040.1396.171213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 դեկտեմբերի 2013 թվականի N 1396-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2013 թվականին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացնել 68,100.0 հազ. դրամ, որից`
1) 44,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով)` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության համար ավտոմեքենաներ գնելու նպատակով.
2) 15,100.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով)` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության տեղեկատվական-վերլուծական համակարգի հզորացման նպատակով համակարգչային ցանցային սարքավորումներ ձեռք բերելու համար.
3) 9,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության շենքերի և շինությունների նախագծահետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը սույն որոշման 2-րդ կետում նշված գնումներն իրականացնելու է բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2013 թվականի դեկտեմբերի 12-ի
N 1396-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |Ցուցանիշների |
|ժի|ու|սը|բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական |փոփոխությունը |
|նը|մ | |դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող |(ծախսերի |
| |բ | |ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների |ավելացումները |
| |ը | |անվանումները |նշված են դրական|
| | | | |նշանով, իսկ |
| | | | |նվազեցումները` |
| | | | |փակագծերում) |
| | | | |_______________|
| | | | | տարի |
|__|__|__|____________________________________________|_______________|
| 1| 2| 3| 4 | 5 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 0,0 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |որից` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
|07| | |ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ | 81,900.0 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |

| |02| |Արտահիվանդանոցային ծառայություններ | 9,500.0 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |04|Պարաբժշկական ծառայություններ | 9,500.0 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |03. Զորակոչային և նախազորակոչային տարիքի | 9,500.0 |
| | | |անձանց փորձաքննության և բժշկական օգնության | |
| | | |ծառայություններ | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |ՀՀ առողջապահության նախարարություն | 9,500.0 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ | 9,500.0 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |03| |Հիվանդանոցային ծառայություններ | 45,500.0 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |02|Մասնագիտացված հիվանդանոցային ծառայություններ| 45,500.0 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |05. Զորակոչային և նախազորակոչային տարիքի | 45,500.0 |
| | | |անձանց հիվանդանոցային բժշկական օգնություն և | |
| | | |փորձաքննություններ | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |ՀՀ առողջապահության նախարարություն | 45,500.0 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ | 45,500.0 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |06| |Առողջապահություն (այլ դասերին չպատկանող) | 15,000.0 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |01|Առողջապահական հարակից ծառայություններ և | 15,000.0 |
| | | |ծրագրեր | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | | այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |02. Դժվարամատչելի ախտորոշիչ | 15,000.0 |
| | | |հետազոտություններ | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |ՀՀ առողջապահության նախարարություն | 15,000.0 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ | 15,000.0 |
|__|__|__|____________________________________________|_______________|
|07| | |ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ | 11,900.0 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |06| |Առողջապահություն (այլ դասերին չպատկանող) | 11,900.0 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |02|Առողջապահություն (այլ դասերին չպատկանող) | 11,900.0 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |01. Գործադիր իշխանության, պետական կառավարման| 11,900.0 |
| | | |հանրապետական և տարածքային կառավարման | |
| | | |մարմինների պահպանում (նախարարությունների | |
| | | |աշխատակազմերի մասով) | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |ՀՀ առողջապահության նախարարություն | 11,900.0 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ | 11,900.0 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |Շարունակական ծախսեր | 8,600.0 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |Կապի ծառայություններ | 8,600.0 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |ՆՅՈՒԹԵՐ (ԱՊՐԱՆՔՆԵՐ) | 3,300.0 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |Տրանսպորտային նյութեր | 3,300,0 |
|__|__|__|____________________________________________|_______________|
|11| | |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ | 68,100.0 |
| | | |ՖՈՆԴԵՐ | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |01| |ՀՀ կառավարության և համայնքների պահուստային | 68,100.0 |
| | | |ֆոնդ | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |01|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 68,100.0 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 68,100.0 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |ՀՀ կառավարություն | 68,100.0 |
|__|__|__|____________________________________________|_______________|
|10| | |ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ | (150,000.0) |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |09| |Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին | (150,000.0) |
| | | |չպատկանող) | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |02|Սոցիալական պաշտպանությանը տրամադրվող | (150,000.0) |
| | | |օժանդակ ծառայություններ (այլ դասերին | |
| | | |չպատկանող) | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |03. Պետական հիմնարկների և | (150,000.0)|
| | | |կազմակերպությունների աշխատողների սոցիալական | |
| | | |փաթեթով ապահովում | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |ՀՀ առողջապահության նախարարություն | (150,000.0)|
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ | (150,000.0)|
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2013 թվականի դեկտեմբերի 12-ի
N 1396-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.9 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ առողջապահության նախարարություն
._____________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների փոփոխությունը|
| |(ավելացումները նշված են |
| |դրական նշանով) |
| |__________________________|
| |ոչ ֆինանսական|ֆինանսական |
| |ցուցանիշներ |ցուցանիշներ |
| |_____________|____________|
| | տարի | տարի |
|_____________________________________________________________________|
|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության |
|միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները |
|1. Քաղաքականության միջոցառումներ |
|1.1. Ծառայություններ |
|_____________________________________________________________________|
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը |Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց |
| |փորձաքննության և բժշկական օգնության ծառայություններ |
|____________| |
|1099 | ԱԾ12 |Նկարագրությունը |
| | |Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բժշկական |
| | |օգնության և փորձաքննությունների իրականացում |
|____________|________________________________________________________|
|Քանակական |Բժշկական օգնության և | | |
| |փորձաքննության գծով | | |
| |ծառայություններից օգտվող | | |
| |զորակոչիկների թիվը | | |
|____________|_____________________________|_____________|____________|
|Որակական |Մշակված չէ | | |

|Ժամկետայնու-|Մշակված չէ | | |
|թյան | | | |
|________________________________________________________|____________|
|Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) | 9,500.0|
|_____________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|1099 Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնության ծրագիր |
|_____________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Բնակչության առողջության պահպանում և բարելավում` բուժօգնության և |
|ծառայությունների որակի ու մատչելիության բարձրացման միջոցով |
|_____________________________________________________________________|
|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) |
|Առողջապահական կազմակերպություններ (ամբուլատորիաներ, պոլիկլինիկաներ, |
|ընտանեկան բժշկի գրասենյակներ) |
|_____________________________________________________________________|
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը |Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց |
| |հիվանդանոցային բժշկական օգնություն և փորձաքննություններ|
|____________| |
|1150 |ԱԾ12 |Նկարագրությունը |
| | |ՀՀ զինկոմիսարիատների ուղեգրերով զորակոչային և |
| | |նախազորակոչային տարիքի անձանց բժշկական օգնության և |
| | |փորձաքննությունների իրականացում (հետազոտում, ախտորոշում,|
| | |բուժում) |
|____________|________________________________________________________|
|Քանակական |Զորակոչային և | | |
| |նախազորակոչային տարիքի անձանց| | |
| |բժշկական օգնության և | | |
| |փորձաքննության գծով | | |
| |ծառայություններից օգտվելու | | |
| |դեպքերի թիվը | | |
|____________|_____________________________|_____________|____________|
|Որակական |Մշակված չէ | | |
|____________|_____________________________|_____________|____________|
|Ժամկետայնու-|Մշակված չէ | | |
|թյան | | | |
|________________________________________________________|____________|
|Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) | 45,500.0|
|_____________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|1050 Հիվանդանոցային բուժօգնության ծրագիր |
|_____________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Հիվանդացության և մահացության կրճատում |
|_____________________________________________________________________|
|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) |
|Առողջապահական կազմակերպություններ (հիվանդանոցներ) |
|_____________________________________________________________________|
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը |Դժվարամատչելի ախտորոշիչ ծառայություններ |
|____________| |
|1142 |ԱԾ01 |Նկարագրությունը |
| | |Բարձրարժեք և բարձրակարգ տեխնոլոգիաներով հագեցված |
| | |ախտորոշիչ զննման ծառայությունների իրականացում |
|____________|________________________________________________________|
|Քանակական |Դժվարամատչելի ախտորոշիչ | | |
| |հետազոտությունների թիվը | | |
|____________|_____________________________|_____________|____________|
|Որակական |Մշակված չէ | | |
|____________|_____________________________|_____________|____________|
|Ժամկետայնու-|Մշակված չէ | | |
|թյան | | | |
|________________________________________________________|____________|
|Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) | 15,000.0|
|_____________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|1142 Բժշկական օգնության, հարբժշկական, փորձագիտական ծառայությունների |
|ծրագիր |
|_____________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Բնակչության առողջության պահպանում, բարելավում, հիվանդությունների |
|արգելակում և հակադարձում, բուժօգնության և ծառայությունների որակի ու|
|մատչելիության բարձրացում |
|_____________________________________________________________________|
|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) |
|Առողջապահական կազմակերպություններ (ախտորոշման կենտրոններ, |
|հիվանդանոցներ) |
|_____________________________________________________________________|
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը |Քաղաքականության, խորհրդատվության, մոնիթորինգի և |
| |համակարգման ծառայություններ |
|____________| |
|1001 |ԱԾ16 |Նկարագրությունը |
| | |Քաղաքականության մշակման և իրականացման, իրավական ակտերի |
| | |նախագծերի մշակման, խորհրդատվության, ծրագրերի |
| | |համակարգման, կանոնակարգման, առողջապահական, փորձագիտական,|
| | |կազմակերպամեթոդական, գնման, մոնիթորինգի ծառայություններ |
|____________|________________________________________________________|
|Քանակական |Քաղաքականության, | | |
| |խորհրդատվության, մոնիթորինգի | | |
| |և համակարգման | | |
| |ծառայություններից օգտվողների | | |
| |թիվը | | |
|____________|_____________________________|_____________|____________|
|Որակական |Մշակված չէ | | |
|____________|_____________________________|_____________|____________|
|Ժամկետայնու-|Մշակված չէ | | |
|թյան | | | |
|________________________________________________________|____________|
|Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) | 11,900.0|
|_____________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|1001 Քաղաքականության, խորհրդատվության, մոնիթորինգի և համակարգման |
|ծառայություններ |
|_____________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Առողջապահական ծառայությունների որակի և մատչելիության, առողջապահական |
|համակարգի գործունեության արդյունավետության բարձրացում |
|_____________________________________________________________________|
|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) |
|ՀՀ առողջապահության նախարարություն |
._____________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2013 թվականի դեկտեմբերի 12-ի
N 1396-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|Անվանումը |Գնման|Չափի |Քա- |Գումարը |
| |ձևը |միավորը|նակը|(հազ. դրամ) |
| | | | |(ծախսերի |
| | | | |ավելացումները |
| | | | |նշված են |
| | | | |դրական նշանով,|
| | | | |իսկ |
| | | | |նվազեցումները`|
| | | | |փակագծերում) |
|___________________________________|__________________|______________|
|Բաժին N 07 |Խումբ N 02 |Դաս N 04 |Պարաբժշկական | 9,500.0|
| | | |ծառայություններ | |
|______________________________________________________|______________|
|2. Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց | 9,500.0|
|փորձաքննության և բժշկական օգնության ծառայություններ | |
|______________________________________________________|______________|
|ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | | | | 9,500.0|
|___________________________________|_____|_______|____|______________|
|Մասնագիտացված բժշկական պրակտիկայի |ԲԸԱՀ |դրամ | | 9,500.0|
|բնագավառում ծառայություններ | | | | |
|___________________________________|__________________|______________|
|Բաժին N 07 |Խումբ N 03 |Դաս N 02 |Մասնագիտացված | 45,500.0|
| | | |հիվանդանոցային | |
| | | |ծառայություններ | |
|______________________________________________________|______________|
|4. Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց | 45,500.0|
|հիվանդանոցային բժշկական օգնություն և | |
|փորձաքննություններ | |
|______________________________________________________|______________|
|ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | | | | 45,500.0|
|___________________________________|_____|_______|____|______________|
|Հիվանդանոցների գործունեություն |ԲԸԱՀ |դրամ | | 45,500.0|
|___________________________________|__________________|______________|
|Բաժին N 07 |Խումբ N 06 |Դաս N 01 |Առողջապահական | 15,000.0|
| | | |հարակից | |
| | | |ծառայություններ և | |
| | | |ծրագրեր | |
|______________________________________________________|______________|
|1. Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ | 15,000.0|
|______________________________________________________|______________|
|ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | | | | 15,000.0|
|___________________________________|_____|_______|____|______________|
|Մասնագիտացված բժշկական պրակտիկայի |ԲԸԱՀ |դրամ | | 15,000.0|
|բնագավառում ծառայություններ | | | | |
|___________________________________|__________________|______________|
|Բաժին N 07 |Խումբ N 06 |Դաս N 02 |Առողջապահություն | 11,900.0|
| | | |(այլ դասերին | |
| | | |չպատկանող) | |
|______________________________________________________|______________|
|06. Գործադիր իշխանության, պետական կառավարման | 11,900.0|
|հանրապետական և տարածքային կառավարման մարմինների | |
|պահպանում (նախարարությունների աշխատակազմերի մասով) | |
|______________________________________________________|______________|
|ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ | 3,300.0|
|______________________________________________________|______________|
|Բենզին «Ռեգուլյար» |ԲԸԱՀ |լիտր |6875| 3,300.0|
|______________________________________________________|______________|
|ՄԱՍ I. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | 8,600.0|
|______________________________________________________|______________|
|Ինտերնետ կապի տրամադրման, հզորացման|ԲԸԱՀ |դրամ | 1| 8,600.0|
|ծառայություններ | | | | |
|___________________________________|__________________|______________|
|Բաժին N 10 |Խումբ N 09 |Դաս N 02 |Սոցիալական | (150,000.0)|
| | | |պաշտպանությանը | |
| | | |տրամադրվող օժանդակ| |
| | | |ծառայություններ | |
| | | |(այլ դասերին | |
| | | |չպատկանող) | |
|______________________________________________________|______________|
|7. Պետական հիմնարկների և կազմակերպությունների | (150,000.0)|
|աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում | |
|______________________________________________________|______________|
|ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | | | | (150,000.0)|
|___________________________________|_____|_______|____|______________|
|Հիվանդանոցների գործունեություն |ԲԸԱՀ |դրամ | | (150,000.0)|
|___________________________________|__________________|______________|
|Բաժին N 11 |Խումբ N 01 |Դաս N 01 |ՀՀ կառավարության | 68,100.0|
| | | |պահուստային ֆոնդ | |
|______________________________________________________|______________|
|1. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 68,100.0|
|______________________________________________________|______________|
|ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ | | | | 59,100.0|
|___________________________________|_____|_______|____|______________|
|Սերվեր համակարգիչ |ԲԸԱՀ |դրամ | 2| 8,100.0|
|___________________________________|_____|_______|____|______________|
|Անխափան սնուցման համակարգ սերվեր |ԲԸԱՀ |դրամ | 2| 6,000.0|
|համակարգիչների համար | | | | |
|___________________________________|_____|_______|____|______________|
|Տեղեկատվական ցանցային կուտակիչ |ԲԸԱՀ |դրամ | 1| 1,000.0|
|___________________________________|_____|_______|____|______________|
|Ավտոմեքենա |ԲԸԱՀ |դրամ | 1| 10,000.0|
|___________________________________|_____|_______|____|______________|
|Ավտոմեքենա |ԲԸԱՀ |դրամ | 4| 34,000.0|
|___________________________________|_____|_______|____|______________|
|ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | | | | 9,000.0|
|___________________________________|_____|_______|____|______________|
|Բնակելի, հասարակական և արտադրական |ԲԸԱՀ |դրամ | 1| 9,000.0|
|շենքերի նախագծում, նախագծերի | | | | |
|փորձաքննություն | | | | |