---.0704.240214
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«24» 02 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ -------------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
22 նոյեմբերի 2013 թվականի N 704-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՅԱՑՎԱԾ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՐԱՆՏԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 10-ին մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բուսասանիտարական հսկողության ենթակա արտադրանքի բուսասանիտարական հսկողության արդյունքում կայացված որոշումը հաստատող դրոշմակնիքների ձևերը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բուսասանիտարական հսկողության ենթակա արտադրանքի բուսասանիտարական հսկողության արդյունքում կայացված որոշումը հաստատող դրոշմակնիքների կիրառման կանոնները` համաձայն N 2 հավելվածի.
3) բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) ակտի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հավելված 1
ՀՀ ԳՆ սննդամթերքի
անվտանգության պետական
ծառայության պետի
2013 թվականի նոյեմբերի 22-ի
N 704-Ն հրամանի
ՁԵՎԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՅԱՑՎԱԾ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԻ
ՁԵՎ 1
.__________________________________________________________________.
| ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
| Բուսասանիտարական կարանտին հսկողություն |
| ՀՀ (վերահսկողություն) 01-001 |
| |
| Ներմուծումը թույլատրվում է |
| |
|Առաքման վայրում ենթակա է բուսասանիտարական կարանտին հսկողության |
| (վերահսկողության) |
| |
| Բուսասանիտարական կարանտին հսկողության |
| (վերահսկողության) ակտ |
| ---------------------------թ. N---------------------------- |
| |
|Ծառայության պաշտոնատար անձ ---------------------------------- |
| |
|Ստորագրություն ---------------------- |
| |
.__________________________________________________________________.
ՁԵՎ 2
.__________________________________________________________________.
| ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
| Բուսասանիտարական կարանտին հսկողություն |
| ՀՀ (վերահսկողություն) 01-001 |
| |
| Ներմուծումը արգելվում է |
| |
| Բուսասանիտարական կարանտին հսկողության |
| (վերահսկողության) ակտ |
| |
| ---------------------------թ. N---------------------------- |
| |
|Ծառայության պաշտոնատար անձ ---------------------------------- |
| |
|Ստորագրություն ---------------------- |
| |
.__________________________________________________________________.
ՁԵՎ 3
.__________________________________________________________________.
| ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
| Բուսասանիտարական կարանտին հսկողություն |
| ՀՀ (վերահսկողություն) 01-001 |
| |
| Տարանցիկը թույլատրվում է |
| |
| Բուսասանիտարական կարանտին հսկողության |
| (վերահսկողության) ակտ |
| |
| ---------------------------թ. N---------------------------- |
| |
|Ծառայության պաշտոնատար անձ ---------------------------------- |
| |
|Ստորագրություն ---------------------- |
| |
.__________________________________________________________________.
ՁԵՎ 4
.__________________________________________________________________.
| ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
| Բուսասանիտարական կարանտին հսկողություն |
| ՀՀ (վերահսկողություն) 01-001 |
| |
| Տարանցիկը արգելվում է |

ՁԵՎ 5
.__________________________________________________________________.
| ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
| Բուսասանիտարական կարանտին հսկողություն |
| ՀՀ (վերահսկողություն) 01-001 |
| |
| Թույլատրվում է բաց թողնել առանց իրացման իրավունքի |
| |
| Բուսասանիտարական կարանտին հսկողության |
| (վերահսկողության) ակտ |
| |
| ---------------------------թ. N---------------------------- |
| |
|Ծառայության պաշտոնատար անձ ---------------------------------- |
| |
|Ստորագրություն ---------------------- |
| |
.__________________________________________________________________.
ՁԵՎ 6
.__________________________________________________________________.
| ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
| Բուսասանիտարական կարանտին հսկողություն |
| ՀՀ (վերահսկողություն) 01-001 |
| |
| Թույլատրվում է բաց թողնել |
| |
| Բուսասանիտարական կարանտին հսկողության |
| (վերահսկողության) ակտ |
| |
| ---------------------------թ. N---------------------------- |
| |
|Ծառայության պաշտոնատար անձ ---------------------------------- |
| |
|Ստորագրություն ---------------------- |
| |
.__________________________________________________________________.
ՁԵՎ 7
.__________________________________________________________________.
| ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
| Բուսասանիտարական կարանտին հսկողություն |
| ՀՀ (վերահսկողություն) 01-001 |
| |
| Արգելվում է բաց թողնել |
| |
| Բուսասանիտարական կարանտին հսկողության |
| (վերահսկողության) ակտ |
| |
| ---------------------------թ. N---------------------------- |
| |
|Ծառայության պաշտոնատար անձ ---------------------------------- |
| |
|Ստորագրություն ---------------------- |
| |
.__________________________________________________________________.
Հավելված 2
ՀՀ ԳՆ սննդամթերքի
անվտանգության պետական
ծառայության պետի
2013 թվականի նոյեմբերի 22-ի
N 704-Ն հրամանի
ԿԱՆՈՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՅԱՑՎԱԾ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ
1. Դրոշմակնիքի չափսերն են` 60 մմ x 35 մմ:
2. Բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) դրոշմակնիքների պատրաստման ժամանակ օգտագործվող պայմանական նշանները:
3. Վերևի աջ անկյունում - մարզի/տարածաշրջանի ծածկագիր և բույսերի կարանտին սահմանային հսկիչ կետի (բուսասանիտարական հսկիչ կետի) եռանիշ ծածկագիր, որը առաջնորդվում է մարզի ծածկագրով:
4. Վերևի ձախ անկյունում - Հայաստանի Հանրապետության պայմանական նշանը:
Դրոշմակնիք 1. Ներմուծումը թույլատրվում է - Առաքման վայրում ենթակա է բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) - եթե բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) արդյունքում որոշվել է թույլատրել բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ներմուծումը, ապա Հայաստանի Հանրապետության սահմանի անցակետում դրվում է բուսասանիտարական հավաստագրի և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի վրա:
Դրոշմակնիք 2. Ներմուծումը արգելվում է - եթե բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) արդյունքում որոշվել է արգելել բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ներմուծումը, ապա Հայաստանի Հանրապետության սահմանի անցակետում դրվում է բուսասանիտարական հավաստագրի և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի վրա:
Դրոշմակնիք 3. Տարանցիկը թույլատրվում է - եթե բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) արդյունքում որոշվել է թույլատրել բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների տեղափոխումը, ապա Հայաստանի Հանրապետության սահմանի անցակետում դրվում է բուսասանիտարական հավաստագրի և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի վրա:
Դրոշմակնիք 4. Տարանցիկը արգելվում է - եթե բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) արդյունքում որոշվել է Հայաստանի Հանրապետության տարածքում արգելել բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների մուտքը, ապա Հայաստանի Հանրապետության սահմանի անցակետում դրվում է բուսասանիտարական հավաստագրի և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի վրա:
Դրոշմակնիք 5. Թույլատրվում է բաց թողնել առանց իրացման իրավունքի - այն դեպքում, երբ հարկավոր է իրականացնել բուսասանիտարական կարանտին միջոցառումներ, դրվում է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների մաքսային ձևակերպումների ավարտման վայրում:
Դրոշմակնիք 6. Թույլատրվում է բաց թողնել - եթե համապատասխանում են բուսասանիտարական կարանտին հսկողության պահանջներին, ապա դրվում է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների մաքսային ձևակերպումների (առաքման վայր) ավարտման վայրում:
Դրոշմակնիք 7. Արգելվում է բաց թողնել - եթե չեն համապատասխանում բուսասանիտարական կարանտին հսկողության պահանջներին, ապա դրվում է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների մաքսային ձևակերպումների (առաքման վայր) ավարտման վայրում:
Հավելված 3
ՀՀ ԳՆ սննդամթերքի
անվտանգության պետական
ծառայության պետի
2013 թվականի նոյեմբերի 22-ի
N 704-Ն հրամանի
Ձև
ՀՀ ԳՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ _____________________________________________________________________
(փաստաթուղթ տրամադրող լիազոր մարմնի անվանումը)
ԱԿՏ
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՐԱՆՏԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ)
_____________________________ N ________
(տրման ամսաթիվը)
Իմ` լիազորված պաշտոնատար անձի _______________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________ կողմից,
(պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը)
իրականացվել է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի` __________
_____________________________________________________________________
(բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի անվանումը և
քանակությունը)
և տրանսպորտային միջոցի ____________________________ հսկողություն (զննում)
(տրանսպորտային միջոցի համարը)
ժամանած _________________________________________________________ -ից
(երկրի անվանումը)
ծագումը _____________________________________________________________
(երկրի անվանումը)
բուսասանիտարական հավաստագիր ________________________________________
(բուսասանիտարական հավաստագրի համարը,
տրման ամսաթիվը)
տրված _______________________________________________________________
(երկրի անվանումը)
արտահանող (ուղարկող) ________________________________________________
(կազմակերպության կամ ֆիզիկական անձի անվանումը,
գտնվելու կամ բնակության վայրը)
ներմուծող (ստացող) __________________________________________________
(կազմակերպության կամ ֆիզիկական անձի անվանումը,
գտնվելու կամ բնակության վայրը)
____________________________________________ արդյունքում հաստատվել է
(միջոցառման անվանումը)
_____________________________________________________________________
____________________________________________________________________:
Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներից փորձաքննության համար վերցվել են նմուշներ` ___________________________________________ քանակով:
(համապատասխան չափման միավորներով)
Նմուշի հետ գործողությունները _______________________________________:
Նախատեսվում են հետևյալ բուսասանիտարական կարանտին միջոցառումները.
_____________________________________________________________________
Ակտը կազմվել է բեռան տիրոջ (ներկայացուցչի) ներկայությամբ
___________________ _________________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը, հայրանունը)
Ծառայության պաշտոնատար անձ __________________ ______________________
(ստորագրություն) (անունը, ազգանունը,
հայրանունը)
Կ.Տ.
Ակտի հավելված
__________________ թ. N _________
._____________________________________________________________________.
|Հ/հ|Բուսասանիտարական |Բուսասանիտարական հսկողության|Ընտրված միջին |
| |հսկողության ենթակա|ենթակա ապրանքների խմբաքանակը|նմուշներ |
| |ապրանքների |(համապատասխան չափի միավորով)|_________________|
| |անվանումը | |քանակ|չափի միավոր|
|___|__________________|____________________________|_____|___________|
|___|__________________|____________________________|_____|___________|
|___|__________________|____________________________|_____|___________|
._____________________________________________________________________.
Ծառայության պաշտոնատար անձ ________________ _______________________
(ստորագրություն) (անունը, ազգանունը,
հայրանունը)
Կ.Տ.