Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 16 ...

 

 

040.1406.181213

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 դեկտեմբերի 2013 թվականի N 1406-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1233-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 1233-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետում «ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող 43 հորերի» բառերը փոխարինել «կամ համայնքներին պատկանող ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի» բառերով.

2) որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետում «սեփականատերերից» բառը փոխարինել «սեփականատերերից (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների)» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի դեկտեմբերի 5-ի

N 1406-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ (ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԸ ՆՇՎԱԾ ԵՆ ԴՐԱԿԱՆ ՆՇԱՆՈՎ) ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Չափորոշիչներ                              |Ոչ ֆինանսական|Ֆինանսական  |

|                                          |ցուցանիշներ  |ցուցանիշներ |

|                                          |_____________|____________|

|                                          |    տարի     |   տարի     |

|_____________________________________________________________________|

|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության  |

|միջոցառումների և  ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշների    |

|փոփոխություն                                                         |

|_____________________________________________________________________|

|1. Քաղաքականության միջոցառումներ                                     |

|_____________________________________________________________________|

|1.1. Ծառայություններ                                                 |

|_____________________________________________________________________|

|Ծրագրային   |Մատուցվող ծառայության անվանումը                         |

|դասիչը      |ՀՀ Արարատի և  Արմավիրի մարզերում գոյություն ունեցող`    |

|            |ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման    |

|            |ծառայություններ                                         |

|____________|________________________________________________________|

|1016 |ԱԾ 04 |Նկարագրությունը                                         |

|_____|______|________________________________________________________|

|     |      |ՀՀ Արարատի և  Արմավիրի մարզերում գոյություն ունեցող`    |

|     |      |ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման    |

|     |      |աշխատանքների իրականացում                                |

|____________|________________________________________________________|

|Քանակական   |Լուծարված հորերի քանակն ըստ կնքված պայմանագրերի         |

|____________|________________________________________________________|

|Որակական    |Մշակված չէ                                              |

|____________|________________________________________________________|

|Ժամկետայնու-|Ֆինանսավորումն ստանալուց հետո եռամսյա ժամկետում:        |

|թյան        |                                                        |

|_____________________________________________________________________|

|Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը  |      X      |   107,497.4|

|(հազ. դրամ)                               |             |            |

|_____________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է         |

|քաղաքականության միջոցառումը                                          |

|_____________________________________________________________________|

|1016 Շրջակա միջավայրի պահպանության, մոնիթորինգի և  տեղեկատվական      |

|վերլուծական ծառայություններ                                          |

|_____________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                  |

|_____________________________________________________________________|

|Շրջակա միջավայրի պահպանություն, բնապահպանության ոլորտում             |

|համակարգչային ցանցի և  տվյալների բազայի ստեղծում և  պահպանում,       |

|մոնիթորինգի արդյունքում խախտումների գրանցում                         |

|_____________________________________________________________________|

|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)       |

|Համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի ընտրված կազմակերպություններ     |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.12.2013
N 1406-Ն
Որոշում