040.1474.271213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 դեկտեմբերի 2013 թվականի N 1474-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածի N 11.25 աղյուսակում կատարել լրացում` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 17-ի N 1135-Ն որոշմամբ նախատեսված 2013 թվականի հոկտեմբերի 14-20-ը համերգային ծրագրով հանդես գալու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանած «Սահակեան» երգչախմբի օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից ազատելու արդյունքում չգանձված պետական տուրքի գումարը վճարողների փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը 2013 թվականին հատկացնել 270.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի դեկտեմբերի 26-ի
N 1474-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.25 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
._____________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների փոփոխությունը|
| |(ավելացումները նշված են |
| |դրական նշանով) |
| |__________________________|
| |ոչ ֆինանսական|ֆինանսական |
| |ցուցանիշներ |ցուցանիշներ |
| |_____________|____________|
| | տարի | տարի |
|_____________________________________________________________________|
|ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները |
|1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշներ |
|_____________________________________________________________________|
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը |Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի |
| |հոկտեմբերի 17-ի «Պետական տուրքի գծով արտոնություն |
| |սահմանելու մասին» N 1135-Ն որոշման համաձայն` Հայաստանի |
| |Հանրապետություն ժամանած օտարերկրյա քաղաքացիների մուտքի |
| |արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրք |
| | |
|____________|Նկարագրությունը |
|1001 |ԱԾ18 |Համերգային ծրագրով հանդես գալու նպատակով 2013 թվականի |
| | |հոկտեմբերի 14-20-ը Հայաստանի Հանրապետություն ժամանած |
| | |«Սահակեան» երգչախմբի օտարերկրյա քաղաքացիների մուտքի |
| | |արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրք |
|____________|________________________________________________________|
|Շահառուների |ՀՀ մուտքի արտոնագիր ստացած | 90 | X |
|քանակը |քաղաքացիներ | | |
|____________|_____________________________|_____________|____________|
|Գումարը | | X | 270.0 |
|(հազ. դրամ) | | | |
|__________________________________________|_____________|____________|
|Տրանսֆերտի վճարման հաճախականությունը | X | X |
|_____________________________________________________________________|
|Շահառուների ընտրության չափանիշները |
|Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա քաղաքացիների մուտքի |
|արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրք |
|_____________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
|_____________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|«Սահակեան» երգչախմբի համերգների իրականացում` Հայաստանի |
|Հանրապետությունում |
._____________________________________________________________________.