040.1470.271213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 դեկտեմբերի 2013 թվականի N 1470-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2013 թվականին հատկացնել 12500.0 հազ. դրամ, որից` «Գյումրու մշակույթի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` 6300.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով), և «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` 6200.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով)` կազմակերպությունների ֆինանսական կայունության և շնորհալի երեխաների կրթության և ստեղծագործական ունակությունների ու կարողությունների զարգացման նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մինչև 2013 թվականի դեկտեմբերի 28-ը ներառյալ սույն որոշման 2-րդ կետում նշված 6300.0 հազ. դրամը տրամադրել «Գյումրու մշակույթի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, 6200.0 հազ. դրամը` «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նվիրաբերության պայմանագրերի հիման վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2013 թվականի դեկտեմբերի 26-ի
N 1470-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |Ցուցանիշների |
|ժի|ու|սը|բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական |փոփոխությունը |
|նը|մ | |դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող |(ավելացումները |
| |բ | |ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների |նշված են դրական|
| |ը | |անվանումները |նշանով, իսկ |
| | | | |նվազեցումները` |
| | | | |փակագծերում) |
| | | | |_______________|
| | | | | տարի |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 0.0 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |

|09| | |ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | (12500.0)|
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |03| |Նախնական մասնագիտական (արհեստագործական) | (12500.0)|
| | | |և միջին մասնագիտական կրթություն | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |02|Միջին մասնագիտական կրթություն | (12500.0)|
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |01. Միջին մասնագիտական կրթության գծով | (12500.0)|
| | | |ուսանողական նպաստների տրամադրում | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |ՀՀ կրթության և գիտության նախարարություն | (12500.0)|
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |Այլ նպաստներ բյուջեից | (12500.0)|
|__|__|__|____________________________________________|_______________|
|11| | |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ | 12500.0 |
| | | |ՖՈՆԴԵՐ | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |01| |ՀՀ կառավարության և համայնքների պահուստային | 12500.0|
| | | |ֆոնդ | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |01|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 12500.0|
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 12500.0|
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |ՀՀ կառավարություն | 12500.0|
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2013 թվականի դեկտեմբերի 26-ի
N 1470-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
._____________________________________________________________________.
| |Ցուցանիշների փոփոխությունը|
| |(ավելացումները նշված են |
| |դրական նշանով, իսկ |
| |նվազեցումները` |
| |փակագծերում) |
|__________________________________________|__________________________|
|Չափորոշիչներ |ոչ ֆինանսական|ֆինանսական |
| |ցուցանիշներ |ցուցանիշներ |
| |_____________|____________|
| | տարի | տարի |
._____________________________________________________________________.
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության
միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2. Տրանսֆերտներ
._____________________________________________________________________.
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը | |
|____________|________________________________________________________|
|1045 |ԾՏ11 |Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների |
| | |տրամադրում |
|____________|________________________________________________________|
| |Նկարագրությունը |
| |Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների |
| |տրամադրում |
|____________|________________________________________________________|
|Շահառուների |ՈՒսանողական նպաստ ստացող | (41.0) | |
|քանակը |ուսանողների թիվը | | |
|__________________________________________|_____________|____________|
|Գումարը (հազ. դրամ) | x | (12500.0)|
|__________________________________________|_____________|____________|
|Տրանսֆերտի | | | |
|վճարման | | | |
|հաճախականու-| | | |
|թյունը | | | |
|_____________________________________________________________________|
|Շահառուների ընտրության չափանիշները |

|Միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողներ |

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) | | |
|շրջանակներում իրականացվում է | | |
|քաղաքականության միջոցառումը | | |
|__________________________________________|_____________|____________|
|1045 Նախնական մասնագիտական | | |
|(արհեստագործական) և միջին մասնագիտական | | |
|կրթություն | | |

|Վերջնական արդյունքի նկարագրությունը | | |

|Աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխան տեխնիկական հմտություններ |
|և կարողություններ, ինչպես նաև միջին մասնագիտական որակավորում |
|ունեցող մասնագետների պատրաստում |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը | |
|____________|________________________________________________________|
|1045 |ԾՏ13 |«Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» |
| | |պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական |
| | |կայունության և շնորհալի երեխաների կրթության և |
| | |ստեղծագործական ունակությունների ու կարողությունների |
| | |զարգացման ապահովում |
|____________|________________________________________________________|
| |Նկարագրությունը |
| |«Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» |
| |պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական |
| |կայունության և շնորհալի երեխաների կրթության և |
| |ստեղծագործական ունակությունների ու կարողությունների |
| |զարգացման ապահովում |
|____________|________________________________________________________|
|Շահառուների |Տրանսֆերտ ստացող | 1 | 0.0 |
|քանակը |հաստատությունների քանակը | | |
|__________________________________________|_____________|____________|
|Գումարը (հազ. դրամ) | x | 6200.0 |
|__________________________________________|_____________|____________|
|Տրանսֆերտի | | միանվագ | 0.0 |
|վճարման | | | |
|հաճախականու-| | | |
|թյունը | | | |
|_____________________________________________________________________|
|Շահառուների ընտրության չափանիշները |
|_____________________________________________________________________|
|Միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողներ |
|_____________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) | | |
|շրջանակներում իրականացվում է | | |
|քաղաքականության միջոցառումը | | |
|__________________________________________|_____________|____________|
|1045 Նախնական մասնագիտական | | |
|(արհեստագործական) և միջին մասնագիտական | | |
|կրթություն | | |
|__________________________________________|_____________|____________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը | | |
|_____________________________________________________________________|
|Աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխան տեխնիկական հմտություններ |
|և կարողություններ, ինչպես նաև միջին մասնագիտական որակավորում |
|ունեցող մասնագետների պատրաստում |
|_____________________________________________________________________|
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը |«Գյումրու մշակույթի վարժարան» պետական ոչ առևտրային |
|____________|կազմակերպության ֆինանսական կայունության և շնորհալի |
|1146 |ԾՏ53 |երեխաների կրթության և ստեղծագործական ունակությունների |
| | |ու կարողությունների զարգացման ապահովում |
|____________|________________________________________________________|
| |Նկարագրությունը |
| |«Գյումրու մշակույթի վարժարան» պետական ոչ առևտրային |
| |կազմակերպության ֆինանսական կայունության և շնորհալի |
| |երեխաների կրթության և ստեղծագործական ունակությունների |
| |ու կարողությունների զարգացման ապահովում |
|____________|________________________________________________________|
|Շահառուների |Տրանսֆերտ ստացող | 1 | 0.0 |
|քանակը |հաստատությունների քանակը | | |
|__________________________________________|_____________|____________|
|Գումարը (հազ. դրամ) | x | 6300.0 |
|__________________________________________|_____________|____________|
|Տրանսֆերտի | | միանվագ | 0.0 |
|վճարման | | | |
|հաճախականու-| | | |
|թյունը | | | |
|_____________________________________________________________________|
|Շահառուների ընտրության չափանիշները |
|_____________________________________________________________________|
|«Գյումրու մշակույթի վարժարան» ՊՈԱԿ-ում կրթություն ստացող սովորողներ |
|_____________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) | | |
|շրջանակներում իրականացվում է | | |
|քաղաքականության միջոցառումը | | |
|_____________________________________________________________________|
|1146 Հանրակրթության ծրագիր |
|_____________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|_____________________________________________________________________|
|Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և |
|համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում |