040.0155.240214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 փետրվարի 2014 թվականի N 155-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացում` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի տարածքում Աղստև գետի ձախափնյա ափապաշտպան հենապատի վերականգնման հետազոտանախագծային և շինարարական աշխատանքների ֆինանսավորման նպատակով «ԴԻՍ ՓՐՈՓԵՐԹԻՍ» բարեգործական հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2014 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 250,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը «ԴԻՍ ՓՐՈՓԵՐԹԻՍ» բարեգործական հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2014 թվականի փետրվարի 13-ի
N 155-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.14 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
._________________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են |
| |դրական նշանով) |
| |_____________________________________________________|
| |ոչ ֆինանսական |ֆինանսական ցուցանիշներ |
| |ցուցանիշներ | |
| |_________________|___________________________________|
| |առա- |առա|ինն|տա-|առաջին |առաջին |ինն ամիս|տարի |
| |ջին |ջին|ա- |րի |եռամսյակ|կիսամյակ| | |
| |եռամս|կի-|մ | | | | | |
| |յակ |սամ|ի | | | | | |
| | |յակ|ս | | | | | |
|_________________________________________________________________________|
|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության |
|միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները |
|1. Քաղաքականության միջոցառումներ |
|1.6. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ |
|_________________________________________________________________________|
|Ծրագրային|Անվանումը |
|դասիչը |Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և |
| |ինժեներական կառուցվածքների վերականգնում |
|_________| |
|1179|ԱՁ02|Նկարագրությունը |
| | |ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի տարածքում Աղստև |
| | |գետի ձախափնյա ափապաշտպան հենապատի վերականգնման |
| | |հետազոտանախագծային և շինարարական աշխատանքներ |
|_________|_______________________________________________________________|
|Քանակական|Մշակված | | | | | | | | |
| |չէ | | | | | | | | |
|_________|_________|_____|___|___|___|________|________|________|________|
|Որակական |Մշակված | | | | | | | | |
| |չէ | | | | | | | | |
|___________________|_____|___|___|___|________|________|________|________|
|Տվյալ տարվա ՀՀ | x | x | x | x |250000.0|250000.0|250000.0|250000.0|
|պետական բյուջեից | | | | | | | | |
|ակտիվի ձեռքբերման, | | | | | | | | |
|կառուցման կամ | | | | | | | | |
|հիմնանորոգման վրա | | | | | | | | |
|կատարվող ծախսերը | | | | | | | | |
|(հազ. դրամ) | | | | | | | | |
|___________________|_____|___|___|___|________|________|________|________|
|Ակտիվի ընդհանուր | x | x | x | x | | | | |
|արժեքը (հազ. դրամ) | | | | | | | | |
|___________________|_____|___|___|___|________|________|________|________|
|Տվյալ բյուջետային | x | x | x | x | | | | |
|տարվան նախորդող | | | | | | | | |
|բյուջետային | | | | | | | | |
|տարիների ընթացքում | | | | | | | | |
|ակտիվի վրա կատարված| | | | | | | | |
|ծախսերը (հազ. դրամ)| | | | | | | | |
|_________________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|1179 Հողերի բարելավման միջոցառումներ |
|_________________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Հողօգտագործումից ստացվող արդյունքի բարելավում և (կամ) այդ բնագավառում |
|կորուստների նվազեցում |
._________________________________________________________________________.