Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԽՈՒԶՈՂ ՄՐՄՆՋՈՒԿ ՀԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԽՈՒԶՈՂ ՄՐՄՆՋՈՒԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵ ...

 

 

---.0598.261213

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»        12            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ ---------

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

10 հոկտեմբերի 2013 թվականի N 598-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԽՈՒԶՈՂ ՄՐՄՆՋՈՒԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել կենդանիների խուզող մրմնջուկ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման հրահանգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ ԳՆ սննդամթերքի

անվտանգության պետական

ծառայության պետի

2013 թվականի հոկտեմբերի 10-ի

N 598-Ն հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԽՈՒԶՈՂ ՄՐՄՆՋՈՒԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում խուզող մրմնջուկ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների իրականացման գործառույթների մեջ ընդգրկված պետական և տարածքային մարմինների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի համար:

2. Խուզող մրմնջուկը (տրիխոֆիտիան, միկրոսպորիան) - կենդանիների և մարդկանց վարակիչ հիվանդություն է, որը բնութագրվում է մաշկի և նրա ածանցյալների ախտահարմամբ: Հիվանդության հարուցիչները տրիխոֆիտոն, միկրոսպորիում (Tricհօpհytօո, Micrispօrսm) սեռի ախտածին սնկերն են:

3. Խուզող մրմնջուկը ախտորոշում են հիվանդության կլինիկական նշանների, ախտաբանական նյութի լաբորատոր հետազոտության և համաճարակաբանական տվյալների հիման վրա:

 

II. ԽՈՒԶՈՂ ՄՐՄՆՋՈՒԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆՐԸ

 

4. Կենդանիների խուզող մրմնջուկ հիվանդության կանխարգելման նպատակով կենդանիների սեփականատերը, համայնքը սպասարկող անասնաբույժը պարտավոր են խստորեն պահպանել օրենքով սահմանված պահանջները, անասնապահական տնտեսություններում (այսուհետ` տնտեսություն) և արոտավայրերում ապահովել կենդանիների պահպանման պատշաճ պայմանները, թույլ չտալ բնակչությանը պատկանող կենդանիների շփումները այլ կենդանիների հետ:

5. Կենդանիների խուզող մրմնջուկ հիվանդության կանխարգելման և պայքարի միջոցառումները կազմակերպելիս հարկավոր է սահմանել խուզող մրմնջուկի նկատմամբ անապահով կետը և սպառնալիքի տարածքը կամ գոտին:

6. Կենդանիների խուզող մրմնջուկի անապահով կետ են համարում այն բնակավայրերը, համայնքները, մարզերը, տնտեսությունը` շենքերով և նրանց հարակից արոտատեղերով, արոտավայրերով, ջրամբարներով, ինչպես նաև առանձին նրանց հողահատվածները, հանդամասերը և այլ օբյեկտները, որտեղ անկախ ժամանակի վաղեմությունից երբևէ արձանագրվել են կենդանիների խուզող մրմնջուկով հիվանդանալու դեպքեր:

7. Կենդանիների խուզող մրմնջուկի նկատմամբ սպառնալիքի տարածք է համարվում վայրը, համայնքի տարածքը կամ համայնքը կամ մարզը, որտեղ գրանցվել են կենդանիների խուզող մրմնջուկով անապահով կետերը և կենդանիների մոտ առկա է խուզող մրմնջուկ հիվանդության առաջացման սպառնալիք:

8. Կենդանիների խուզող մրմնջուկի անապահով կետի և սպառնալիքի տարածքի սահմանները որոշում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ` Ծառայություն):

9. Կենդանիների խուզող մրմնջուկի նախնական ախտորոշման հաստատումից հետո տվյալ տարածքը, համայնքը կամ տարածաշրջանը կամ մարզը Ծառայության կողմից հայտարարվում է խուզող մրմնջուկի նկատմամբ անապահով, որոշվում են սահմանները և այդ տարածքում սահմանվում է կարանտին, տեղադրվում են շուրջօրյա կարանտինային պահակակետեր:

10. Խուզող մրմնջուկի ախտորոշման հաստատումից հետո սահմանվում է կարանտին «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

11. Խուզող մրմնջուկի կարանտին հայտարարված տարածքում կիրառվում են օրենքով սահմանված արգելքներ ու սահմանափակումներ:

12. Տնտեսության խուզող մրմնջուկի նկատմամբ զգայունակ կենդանիների ամբողջ գլխաքանակը անհրաժեշտ է պարբերաբար (մասնավորապես արոտավայրեր հանելու և մսուրային պահվածքի անցնելու) ենթարկել անասնաբուժական զննման` հիվանդ և հիվանդության մեջ կասկածելի կենդանիներ հայտնաբերելու նպատակով:

13. Խուզող մրմնջուկ հիվանդության կանխարգելման ընդհանուր միջոցառումներից բացի կենդանիներին պատվաստում են:

14. Խոշոր եղջերավոր կենդանիների խուզող մրմնջուկի կանխարգելման նպատակով կիրառում են ՏՖ-130 Կ, ԼՏՖ-130 (ՏՖ-130 Կ, ԼՏՖ-130) պատվաստանյութերը կամ ՏՖ-130 (ՏՖ-130) պատրաստուկը, մորթատու գազանների և ճագարների համար «Մենթովակ» պատվաստանյութը, ձիերի խուզող մրմնջուկի դեպքում` «Ս-Պ-1» պատվաստանյութը:

15. Պատվաստված կենդանիների մոտ վարակամերժությունը առաջանում է պատվաստումից մեկ ամիս անց և պահպանվում է մինչև կյանքի վերջը:

16. Արգելվում է բարձր ջերմությամբ և հղիության վերջին ամիսների ընթացքում գտնվող կենդանիների պատվաստումը, ինչպես նաև երբ տնտեսությունը սուր ընթացող վարակիչ հիվանդությունների նկատմամբ համարվում է անապահով:

17. Խոշոր եղջերավոր կենդանիների խուզող մրմնջուկի նկատմամբ ապահով և կասկածելի տնտեսություններում պատվաստում են`

1) 1 ամսական հասակից սկսած ամբողջ գլխաքանակը.

2) տնտեսություն ներմուծված ամբողջ մատղաշը.

3) արտասահմանից տոհմային և այլ նպատակներով ներմուծված խոշոր եղջերավոր կենդանիների ամբողջ գլխաքանակը անկախ տարիքից:

18. Աղվեսներին իմունիզացնում են մեկ ամսական, իսկ ճագարներին` 45 օրական հասակից: Արտասահմանից տոհմային նպատակով ներմուծված աղվեսներին և ճագարներին իմունիզացնում են անկախ հասակից:

19. Ձիերին իմունիզացնում են 3 ամսական հասակից սկսած: Արտասահմանից տոհմային նպատակով ներուծված ձիերին իմունիզացնում են անկախ հասակից:

20. Կանխարգելիչ միջոցառումների իրականացման դեպքում տվյալ տարածքի տնտեսությունների կենդանիներին պարտադիր պատվաստում են:

 

III. ԽՈՒԶՈՂ ՄՐՄՆՋՈՒԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՊԱՀՈՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

21. Կենդանիների խուզող մրմնջուկ հիվանդության կասկածի դեպքում տնտեսությունը սպասարկող անասնաբույժը առանձնացնում է կենդանիներին, ախտորոշման նպատակով ձեռնարկում է միջոցներ` ախտաբանական նյութը ուղարկում է լաբորատորիա, կլինիկական զննման է ենթարկում տնտեսության մնացած կենդանիներին:

22. Խուզող մրմնջուկի ախտորոշումը համարվում է վերջնական կլինիկական նշանների առկայության և ախտաբանական նյութում միկրոսկոպիկ եղանակով հարուցչի հայտնաբերման, լյումինեսցենտային անալիզի (միկրոսկոպիա) դրական արդյունքների, ախտաբանական նյութից կուլտուրայի անջատման և հարուցչի տարբերակման վրա:

23. Ախտորոշման դեպքում տնտեսության անասնաբույժը անհապաղ ծանուցում է անասնապահական տնտեսության ղեկավարին, Ծառայության մարզային կենտրոնի մասնագետին, միաժամանակ պարզում է հարուցչի տնտեսություն ներթափանցման հնարավոր աղբյուրը և կազմակերպում հիվանդության դեմ պայքարի միջոցառումներ:

24. Ծառայության մարզային կենտրոնի մասնագետը տնտեսության անասնաբույժի հետ համատեղ մշակում է խուզող մրմնջուկ հիվանդությունից առողջացման միջոցառումների պլան և հետագայում իրականացնում է հսկողություն դրանց կատարման նկատմամբ: Պլանը համաձայնեցվում է Ծառայության, տնտեսության ղեկավարի և ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանման հետ: Պլանում նախատեսվում են համապատասխան անասնաբուժասանիտարական, հակահամաճարակային և կազմակերպատնտեսական միջոցառումներ:

25. Խուզող մրմնջուկի նկատմամբ անապահով տնտեսություններում կիրառվում են հետևյալ սահմանափակումները`

1) արգելվում է կենդանիների մուտքն ու ելքը տնտեսությունից, բացառությամբ կենդանիների սպանդի համար նախատեսված դեպքի.

2) արգելվում է տնտեսության ներսում առանց անասնաբույժի թույլատրության կենդանիների վերախմբավորումը.

3) արգելվում է առանց մաքրման, սանիտարական նորոգման և ախտահանության առողջ կենդանիների բնակեցումը այն անասնաշենքերում, որտեղ բնակվել են հիվանդ կենդանիներ:

26. Խուզող մրմնջուկի նկատմամբ անապահով տնտեսությունների ամբողջ գլխաքանակը յուրաքանչյուր 10 օրը մեկ ենթարկում են կլինիկական զննման: Հիվանդության նկատմամբ կասկածելի և հիվանդ կենդանիներին մեկուսացնում են և իմունիզացնում հակատրիխոֆիտային պատվաստանյութի բուժիչ դոզաներով (համաձայն կիրառման հրահանգի), յուրաքանչյուր հիվանդ կենդանիների հայտնաբերման դեպքում անասնագոմը ախտահանում են:

27. Խուզող մրմնջուկի դեմ պատվաստանյութի ներարկումից 10 օր անց կենդանիների հարկադիր սպանդի դեպքում միսը օգտագործվում է ընդհանուր հիմունքներով ներարկման տեղը հեռացնելուց հետո: Պատվաստանյութը ներարկելուց 10 օր անց կենդանիների սպանդը և մսի, կաթի օգտագործումը թույլատրվում է առանց սահմանափակումների:

28. Խուզող մրմնջուկի նկատմամբ անապահով տնտեսությունների անասնագոմի ախտահանություն կատարող անձինք պետք է պահպանեն օրենքով սահմանված պահանջները:

29. Տնտեսությունը խուզող մրմնջուկի նկատմամբ հայտարարվում է ապահով վերջին կլինիկապես հիվանդ կենդանիների առանձնացման, ինչպես նաև անասնաշենքերի վերջնական ախտահանությունից երկու ամիս հետո: Վերջնական ախտահանությունը իրականացվում է 2% ֆորմալդեհիդ և 1% կծու նատրիում պարունակող ֆորմալդեհիդի հիմնային լուծույթով, 10%-անոց տաք ծծմբակարբոլային լուծույթով (իրականացվում է մեկժամյա ընդմիջումներով կրկնակի ցողարկում):

30. Սույն հրահանգի կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Ծառայությունը:

 

 

pin
Սննդամթերքի անվտանգ ծառայություն
10.10.2013
N 598-Ն
Հրաման