040.1471.271213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 դեկտեմբերի 2013 թվականի N 1471-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների կեցության և կենսաապահովման ապահովման համար «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը 2013 թվականին հատկացնել 2,540.6 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով):
3. Թույլատրել սույն որոշումից բխող գործարքը կատարել մինչև 2013 թվականի դեկտեմբերի 28-ը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի դեկտեմբերի 26-ի
N 1471-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.42 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
._____________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների փոփոխությունը|
| |(ցուցանիշների |
| |ավելացումները նշված են |
| |դրական նշանով) |
| |__________________________|
| |ոչ ֆինանսական|ֆինանսական |
| |ցուցանիշներ |ցուցանիշներ |
| |_____________|____________|
| | տարի | տարի |
|_____________________________________________________________________|
|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության |
|միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները |
|1. Քաղաքականության միջոցառումներ |
|_____________________________________________________________________|
|1.1 Ծառայու-| |
|թյուններ | |
|____________|________________________________________________________|
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը |Փախստականների կեցության խնդիրների լուծման միջոցառումներ`|
| | |
|____________|Նկարագրությունը |
|1070 |ԱԾ01 |Ապաստան հայցողներին և նրանց ընտանիքներին ժամանակավոր |
| | |կացարանի, սննդի կոմունալ-կենցաղային, իրավաբանական |
| | |խորհրդատվական անվճար ծառայությունների մատուցում |
|____________|________________________________________________________|
|Քանակական |Կացարանում ապրող ապաստան | 38 | |
| |հայցողների թիվը | | |
|____________|_____________________________|_____________|____________|
|Որակական |Կիրառելի չէ | | |
|____________|_____________________________|_____________|____________|
|Ժամկետայնու-|Կիրառելի չէ | | |
|թյան | | | |
|____________|_____________________________|_____________|____________|
|Մատուցվող | | | 2,540.6|
|ծառայության | | | |
|վրա կատարվող| | | |
|ծախսը | | | |
|(հազ. դրամ) | | | |
|_____________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|1070 Ապաստան հայցողներին մատուցվող ծառայություններ և օժանդակություն |
|_____________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Ապաստան հայցողներին և նրանց ընտանիքների համար կեցության բարվոք |
|պայմանների ստեղծում, սննդի և այլ կոմունալ կենցաղային ծառայություններ|
|մատուցում |
|_____________________________________________________________________|
|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) |
|ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության |
|«Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
._____________________________________________________________________.