040.0124.180214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունվարի 2014 թվականի N 124-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել լրացում` համաձայն հավելվածի:
2. Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի անկախ տնտեսագիտական փորձաքննության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2014 թվականին հատկացնել 8.4 մլն դրամ, որից` առաջին եռամսյակում` 8.4 մլն դրամ, առաջին կիսամյակում` 8.4 մլն դրամ, ինն ամսում` 8.4 մլն դրամ, տարում` 8.4 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի անկախ տնտեսագիտական փորձաքննության իրականացման նպատակով «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) հետ կնքել դրամաշնորհային պայմանագիր:
4. Հիմնադրամին` անկախ տնտեսագիտական փորձաքննության ծառայության մատուցման նպատակով պայմանագիր կնքել «Գրանթ Թորոնթոն» փակ բաժնետիրական ընկերության հետ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2014 թվականի հունվարի 30-ի
N 124-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.11 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
ՄԱՍ Ա: ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման
համալիր ծրագրի անկախ տնտեսագիտական փորձաքննության իրականացման նպատակով
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2014 թվականին
գումար հատկացնելու վերաբերյալ
ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
._________________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են |
| |դրական նշանով) |
| |_____________________________________________________|
| |ֆինանսական |ոչ ֆինանսական ցուցանիշներ |
| |ցուցանիշներ | |
| |__________________|__________________________________|
| |առա- |առա|ինն |տա-|առաջին |առաջին |ինն ամիս|տարի |
| |ջին |ջին|ամիս|րի |եռամսյակ|կիսամյակ| | |
| |եռամս|կի-| | | | | | |
| |յակ |սամ| | | | | | |
| | |յակ| | | | | | |
|_________________________________________________________________________|
|Ծրագրային|Անվանումը |
|դասիչը |Անկախ տնտեսագիտական փորձաքննության իրականացման ապահովում |
|_________| |
|1168|ԱԾ03|Նկարագրությունը |
| | |Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության |
| | |զարգացման համալիր ծրագրի անկախ տնտեսագիտական փորձաքննության |
| | |իրականացման ապահովում |
|_________|_______________________________________________________________|
|Քանակական|Մշակված | | | | | X | X | X | X |
| |չէ | | | | | | | | |
|_________|_________|_____|___|____|___|________|________|________|_______|
|Որակական |Մշակված | X | X | X | X | 0.0| 0.0| 0.0| 0.0|
| |չէ | | | | | | | | |
|_________|_________|_____|___|____|___|________|________|________|_______|
|Ժամկետայ-|Մշակված | X | X | X | X | 0.0| 0.0| 0.0| 0.0|
|նության |չէ | | | | | | | | |
|___________________|_____|___|____|___|________|________|________|_______|
|Մատուցված | X | X | X | X | 8.400.0| 8.400.0| 8.400.0|8.400.0|
|ծառայության վրա | | | | | | | | |
|կատարվող ծախսը | | | | | | | | |
|(հազ. դրամ) | | | | | | | | |
|_________________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
|_________________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Ծրագրի համար անկախ տնտեսագիտական փորձաքննության իրականացման ապահովում |
|_________________________________________________________________________|
|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) |
|«Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ |
._________________________________________________________________________.