040.1410.181213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 դեկտեմբերի 2013 թվականի N 1410-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ավշարի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին» N 1160-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում «13,685.10» թիվը փոխարինել «360,198.8» թվով.
2) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի դեկտեմբերի 12-ի
N 1410-Ն որոշման
«Հավելված N 3
ՀՀ կառավարության
2013 թվականի հոկտեմբերի 23-ի
N 1160-Ն որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՎՇԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
.______________________________________________________________.
|NN | Ծախսերը |Գումարը |
|ը/կ| |(դրամ) |
|___|_________________________________________________|________|
|1. |Գրասենյակային նյութեր և հագուստ | |
|___|_________________________________________________|________|
| |(ընտրողների ցուցակներ, 3509 ընտրող x 3.9 դրամ) |13685.10|
|___|_________________________________________________|________|
|2. |Կապի ծառայություններ | |
|___|_________________________________________________|________|
| |(ընտրողների ծանուցագրեր 3509 x 98.75) |346513.7|
|___|_________________________________________________|________|
| |Ընդամենը |360198.8|
.______________________________________________________________. «: