Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1052-Ա ...

 

 

041.1225.261213

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2013 թվականի N 1225-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1052-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 29-ի N 940-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1052-Ա որոշման հավելվածի`

1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «Ա. Գիզիրյան - ՀՀ Շիրակի մարզպետ» բառերը փոխարինել «Ֆ. Ցոլակյան - ՀՀ Շիրակի մարզպետ» բառերով,

բ. «Յ. Վարդանյան - ՀՀ Նախագահի խորհրդական (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Յ. Վարդանյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար» բառերով.

2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Այվազյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ» բառերը փոխարինել «Ս. Մինասյան - ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ» բառերով.

3) «ՈՒսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Լ. Մուրադյան - Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Դեղագործական քիմիա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ս. Հարությունյան - Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Քիմիա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.12.2013
N 1225-Ա
Որոշում