040.0202.100314
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 փետրվարի 2014 թվականի N 202-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 891-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով բազմաֆունկցիոնալ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով վիճակահանության կազմակերպման, անցկացման, պարգևավճարների տրամադրման կարգն ու հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 891-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Վիճակահանությունն անցկացվում է դրա համար նախատեսված համապատասխան թափանցիկ սարքի կիրառման միջոցով, որի մեջ պետք է լինեն 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 թվերով համարակալում ունեցող անթափանց գնդեր` յուրաքանչյուրից ութական հատ: Սարքի միջոցով գնդերի խառնման արդյունքում սարքից հերթով պատահականորեն դուրս են գալիս թվով ութ գունդ, որոնք առանձնացվում և ցուցադրվում են` բարձրաձայն հայտարարելով գնդերի վրա արտացոլված թվերը: Սարքից դուրս եկած ութ գնդերը դասավորվում են առավել տեսանելի վայրում` ըստ դրանց դուրս գալու հաջորդական հերթականության:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և կիրառվում է 2013 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ