքագրում է հայտը Համակարգ:

10. Հայտի Համակարգ մուտքագրվելուց հետո բացվում է պատուհան, որտեղ ներդրողը մուտքագրում է քարտային տվյալները և հաստատում իր կողմից պարտատոմսերի ձեռքբերման համար վճարում կատարելու ցանկությունը:

11. Համակարգում ձեռքբերման և/կամ հետգնման հայտի մուտքագրման պահին ավտոմատ ստուգվում է.

1) ձեռքբերման դեպքում` ներդրողի կողմից ներկայացված ձեռքբերման հայտում նշված պարտատոմսերի ծավալին համապատասխան դրամական միջոցների առկայության փաստը ներդրողի Քարտային հաշվին: Միաժամանակ ստուգում է նաև տվյալ պարտատոմսերի վաճառքի համար առկա ծավալը տվյալ պահին.

2) հետգնման հայտի դեպքում` ներդրողի կողմից ներկայացված հետգնման հայտում նշված պարտատոմսերի ծավալին համապատասխան պարտատոմսերի առկայության փաստը ներդրողի դեպո հաշվին:

12. Եթե սույն կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան ստուգման արդյունքում ներդրողի Քարտային հաշվում բավարար դրամական միջոցների, ինչպես նաև վաճառքի համար առկա պարտատոմսերի բավարար ծավալի առկայության փաստը հաստատվում է, ապա ներդրողի կողմից ներկայացված տվյալ ձեռքբերման հայտը ավտոմատ կերպով բավարարվում է:

13. Եթե սույն կարգի 11-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան ստուգման արդյունքում ներդրողի դեպո հաշվում պարտատոմսերի բավարար ծավալի առկայության փաստը հաստատվում է, ապա ներդրողի կողմից ներկայացված հետգնման տվյալ հայտը ավտոմատ կերպով բավարարվում է: Հետգնման գումարները ներդրողներին վճարվում են սույն Կարգի 20-րդ կետին համապատասխան:

14. Գնման հայտերի բավարարումն իրականացվում է դրանց Համակարգ մուտքագրման ժամանակային առաջնահերթության սկզբունքով:

15. Եթե սույն կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան ստուգման արդյունքում ներդրողի Քարտային հաշվում բավարար դրամական միջոցների առկայության փաստը չի հաստատվում, ապա ձեռքբերման տվյալ հայտի բավարարումն ավտոմատ կերպով մերժվում է: Ձեռքբերման հայտը ավտոմատ կերպով մերժվում է նաև, եթե հայտում նշված պարտատոմսերի ծավալը գերազանցում է տվյալ պարտատոմսի` տվյալ պահին վաճառքի համար առկա ծավալը:

16. Եթե սույն կարգի 11-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան ստուգման արդյունքում ներդրողի դեպո հաշվում պարտատոմսերի բավարար ծավալի առկայության փաստը չի հաստատվում, ապա հետգնման տվյալ հայտի բավարարումն ավտոմատ կերպով մերժվում է:

17. Ներդրողի ձեռքբերման հայտի բավարարման դեպքում իրական ժամանակի ռեժիմում ավտոմատ կերպով իրականացվում են հետևյալ գործողությունները.

1) ձեռք բերված պարտատոմսերի ծավալի չափով նվազեցվում է տվյալ պարտատոմսերի վաճառքի համար առկա ծավալը.

2) համապատասխան դրամական միջոցները տվյալ ներդրողի Քարտային հաշվից փոխանցվում են Թողարկողի համապատասխան դրամական հաշվին.

3) ներդրողի կողմից համապատասխան ծավալով ձեռք բերված պարտատոմսերը Թողարկողի դեպո հաշվից փոխանցվում են տվյալ ներդրողի դեպո հաշվին:

18. Ներդրողի հետգնման հայտի բավարարման դեպքում համապատասխան ծավալով հետգնված պարտատոմսերը տվյալ ներդրողի դեպո հաշվից ավտոմատ կերպով փոխանցվում են Թողարկողի համապատասխան դեպո հաշվին:

19. Ներդրողը Համակարգի միջոցով ձեռք բերված պարտատոմսերի վերաբերյալ տեղեկությունները կարող է ստանալ Կայքի համապատասխան բաժնի միջոցով` էլեկտրոնային եղանակով` սույն Կարգին համապատասխան Համակարգում գրանցվելուց հետո:

20. Արժեկտրոնների, հետգնված և մարված պարտատոմսերի դիմաց գումարների վճարումը ներդրողներին կատարվում է փոխանցումով նրանց այն դրամական հաշվին, որը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 839-Ն հրամանին համապատասխան նշված է Գանձապետական պահառուի հետ կնքված պահառության պայմանագրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

21. Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողի քարտային հաշվում բավարար դրամական միջոցների առկայության փաստի ստուգումը, ինչպես նաև ներդրողի Քարտային հաշվից դրամական միջոցների վճարումները կատարվում են «ԱրՔա» վճարային համակարգի կանոնակարգերի համաձայն:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
20.12.2013
N 1106-Ն
Հրաման