Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 14 ...

 

 

040.0203.100314

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 փետրվարի 2014 թվականի N 203-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին, «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետին, 5-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել լրացում` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի ազգային բրենդի և համաշխարհային հանրությանը ներկայացման ու համաշխարհային շուկայում խթանման միջոցառումների ծրագրի մշակման ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2014 թվականին հատկացնել 62.0 մլն դրամ, որից` առաջին եռամսյակում` 62.0 մլն դրամ, առաջին կիսամյակում` 62.0 մլն դրամ, ինն ամսում` 62.0 մլն դրամ, տարում` 62.0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ (այսուհետ` հիմնադրամ) կնքել դրամաշնորհային պայմանագիր` ծրագիրն առանց հայտարարության բանակցային ընթացակարգ կազմակերպելու (ԲԸԱՀ) միջոցով իրականացնելու և ծրագրի իրականացման համար պահանջվող գումարի մնացած մասն այլ աղբյուրներից ապահովելու պայմանով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թվականի փետրվարի 20-ի

N 203-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.11 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

ՄԱՍ Ա: Ռազմավարության ընդհանուր նկարագրությունը

Հայաստանի ազգային բրենդի և համաշխարհային հանրությանը ներկայացման ու համաշխարհային շուկայում խթանման միջոցառումների ծրագրի մշակման ծրագրի իրականացում

 

._________________________________________________________________________.

|Չափորոշիչներ      |Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են    |

|                  |դրական նշանով)                                        |

|                  |______________________________________________________|

|                  |ոչ ֆինանսական      |ֆինանսական ցուցանիշներ            |

|                  |ցուցանիշներ        |                                  |

|                  |___________________|__________________________________|

|                  |առա- |առա|ինն |տարի|առաջին |առաջին  |ինն ամիս|տարի    |

|                  |ջին  |ջին|ամիս|    |եռամս- |կիսամյակ|        |        |

|                  |եռամս|կի-|    |    |յակ    |        |        |        |

|                  |յակ  |սամ|    |    |       |        |        |        |

|                  |     |յակ|    |    |       |        |        |        |

|_________________________________________________________________________|

|ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները       |

|_________________________________________________________________________|

|Ծրագրային|Անվանումը                                                      |

|դասիչը   |Հայաստանի ազգային բրենդի և  համաշխարհային հանրությանը          |

|         |ներկայացման ու համաշխարհային շուկայում խթանման միջոցառումների  |

|         |ծրագրի մշակման ծրագիր                                          |

|_________|                                                               |

|1168|ԱԾ04|Նկարագրությունը                                                |

|    |    |Հայաստանի ազգային բրենդի և  համաշխարհային հանրությանը          |

|    |    |ներկայացման ու համաշխարհային շուկայում խթանման միջոցառումների  |

|    |    |ծրագրի մշակում                                                 |

|_________|_______________________________________________________________|

|Քանակական|Բրենդի  |  1  | 1 |  1 |  1 |   X   |    X   |   X    |   X    |

|         |մշակում |     |   |    |    |       |        |        |        |

|         |և       |     |   |    |    |       |        |        |        |

|         |խթանման |     |   |    |    |       |        |        |        |

|         |ծրագիր  |     |   |    |    |       |        |        |        |

|_________|________|_____|___|____|____|_______|________|________|________|

|Որակական |Մշակված |  X  | X |  X |  X |   X   |    X   |   X    |   X    |

|         |չէ      |     |   |    |    |       |        |        |        |

|_________|________|_____|___|____|____|_______|________|________|________|

|Ժամկետայ-|        |1    |1  |1   |1   |   X   |    X   |   X    |   X    |

|նության  |        |տարի |տա-|տարի|տարի|       |        |        |        |

|         |        |     |րի |    |    |       |        |        |        |

|__________________|_____|___|____|____|_______|________|________|________|

|Մատուցված         |  X  | X |  X |  X |62000.0|62,000.0|62,000.0|62,000.0|

|ծառայության վրա   |     |   |    |    |       |        |        |        |

|կատարվող ծախսը    |     |   |    |    |       |        |        |        |

|(հազ. դրամ)       |     |   |    |    |       |        |        |        |

|_________________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է             |

|քաղաքականության միջոցառումը                                              |

|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ                                        |

|_________________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                      |

|Հայաստանի ազգային բրենդի և  դրա` համաշխարհային հանրությանը ներկայացման ու|

|համաշխարհային շուկայում խթանման միջոցառումների ծրագրի առկայություն       |

|_________________________________________________________________________|

|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)           |

|Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ                               |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.02.2014
N 203-Ն
Որոշում